Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Լոթարինգիական խաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոթարինգիական խաչը Էլզաս Լոթարինգիայի դրոշի վրա

Լոթարինգիական խաչ (ֆր.՝ Croix de Lorraine, երբեմն նաև «անժուական խաչ», ֆր.՝ Croix d'Anjou, Յունիկոդ U+2628 (☨)), հերալդիկ պատկեր, որն իրենից ներկայացնում է երկու լայնակի գծերով խաչ։ Անվանումը գալիս է Լոթարինգիայից, որը շրջան է Ֆրանսիայի ու Գերմանիայի սահմանում և որի խորհրդանիշը հենց լոթարինգիական խաչն է։

Լոթարինգիական խաչը նման է հայրապետականին, սակայն հայրապետական խաչի հորիզոնական գծիկները, որպես կանոն, տեղակայված են խաչի վերևի մասում, և վերևի գիծն ավելի կարճ է։ Լոթարինգիական խաչը կարող է պատկերվել հավասար հորիզոնական գծերով, որոնք կարող են տեղակայվել ոչ միայն վերին հատվածում։ Այս խաչը նաև Հելլադայի ուղղափառ եկեղեցու խաչն է։ Միջնադարում այն կիրառվել է Բելառուսում և մինչև այժմ էլ կարելի է հանդիպել այնտեղ։

Լոթարինգիական խաչի ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչն իր անվանումը ստացել է Գերմանիայի ու Ֆրանսիայի սահմանին գտնվող Լոթարինգիա պրովինցիայի անունից։ Միջնադարում այդ պրովինցիան անկախ իշխանություն էր։ 1099 թվականի Խաչակրաց արշավանքի ժամանակ Երուսաղեմն ազատագրվեց և հաղթանակը նվիրվեց Լոթարինգիայի իշխանին։

Լոթարինգիայում երկու հորիզոնականներով խաչի կիրառության վերաբերյալ բազմաթիվ վարկածներ կան։ Դրանցից մեկը այն կապում է 895—900 թվական ներին գահակալած Լոթարինգիայի Թագավոր Զվենթիբոլդի (սլավոնական Սվետոպոլկ անվան ֆրանկական արտասանությունը) անվան հետ։ Նա գերմանացի կայսր Առնուլֆ Կարինտինացու ապօրինի որդին ու Մեծ Մորավական տերության թագավոր Սվետոպոլկ Առաջինի (հենց նրա պատվին է Զվենթիբոլդը ստացել իր անունը) սանիկն էր։ Այս վարկածը լայն տարածում չստացավ, քանի որ, առաջին հերթին, չնայած Լոթարինգիայի ու Մեծ Մորավական տերության միջև կապերն լինելու փաստն անհերքելի է, չկան հավաստի տվյալներ, որ այդ ժամանակ արդեն կիրառվում էր լոթարինգիական խաչը։


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոթարինգիական խաչ» հոդվածին։