Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Լիվերպուլ ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիվերպուլ
Ամբողջական անուն Liverpool Football Club
Մականուն(ներ) The Reds (Կարմիրներ)
Հիմնադրում հունիսի 3, 1892
Սեփականատեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Fenway Sports Group
Երկիր  Միացյալ Թագավորություն
Մարզադաշտ Էնֆիլդ
Տարողունակություն 61,276
Նախագահ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոմ Վերներ
Մարզիչ Նիդերլանդներ Արնե Սլոթ
Ավագ ՆիդերլանդներՎիրջիլ Վան Դեյք
Կայք
Լիգա Պրեմիեր Լիգա
2023-24 3-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Լիվերպուլ (անգլ.՝ Liverpool Football Club; արտասանություն։ [ˈlɪvəpuːl]), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ համանուն Լիվերպուլ քաղաքից։ Ակումբը ստեղծվել է 1892 թվականին և ներկայումս հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։ Անգլիայում ակումբը ընդհանուր տիտղոսների թվով առաջինն է, իսկ Պրեմիեր լիգայի հաղթանակներով երկրորդն է՝ 19 տիտղոս, Ֆուտբոլի Անգլիայի գավաթի՝ 8 և Ֆուտբոլային լիգայի գավաթում 10 ռեկորդային հաղթանակներով։ միակ Անգլիական ակումբերից «Լիվերպուլը» նվաճել է ամենաշատ թվով եվրոպական տիտղոսներ. «կարմիրները» հաղթել են 6 Եվրոպական Գավաթ (վերջինը 2019 թվականին), 3 ՈՒԵՖԱ Գավաթ և 3 ՈՒԵՖԱ Սուպեր Գավաթ։

Ակումբի հիմանդրումից ի վեր իր տնային հանդիպումները անց է կացնում «Էնֆիլդ» մարզադաշտում, որն ներկայումս Անգլիայի՝ տարողությամբ հինգերորդ մարզադաշտն է, այն վերակառուցումից հետո տեղավորում է գրեթե 61000 հանդիսական։ [1]

«Լիվերպուլը» հիմնադրվել է 1892 թվականին և հաջորդ տարի արդեն խաղացել Ֆուտբոլի Լիգայում։ Իր կազմավորման օրից ի վեր ակումբը խաղում է «Էնֆիլդում»։ Ամենահաջողված ժամանակահատվածը Լիվերպուլի պատմության մեջ եղել է 1970-ական և 1980-ական թվականները, երբ Բիլ Շենքլին և Բոբ Փեյսլին ակումբին բերեցին լիգայի 11 տիտղոս և եվրոպական 7 հաղթանակ։ Լիվերպուլը մրցակցում է միևնույն քաղաքը ներկայացնող՝ «Էվերթոն» և մոտակա Մանչեսթեր քաղաքը ներկայացնող «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլային ակումբների հետ։ Ակումբի հիմնն է հանդիսանում Լիվերպուլյան «Gerry & The Pacemakers» Ռոք խմբի [2] «Դու երբեք միայնակ չես քայլի» ստեղծագործությունը։ [3]

Ակումբը իր պատմության ընթացքում անցել են երկու ծանր ողբերգությունների միջով, որոնք հայտնի էն որպես Էյսելի և Հիլսսբորոի դեպքեր։ [4] [5]

Առաջինը տեղի է ունեցել 1985 թվականի Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ, Բրյուսելի Էյսել մարզադաշտում, որտեղ տրիբունաներից մեկի փլուզման պատճառով զոհվեց 39 երկրպագու, որոնց մեծամասնությունը Թուրինի Յուվենտուսի երկրպագուներ էին։ Այս պատահարից հետո Լիվերպուլը հեռացվեց Եվրոպական մրցաշարերից 6 տարով, իսկ մնացած Անգլիական ակումբներիը 5 տարի ժամկետով։ [6]

Մյուս նշանակալի ողբերգությունը ակումբի պատմության մեջ տեղի է ունեցել «Շեֆֆիլդ Ուենսդեյ» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտ Հիլլսբորոյում, որտեղ Լիվերպուլի 97 երկրպագուներ զոհվեցին հրմշտոցի արդյունքում, որը առաջացել էր Սքոթլանդ յարդի իրավապահների հակաիրավական գործողությունների պատճառով։ [7]


2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Բրազիլիա ԴՊ Ալիսոն Բեկեր
2 Անգլիա ՊՇ Ջո Գոմես
3 Ճապոնիա ԿՊ Վատարու Էնդո
4 Նիդերլանդներ ՊՇ Վիրջիլ Վան Դեյք Ավագ
5 Ֆրանսիա ՊՇ Իբրահիմա Կոնատե
7 Կոլումբիա ՀՐ Լուիս Դիաս
8 Հունգարիա ԿՊ Դոմինիկ Սոբոսլաի
9 Ուրուգվայ ՀՐ Դարվին Նունյես
10 Արգենտինա ԿՊ Ալեքսիս Մաք Ալիստեր
11 Եգիպտոս ՀՐ Մուհամեդ Սալահ
14 Իտալիա ՀՐ Ֆեդերիկո Կյեզա
17 Անգլիա ԿՊ Կուրտիս Ջոնս
18 Նիդերլանդներ ՀՐ Քոդի Գակպո
19 Անգլիա ԿՊ Հարվի Էլիոտ
20 Պորտուգալիա ՀՐ Դիոգու Ժոտա
Դիրք Խաղացող
21 Հունաստան ՊՇ Կոստաս Ցիմիկաս
38 Նիդերլանդներ ԿՊ Ռայան Գրավենբերխ
43 Իսպանիա ԿՊ Ստեֆան Բայչետիչ
45 Բրազիլիա ԴՊ Մարսելո Պիտալուգա
46 Անգլիա ՊՇ Ռիս Ուիլլիամս
47 Անգլիա ՊՇ Նեթ Ֆիլլիփս
50 Շոտլանդիա ՀՐ Բեն Դոաք
62 Իռլանդիա ԴՊ Կուիվին Կելլեհեր
66 Անգլիա ՊՇ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ


78 Անգլիա ՊՇ Ջարել Կուանսա
84 Անգլիա ՊՇ Քոնոր Բրեդլի


Վարձավճարով տրված խաղացողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
22 Շոտլանդիա ՊՇ Քելվին Ռեմսի (Ուիգան Ատլետիկ -ում մինչև 2025 թվականի հունիսի 30-ը)

Ակումբային ռեկորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաջին հանդիպում. «Լիվերպուլ» 7–1 «Ռոտերեմ Թաուն», ընկերական խաղ, սեպտեմբերի 1, 1892[8]
  • Առաջին հանդիպում Լանկաշիրի առաջնությունում. «Լիվերպուլ» 8–0 «Հայեր Վալտոն», սեպտեմբերի 3, 1892[8]
  • Առաջին հանդիպում առաջնությունում. «Լիվերպուլ» 2–0 «Միդլսբրո Իրոնոպոլիս», Երկրորդ դիվիզիոն, սեպտեմբերի 2, 1893[8]
  • Առաջին հանդիպում Անգլիայի գավաթում. «Լիվերպուլ» 4–0 «Նենտվիչ Ռոուդ», առաջին որակավորման փուլ, հոկտեմբերի 15, 1892[8]
  • Առաջին հանդիպում Անգլիայի Լիգայի գավաթում. «Լիվերպուլ» 5–0 «Լուտոն Թաուն», երկրորդ ռաունդ, հոկտեմբերի 19, 1960[8]
  • Առաջին հանդիպում Եվրոպական մրցաշարերում. «Լիվերպուլ» 5–0 «Ռեյկյավիկ», Եվրոպական գավաթ, օգոստոսի 17, 1964[8]
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ. 11–0 «Ստրյոմգոդսետի» դեմ ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթում, սեպտեմբերի 17, 1974[8]
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ առաջնությունում. 10–1 «Ռոտերեմ Թաունի» դեմ Երկրորդ դիվիզիոնում, փետրվարի 18, 1896[8]
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ Անգլիայի գավաթում. 9–0 «Նյութաունի» դեմ որակավորման երկրորդ փուլում, հոկտեմբերի 29, 1892[8]
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ Անգլիայի լիգայի գավաթում. 10–0 «Ֆուլհեմի» դեմ երկրորդ փուլում, սեպտեմբերի 23, 1986[8]
  • Ամենաշատ հաղթանակներ առաջնության 1 մրցաշրջանում. 30 հաղթանակ 42 խաղերում (1978–1979 մրցաշրջանում)[8]
  • Ամենաքիչ հաղթանակներ առաջնության 1 մրցաշրջանում. 7 հաղթանակ 30 խաղերում (1894–1895 մրցաշրջանում)[8]
Պարտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամենախոշոր հաշվով պարտություն. 1–9 «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ Երկրորդ դիվիզիոնում, դեկտեմբերի 11, 1954[8]
  • Ամենախոշոր հաշվով տնային պարտություն. 0–6 «Սանդերլենդի» դեմ Առաջին դիվիզիոնում, ապրիլի 19, 1930[8]
  • Ամենագոլառատ պարտություն. 2–9 «Նյուքասլ Յունայթեդի» դեմ Առաջին դիվիզիոնում, հունվարի 1, 1934[8]
  • Ամենախոշոր հաշվով պարտություն Անգլիայի գավաթում. 0–5 «Բոլտոնի» դեմ չորրորդ փուլում, հունվարի 26, 1946[8]
  • Ամենախոշոր հաշվով պարտություն Անգլիայի Լիգայի գավաթում. 3–6 «Արսենալի» դեմ հինգերորդ փուլում, հունվարի 9, 2007[8]
  • Ամենաշատ պարտություններ առաջնության 1 մրցաշրջանում. 23 պարտություն 42 խաղերում (1953–1954 մրցաշրջանում)[8]
  • Ամենաքիչ պարտություններ առաջնության 1 մրցաշրջանում. 0 պարտություն 28 խաղերում (1893–1894 մրցաշրջանում)[8]
  • Ամենաշատ խփած գոլեր 1 մրցաշրջանում. 106 գոլ 30 խաղերում (1895–1896 մրցաշրջանում Երկրորդ դիվիզիոնում)[9]
  • Ամենաշատ գոլեր բարձրագույն դիվիզիոնի 1 մրցաշրջանում. 101 գոլ 38 խաղերում (2013–2014 մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում)[9]
  • Ամենաքիչ խփած գոլեր 1 մրցաշրջանում. 42 գոլ 34 և 42 խաղերում (1901–1902 և 1970–1971 մրցաշրջաններում Առաջին դիվիզիոնում)[9]
  • Ամենաշատ բաց թողած գոլեր առաջնության 1 մրցաշրջանում. 97 գոլ 42 խաղերում (1953–1954 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)[9]
  • Ամենաքիչ բաց թողած գոլեր առաջնության 1 մրցաշրջանում. 16 գոլ 42 խաղերում (1978–1979 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)[9]
  • Ամենաշատ միավորներ 1 մրցաշրջանում.
    • 2 միավոր հաղթանակի համար. 68 (42 խաղերում 1978–1979 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)
    • 3 միավոր հաղթանակի համար. 90 (40 խաղերում 1987–1988 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)
  • Ամենաքիչ միավորներ 1 մրցաշրջանում.
Հանդիսականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամենաշատ հանդիսական առաջնությունում. 58,757 («Չելսիի» դեմ 1949–1950 մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում)[10]
  • Ամենաշատ հանդիսական Անգլիայի Լիգայի գավաթում. 50,880 («Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ 1979–1980 մրցաշրջանում)[10]
  • Ամենաշատ հանդիսական Եվրոպական մրցաշարերում. 55,104 («Բարսելոնայի» դեմ 1975–1976 մրցաշրջանում)[10]
  • Ամենաքիչ հանդիսական. 1,000 («Լաֆբորոյի» դեմ 1895–1896 մրցաշրջանում Երկրորդ դիվիզիոնում)[10]
  • Ամենաքիչ հանդիսական Անգլիայի գավաթում. 4,000 («Նյութաունի» դեմ 1892–1893 մրցաշրջանում)[10]
  • Ամենաքիչ հանդիսական Անգլիայի Լիգայի գավաթում. 9,902 («Բրենտֆորդի» դեմ 1883–1884 մրցաշրջանում)[10]
  • Ամենաքիչ հանդիսական Եվրոպական մրցաշարերում. 12,021 («Դանդոլկի» դեմ 1882–1883 մրցաշրջանում)[10]

Լիվերպուլը ունեցել է ռեկորդային 95,446 հանդիսական Մելբուրն Վիկտորիի դեմ մինչմրցաշրջանային ընկերական խաղում 2013 թվականի հուլիսին Մելբուրն Կրիկետ Գրաունդում։

Անհատական ռեկորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենաշատ անցկացրած խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստների ցանկը ներառում է ակումբի կազմում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներին։ Փակագծերի մեջ առանձնացված է փոխարինման դուրս եկած խաղերի քանակը[11]:

# Անուն Տարիներ Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Այլ Ընդհանուր
1 Իան Կալագան 1960–1978 640 (4) 79 (2) 42 (7) 96 (1) 857 (14)
2 Ջեյմի Կարագեր 1996–2013 508 (24) 40 (1) 35 (7) 152 (3) 737 (35)
3 Սթիվեն Ջերարդ 1998–2015 504 (39) 42 (5) 30 (5) 134 (14) 710 (63)
4 Ռեյ Կլեմենս 1967–1981 470 (0) 54 (0) 55 (0) 86 (0) 665  (0)
Էմլին Հյուզ 1967–1979 474 (0) 62 (0) 46 (0) 83 (0) 665  (0)
6 Իան Ռաշ 1980–1987

1988–1996

469 (22) 61 (5) 78 (0) 45 (3) 660 (30)
7 Ֆիլ Նիլ 1974–1985 455 (2) 45 (0) 66 (0) 81 (0) 650  (2)
8 Թոմի Սմիթ 1962–1978 467 (0) 52 (0) 30 (0) 89 (1) 638  (1)
9 Բրյուս Գրոբելար 1980–1994 440 (0) 62 (0) 70 (0) 46 (0) 628  (0)
10 Ալան Հանսեն 1977–1991 434 (0) 58 (1) 68 (0) 53 (1) 620  (2)

Լավագույն ռմբարկուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստների ցանկը ներառում է ակումբի կազմում ամենաշատ գոլեր հեղինակած ֆուտբոլիստներին։ Փակագծերի մեջ առանձնացված է անցկացրած հանդիպումների քանակը[12]։

# Անուն Տարիներ Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Այլ Ընդհանուր
1 Իան Ռաշ 1980–1987

1988–1996

229 (469) 39 (61) 48 (78) 23 (45) 346 (660)
2 Ռոջեր Հանթ 1958–1969 245 (404) 18 (44) (10) 18 (34) 286 (492)
3 Գորդոն Հոջսոն 1925–1936 233 (358) (19) (0) (0) 241 (377)
4 Բիլլի Լիդդել 1938–1961 215 (492) 13 (42) (0) (0) 228 (534)
5 Մուհամեդ Սալահ 2017-այժմ 155 (210) 6(12) (6) (6) 211 (349)
6 Սթիվեն Ջերարդ 1998–2015 120 (503) 15 (40) (28) 42(132) 186 (710)
7 Ռոբի Ֆաուլեր 1993–2001

2006–2007

128 (266) 12 (24) 29 (35) 14 (44) 183 (369)
8 Քենի Դալգլիշ 1977–1990 118 (355) 13 (37) 27 (59) 12 (58) 172 (515)
9 Մայքլ Օուեն 1996–2004 118 (216) (15) (14) 23 (52) 158 (297)
10 Հարրի Չեմբերս 1915–1928 135 (315) 16 (28) (0) (1) 151 (339)

Լիվերպուլն առաջին հաջողությունը գրանցեց ակումբի կազմավորումից հետո առաջին իսկ մրցաշրջանում, հաղթելով Լանկաշիրի առաջնությունում։ [1] 1901 թվականին ակումբն առաջին անգամ հաղթեց անգլիայի առաջնությունում, իսկ առաջին հաջողությունը անգլիայի գավաթում գրանցվել է 1965 թվականին։ [13][14]

Նվաճած տիտղոսների տեսանկյունից Լիվերպուլի համար ամենահաջողված տասնամյակը 1980-ականներն էին, որտեղ ակումբը հաղթեց` Անգլիայի առաջնությունը 6 անգամ, Անգլիայի գավաթը 2 անգամ, Անգլիայի լիգայի գավաթը 4 անգամ, Ֆուտբոլի Անգլիայի Սուպերգավաթը 5 անգամ, Ֆուտբոլի լիգայի սուպերգավաթը (ScreenSport) 1 անգամ և Եվրոպական չեմպիոնների գավաթը 2 անգամ։[15]

Լիվերպուլը եվրագավաթներում ամենահաջողած Բրիտանական ակումբն է, ընդհանուր առմամբ 14 եվրոպական տիտղոսներով։ Ուեֆա-ի ամենահեղինակավոր Եվրոպական գավաթ/ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթում Լիվերպուլը հաղթել է 6 անգամ, այս մրցաշարում ավելի շատ հաղթանակներ տարել են միայն Ռեալը Մադրիդը (15) և Միլանը (7)։[16] Լիվերպուլի հինգերորդ Չեմպիոնների լիգայի գավաթը 2005-ին նշանակում էր, որ ակումբին գավաթը շնորհվել է մշտական, ինչպես նաև ակումբը ստացել է բազմակի հաղթողի կրծքանշան։[17][18] Լիվերպուլը Բրիտանական ակումբների մեջ ռեկորդակիր է նաև ՈՒԵՖԱ Սուպեր գավաթում (4 տիտղոս) և նշանակությամբ երկրորդ ՈՒԵՖԱ Գավաթում (3 տիտղոս) հաղթանակների քանակով։[19][20] 2019 թվականին ակումբն առաջին անգամ դարձավ աշխարհի ակումբային առաջնության հաղթող, ինչի շնորհիվ մտավ պատմության մեջ որպես առաջին անգլիական ակումբ, որին հաջողվել է հաղթել Եվրոպական «Թրեբլ»՝ Աշխարհի ակումբային առաջնություն, Չեմպիոնների լիգա և ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ։[21][22]

Երկրորդական մրցաշարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուբլներ և տրեբլներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Liverpool: Anfield Road Stand expansion will not be ready for 2023-24 season opener». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2023-07-26. Վերցված է 2024-08-30-ին.
  2. «'You'll Never Walk Alone' by Gerry & The Pacemakers: The making of the football anthem». Gold (անգլերեն). Վերցված է 2024-08-30-ին.
  3. The Guinness book of 500 number one hits. Internet Archive. Enfield, Middlesex : Guinness Superlatives. 1982. ISBN 978-0-85112-250-2.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  4. «Heysel Stadium disaster | 1985, Liverpool, Deaths, Ban, Arrests, & Facts | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2024-08-30-ին.
  5. «Hillsborough disaster | Details, Deaths, 1989, Facts, & Aftermath | Britannica». www.britannica.com (անգլերեն). 2024-08-18. Վերցված է 2024-08-30-ին.
  6. «English football clubs banned from Europe | June 2, 1985». HISTORY (անգլերեն). Վերցված է 2024-08-30-ին.
  7. «Hillsborough: How does it feel to fight for 27 years?». BBC News (բրիտանական անգլերեն). 2016-04-27. Վերցված է 2024-08-30-ին.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 «LFC Record Matches». lfcstats.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2017-09-12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «LFC Record Goals». lfcstats.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2017-09-12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 «LFC Record Attendances». lfcstats.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2017-09-13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. LFChistory.net. «All time top appearances - LFChistory - Stats galore for Liverpool FC!». www.lfchistory.net. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  12. LFChistory.net. «All time top goalscorers - LFChistory - Stats galore for Liverpool FC!». www.lfchistory.net. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  13. «Premier League 1900/1901 - 34. Round». worldfootball.net (անգլերեն). 2024-08-30. Վերցված է 2024-08-31-ին.
  14. «1965 FA Cup Final Match | Liverpool vs Leeds United | FA Cup Finals». www.fa-cupfinals.co.uk. Վերցված է 2024-08-31-ին.
  15. «Record-breaking Liverpool set new standards with Premier League title win». ESPN.com (անգլերեն). 2020-07-26. Վերցված է 2024-08-31-ին.
  16. UEFA.com. «Most titles | History | UEFA Champions League». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2024-08-31-ին.
  17. «Why it was the greatest cup final» (բրիտանական անգլերեն). 2005-05-26. Վերցված է 2024-08-31-ին.
  18. «Real Madrid, Liverpool, AC Milan? Who are the all-time champions of Europe?». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2020-04-28. Վերցված է 2024-08-31-ին.
  19. UEFA.com. «History | UEFA Europa League». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2024-08-31-ին.
  20. UEFA.com. «The official website for European football». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2024-08-31-ին.
  21. published, Matt Ladson (2019-12-22). «What does Liverpool's Club World Cup victory mean for the rest of their season?». fourfourtwo.com (անգլերեն). Վերցված է 2024-08-31-ին.
  22. Reporter, Metro Sport (2019-12-21). «Firmino scores late winner as Liverpool beat Flamengo to lift Club World Cup». Metro (անգլերեն). Վերցված է 2024-08-31-ին.
  23. «Treble treble: The teams that won the treble». The Independent (անգլերեն). 2010-05-19. Վերցված է 2024-08-31-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Cox, Richard; Russell, Dave; Vamplew, Wray (2002). Encyclopedia of British football. Routledge. ISBN 0-7146-5249-0.
  • Crilly, Peter (2007). Tops of the Kops: The Complete Guide to Liverpool's Kits. Trinity Mirror Sport Media. ISBN 978-1-905266-22-7.
  • Graham, Matthew (1985). Liverpool. Hamlyn Publishing Group Ltd. ISBN 0-600-50254-6.
  • Kelly, Stephen F. (1999). The Boot Room Boys: Inside the Anfield Boot Room. HarperCollins. ISBN 0-00-218907-0.
  • Kelly, Stephen F. (1988). You'll Never Walk Alone. Queen Anne Press. ISBN 0-356-19594-5.
  • Liversedge, Stan (1991). Liverpool:The Official Centenary History. Hamlyn Publishing Group Ltd. ISBN 0-600-57308-7.
  • Pead, Brian (1986). Liverpool A Complete Record. Breedon Books. ISBN 0-907969-15-1.
  • Reade, Brian (2009). 44 Years With The Same Bird. Pan. ISBN 1-74329-366-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Լիվերպուլի» պաշտոնական կայք (անգլ.)
  2. LFCHistory.net վիճակագրական կայք
  3. Լիվերպուլ Ֆ.Ա. BBC Սպորտ։ Ակումբի նորություններ - Վերջին արդյունքներ Արխիվացված 2008-12-18 Wayback Machine - Ակումբի վիճակագրություն
  4. Լիվերպուլ - Sky Sports

Հայկական կայքեր

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիվերպուլ ՖԱ» հոդվածին։