Լոս Անջելես Էնջելս
Հիմնադրում | 1960 |
---|---|
Տան դաշտ | Angel Stadium of Anaheim? |
Լիգա | Բեյսբոլի բարձրագույն լիգա |
Գլխ. մարզիչ | Ron Washington?[1] |
Անվանված է | Լոս Անջելես |
Կայք | losangeles.angels.mlb.com(անգլ.) |
Լոս Անջելես Էնջելս (անգլ.՝ Los Angeles Angels), բեյսբոլի ամերիկյան ակումբ, hանդես է գալիս Բեյսբոլի Բարձրագույն Լիգայի (MLB) Ամերիկյան Լիգայի Արևմտյան դիվիզիոնում։ Էնջելսը առաջին թիմն է, որը հիմնադրվել է Կալիֆոռնիա նահանգում. Օքլենդը հիմնադրվել է Ֆիլադելֆիա նահանգում, Դոդջերսը՝ Բրուքլինում, Ջայենթսը՝ Մանհեթենում։ 1966 թվականից սկսած թիմը իր տնային խաղերն անցկացնում է Անահայմ քաղաքի «Angel Stadium» մարզադաշտում։
Բեյսբոլի Բարձրագույն Լիգայում թիմը սկսել է հանդես գալ սկսած 1961 թվականից «Լոս Անջելես Էնջելս» անունով։ Մինչև 1966 թվականը թիմն իր խաղերն անցկացրել է Լոս Անջելեսում։ Տեղափոխության հետևանքով թիմը փոխում է նաև իր անունը և 1965 թվականից մինչև 1996 թվականը հանդես գալիս «Կալիֆոռնիա Էնջելս» անունով։ 1997 թվականից մինչև 2004 թվականը թիմը հանդես է եկել «Անահայմ Էնջելս» անունով։ 2005 թվականին թիմի անվանմանը ավելացվում է նաև Լոս Անջելես, սակայն ըստ պայմանավորվածության քաղաքի անունը ևս մնում է մինչև 2015 թվականը։ 2016 թվականից սկսած թիմը սկսել է հանդես գալ «Լոս Անջելես Էնջելս» անունով։
2002 թվականին Էնջելսը կարողացել է հաղթել Համաշխարհային Սերիայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեյսբոլի Բարձրագույն Լիգայում թիմը սկսել է հանդես գալ սկսած 1961 թվականից «Լոս Անջելես Էնջելս» անունով. իրավունքը գնվել է Ջին Օտրիի կողմից «Լոս Անջելես Դոդջերս» ակումբի նախկին սեփականատեր Ուոլթեր Օ'Մալլիից, ով ձեռք էր բերել «Չիկագո Քաբս» ակումբի սեփականտեր Ֆիլ Ռիգլիից։ «Under the Halo: The Official History of Angels Baseball» գրքից կարելի է իմանալ, որ Օտրին համաձայնել է գնել 350.000 դոլարով[2]։
Էնջելսը իր խաղերը սկսել է անցկացնել Լոս Անջելեսի «Wrigley Field» մարզադաշտում (նույն անվանումով մարզադաշտ կա նաև Չիկագոյում)։ 1962 թվականից մինչև 1965 թվականը Էնջելսը իր խաղերը սկսում է անցկացնել նոր կառուցված «Dodger Stadium» մարզադաշտում, որը վարձակալել էր «Լոս Անջելես Դոդջերս» ակումբից։
Էնջելսը իր պատմության մեջ մի քանի անգամ փոփոխել է թիմի անվանումը. առաջին փոփոխությունը եղել է 1965 թվականի սեպտեմբերի 2-ին՝ մրցաշրջանի ավարտից 1 ամիս առաջ, երբ թիմը պատրաստվում էր նոր մրցաշրջանն անցկացնել նոր կառուցվող՝ Անահայմ քաղաքի «Angel Stadium» մարզադաշտում և սկսեց հանդես գալ «Կալիֆոռնիա Էնջելս» անունով[3]։ 1997 թվականին, երբ Ուոլթ Դիսնեյ ընկերությունը թիմը վերցրեց իր վերահսկողության տակ, սկսեց վերանորոգել մարզադաշտը։ Անահայմը տրամադրեց 30 միլիոն դոլար մարզադաշտի վերանորոգման համար այն պայմանավորվածությամբ, որ թիմը իր անվանման մեջ կունենա նաև քաղաքի անունը[4]։ Դիսնեյ ընկերության և Մայք Սոշայի ղեկավարությամբ թիմը հնարավորություն է ունենում 2002 թվականին խաղալ Համաշխարհային Սերիայում և կարողանում է հաղթել։
2005 թվականին թիմի նոր սեփականատեր Արթուրո Մորենոն թիմի անվանմանը ավելացնում է «Լոս Անջելես», սակայն ըստ պայմանավորվածության պահպանում է նաև Անահայմ քաղաքի անունը։ Երկրպագուները, քաղաքային իշխանությունները դեմ էին այս փոփոխությանը, և սկսվում է դատական գործընթաց, սակայն դատարանը հակված էր ընդունելու փոփոխությունը, և 2009 թվականին քաղաքային իշխանությունները հրաժարվում են ներկայացրած հայցից։ 2013 թվականին թիմը պաշտոնապես ծրագրում է թիմի անվանումից հեռացնել Անահայմ քաղաքի անունը և վերականգնել առաջին անվանումը՝ «Լոս Անջելես Էնջելս»[5][6][7][8][9][10][11][12]։
2019 թվականի դեկտեմբերի 20-ին Անահայմը կողմ է քվեարկում մարզադաշտը և դրա շուրջ եղած տարածքը 325 միլիոն դոլարով Արտե Մորենոյին վաճառելու օգտին[13]։
Հանդիսականների հաճախումները
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականից սկսած Էնջելսը ունեցել է 3 միլիոնից ավելի հանդիսական իր մարզադաշտում։ 2010, 2011, 2012 և 2013 թվականներին թիմը, չնայած այն հանգամանքին, որ այս 4 տարիներին չի խաղացել փլեյ օֆֆ փուլում, ունեցել է միջինը 40 հազար հանդիսական յուրաքանաչյուր խաղի համար[14]։ Սա Բարձրագույն Լիգայի երկրորդ ցուցանիշն է, որով թիմը զիջում է միայն Նյու Յորք Յանկիսին։ 2019 թվականին Էնջելսը հաճախումների թվով հինգերորդն էր ընդհանուր թվում ունենալով 3,019,012 հանդիսական[15]։
|
Լոգոն և գույները
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոս Անջելես Էնջելսը իր պատմության ընթացքում օգտագործել է 10 տարբեր լոգոներ և 3 տարբեր գունային կոմբինացիաներ։ Թիմի առաջին 2 լոգոները պատկերում էին բեյսբոլային գնդակ, որը ուներ թևեր. գնդակի վերևում կար ոսկեգույն լուսային շրջան, իսկ գնդակի կենտրոնում "L" և "A" տառերն էին ոճային տարբեր ձևավորումներով։ Թիմի հիմնական գույները կապույտը և կարմիրն էին։
1965 թվականի սեպտեմբերի 2-ին թիմը փոխում է իր անվանումը և սկսում է հանդես գալ «Կալիֆոռնիա Էնջելս» անվանումով։ 1966 թվականին Անահայմ տեղափոխությունից հետո թիմը փոփոխում է նաև իր լոգոն։ 31 տարիների ընթացքում, երբ թիմը հանդես էր գալիս «Կալիֆոռնիա Էնջելս» անվանումով, թիմը պահպանում է իր հիմնական գույները, սակայն փոփոխության է ենթարկում իր լոգոն 6 անգամ. առաջին լոգոն շատ նման էր նախորդ "LA" տառերն ունեցող լոգոյին այն տարբերությամբ, որ այս դեպքում տառերը հետևյալն էին. "CA": 1971-1985 թվականներին թիմի լոգոն ուներ հետևյալ տեսքը. Կալիֆոռնիա նահանգի ուրվագծի վրա գրված էր "Angels": 1971-1972 թվականներին "A" տառը փոքրատառ էր, իսկ 1973-1985 թվականներին այն դարձավ մեծատառ։
1965 թվականին մարզադաշտի ձախ կենտրոնական հատվածում տեղադրվեց "the Big A" անվանումն ունեցող "A" մետաղյա մեծ նշանը ("the Big A"), որը հետագայում տեղափոխվեց մարզադաշտի ավտոկայանատեղիի հատված։
1986 թվականին Էնջելսի լոգոն ուներ հետևյալ տեսքը. բեյսբոլի գնդակի կենտրոնում "A" տառն էր, որի ետևում նկատելի էր Կալիֆոռնիա նահանգի ուրվագիծը։ 1992 թվականին թիմը վերադարձ է կատարում "CA" տառերին որոշ ոճային տարբերություններով, որը պահպանվում է մինչև 1996 թվականը։
1997 թվականին թիմը փոխում է իր անվանումը՝ դառնալով «Անահայմ Էնջելս», իսկ լոգոյի վրա գրված էր "ANGELS", որի առաջին՝ "A" տառը ուներ թևեր։ Այս փոփոխության հետ միասին նկատելի էր նաև բաց կապույտ գույնի օգտագործումը։ 1997-2001 թվականներից հետո Դիսնեյը վերադարձ է կատարում "A" տառն ունեցող լոգոյին, որի վերևում նկատելի էր արծաթագույն լուսային շրջանը և այն հենված էր մուգ կապույտ ադամանդի վրա, իսկ թիմի հիմնական գույներն էին մուգ կապույտը և կարմիրը. գերակշռում էր կարմիրը, մուգ կապույտի հետ միասին նկատելի էր նաև սպիտակը։
2011 թվականի մրցաշրջանի համար, որը նաև 50-րդ տարին էր թիմի համար, լոգոյի "A" տառի վերում եղած արծաթագույն լուսային շրջանի գույնը փոփոխվեց և վերադարձ կատարվեց նախկին ոսկեգույնին։
Այս մրցաշրջանի ընթացքում՝ 50 տարվա կապակցությամբ, թիմը խաղային յուրաքանչյուր ուրբաթ օր կրում էր նախկին մարզահագուստը, նկատելի էին նաև նախկինում եղած լոգոները։
Ռադիո և հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի դրությամբ Էնջելսի առաջատար ռադիոկայանը KLAA 830AM-ն է, որը պատկանում է թիմին[17]։ Այն փոխարինում է KSPN (710 ESPN)-ին, որով հեռարձակվել են Էնջելսի շատ խաղեր սկսած 1961 թվականից. այս և հետո նաև KMPC ռադիոկայանով հեռարձակվել են թիմի խաղերը 1961 թվականից մինչև 1996 թվականը։ 1997 և 1998 թվականներին թիմի առաջատար ռադիոկայանն էր KRLA (1110AM)-ն, որը 1999 թվականին 4 մրցաշրջանով՝ ներառյալ 2002 թվականի Համաշխարհային Սերիայի խաղերը, փոխարինվեց KLAC-ով։
2009 թվականի նոյեմբերին Էնջելսը հայտարարեց այն մասին, որ թիմի հեռուստատեսային խաղերը կմեկնաբանեն Ռորի Մարկասը և Մարկ Գուբիցան, իսկ ռադիոյով խաղերը կմեկնաբանեն Թերրի Սմիթը և Խոսե Մոտան[18]։ Այդ նույն ժամանակ հայտարարվեց նաև այն մասին, որ Սթիվ Ֆիզիոկը և Ռեքս Հադլերը չեն լինի մեկնաբանների թիմում։ 2010 թվականի հունվարին Ռորի Մարկասի մահվանից հետո պետք էր փոխարինող գտնել նրան։ 2010 թվականի մարտի 3-ին հայտարարվեց, որ Մարկասին կփոխարինի Վիկտոր Ռոխասը[19]։
2021 թվականի հունվարին Ռոխասը հայտարարում է, որ հեռանում է հեռարձակման տաղավարից։ 2021 թվականի մարտի 11-ին հայտարարվում է, որ նոր մեկնաբանն է լինելու Մեթթ Վասգերսիանը Մարկ Գուբիցայի և Խոսե Մոտայի հետ միասին։ Որպես խաղերի պահեստային մեկնաբան նշվում էր Դարոն Սաթթոնի անունը, ով Դոդջերսի նախկին խաղացող Դոն Սաթթոնի որդին էր. նրա ձայնը լսելի էր այն ժամանակ, երբ Վասգերսիանը այլ հանձնարարություններ էր ունենում MLB Network և ESPN ալիքներում[20]։ 2021 թվականի մրցաշրջանից 3 ամիս անց Սաթթոնը հեռանում է Էնջելսից, և նրան փոխարինելու է գալիս Մայամի Մարլինսի նախկին մեկնաբան Ռիչ Ուոլթսը[21]։
2009 թվականին KFWB 980AM-ը սկսեց հեռարձակել շաբաթական 110 խաղեր ներառյալ հետմրցաշրջանային խաղերը, որպեսզի կարողանա ավելի շատ ունկնդիրներ հավաքել Լոս Անջելեսում և հյուսիսային այլ շրջաններում։
2010 թվականին KSPN 710AM-ը հեռարձակում էր շաբաթական 60 խաղից ոչ պակաս. 2007 թվականից սկսած սա մասնակի վերադարձ էր թիմի նախկին ռադիոկայանին[22]։
Էնջելսի խաղերը հեռարձակվում էին նաև իսպաներենով՝ KWKW 1330AM և KWKU 1220AM ռադիոկայաններով։
Չտրվող խաղահամարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- No. 11 - առանձնացվել է Ջիմ Ֆրեգոսիի համար
- No. 26 - առանձնացվել է Ջին Օտրիի համար, ցույց տալու համար, որ նա եղել է թիմի 26-րդ խաղացողը ("26th Man", այդ ժամանակ Բարձրագույն Լիգայում հանդես եկող թիմերի առավելագույն խաղացողները 25-ն էին, բացառությամբ սեպտեմբեր ամսի)
- No. 29 - առանձնացվել է Ռոդ Քարյուի համար
- No. 42 - առանձնացվել է Ջեքի Ռոբինսոնի համար Բեյսբոլի Բարձրագույն Լիգայի կողմից
- No. 50 - առանձնացվել է Ջիմմի Ռիզի համար
Շրջանառությունից դուրս խաղահամարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- No. 1 - հանվել է շրջանառությունից Բենջի Մոլինայի թոշակի անցնելուց հետո
- No. 15 - հանվել է շրջանառությունից 2006 թվականի մրցաշրջանի ավարտից հետո Թիմ Սալմոնի թոշակի անցնելուց հետո
- No. 45 - հանվել է շրջանառությունից 2019 թվականին Թայլեր Սկեգգսի մահվանից հետո
Էնջելսի Փառքի Սրահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնջելսի Փառքի Սրահը հիմնադրվել է 1988 թվականին[23][24]։
Angels Hall of Fame | ||||
Տարի | No. | Անուն | Դիրք | Տարիներ |
---|---|---|---|---|
1988 | 4 | Բոբբի Գրիչ | 2B | 1977–1986 |
1989 | 11 | Ջիմ Ֆրեգոսի | SS Manager |
1961–1971 1978–1981 |
1990 | 12, 25 | Դոն Բեյլոր | DH/LF | 1977–1982 |
1991 | 29 | Ռոդ Քարյու | 1B Մարզիչ |
1979–1985 1992–1999 |
1992 | 30 | Նոլան Ռայան | P | 1972–1979 |
1995 | 50 | Ջիմմի Ռիզ | Մարզիչ | 1972–1994 |
2009 | 5, 9 | Բրայան Դաունինգ | DH/LF/C | 1978–1990 |
31 | Չակ Ֆինլի | P | 1986–1999 | |
2011 | 26 | Ջին Օտրի | Սեփականատեր/Հիմնադիր | 1961–1998 |
2012 | 2002 թվականի թիմ | |||
2013 | 29 | Բոբբի Նուպ | 2B Coach |
1964–1969 1979–1996, 2013–2018 |
2015 | 31 | Դին Չենս | P | 1961–1966 |
15 | Թիմ Սալմոն | RF | 1992–2006 | |
39 | Մայք Ուիթթ | P | 1981–1990 | |
2016 | 16 | Գարրեթ Անդերսոն | LF | 1994–2008 |
2017 | 27 | Վլադիմիր Գերրերո | RF/DH | 2004–2009 |
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացողներ | |||
---|---|---|---|
Pitchers | Catchers | Infielders | Outfielders |
Քայլ Բերկլո | Օստին Ռոմին | Մեթթ Դաֆֆի | Ջո Ադելլ |
Ջեյմի Բարրիա | Մաքս Ստասսի | Դեյվիդ Ֆլետչեր | Բրենդոն Մարշ |
Ռիդ Դետմերս | Կուրտ Սուզուկի | Ջեք Մեյֆիլդ | Մայքլ Թրոութ |
Ջիմմի Հերգետ | Մեթթ Թայսս | Էնթոնի Ռենդոն | Թեյլոր Ուորդ |
Ռայսել Իգլեսիաս | Չադ Ուոլլակ | Լուիս Ռենգիֆո | |
Մայքլ Լորենսեն | Խոսե Ռոխաս | ||
Աարոն Լոուփ | Էնդրյու Վելասկես | ||
Արչի Բրեդլի | Թայլեր Ուեյդ | ||
Թի Բաթթրի | Ջարեդ Ուոլշ | ||
Գրիֆֆին Կաննինգ | |||
Կուպեր Քրիսվելլ | |||
Ջոնաթան Դիաս | |||
Ջենսոն Ջանկ | |||
Խոսե Մարտե | |||
Մայք Մայերս | |||
Օլիվեր Օրտեգա | |||
Էլվիս Պեգերո | |||
Խոսե Քիջադա | |||
Քրիս Ռոդրիգես | |||
Քեննի Ռոսենբերգ | |||
Պատրիկ Սանդովալ | |||
Չեյզ Սիլսեթ | |||
Խոսե Սուարես | |||
Նոա Սինդերգաարդ | |||
Էնդրյու Ուոնթզ | |||
Օստին Ուորրեն | |||
Սյոհեյ Օտանի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.foxsports.com/stories/mlb/angels-hire-ron-washington-as-manager-replacing-phil-nevin
- ↑ Donovan, Pete (2012). Under the Halo: The Official History of Angels Baseball. San Rafael, California: INSIGHT EDITIONS. էջեր 35, 36. ISBN 978-1-60887-019-6.
- ↑ The Sporting News, The Complete Baseball Record Book (St. Louis: The Sporting News, 1994), 223. Also see the American League standings printed in the New York Times on September 4, 1965.
- ↑ Kasindorf, Martin (2006 թ․ հունվարի 30). «Angels' name prompts devil of a lawsuit». USA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Gonzalez, Alden (2013 թ․ օգոստոսի 31). «Report: After vote, Halos may drop 'of Anaheim'». MLB Advanced Media. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Benne, Jon (2013 թ․ սեպտեմբերի 4). «Angels dropping Anaheim from name». SB Nation. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Schoch, Josh (2013 թ․ սեպտեմբերի 4). «Angels Will Finally Be Allowed to Drop Anaheim from Their Team Name». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Shaikin, Bill (2013 թ․ օգոստոսի 30). «'Los Angeles Angels of Anaheim' could be no more». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0458-3035. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Los Angeles Angels History». Angels.com. MLB Advanced Media. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Marroquin, Art; Tully, Sarah (2015 թ․ հունվարի 7). «Los Angeles Angels of Anaheim: 10 years later, how big of a deal was the name change». Orange County Register. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին. «In 2013, the City Council initially approved a memorandum of understanding that would allow the team to strip the "of Anaheim" from its name, as well as other financial arrangements. Follow-up negotiations, however, haven't happened – and the Angels have threatened to leave Anaheim.»
- ↑ Shaikin, Bill (2016 թ․ սեպտեմբերի 27). «Move into a new stadium? Renovate the old one? Angels could just play out their lease in Anaheim». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0458-3035. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Moura, Pedro (2017 թ․ փետրվարի 18). «Angels to stay in Anaheim through at least 2029». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0458-3035. Արխիվացված օրիգինալից մայիսի, 2017-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Park, Jeong; Robinson, Alicia (2019 թ․ դեկտեմբերի 21). «Anaheim votes to sell Angel Stadium and the land around it for $325 million». Orange County Register (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Los Angeles Angels of Anaheim Attendance, Stadiums, and Park Factors». Baseball-Reference.com. 2009 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «2019 MLB Attendance – Major League Baseball – ESPN». Espn.go.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «MLB Attendance - Major League Baseball - ESPN». ESPN.com.
- ↑ «AM830 Los Angeles LIVE – ESPN». ESPN. ESPN Internet Ventures. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Los Angeles Times – Sports news». Latimesblogs.latimes.com. 2009 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին. «According to a statement from Fox Sports and sent, it says, on behalf of Fox Sports West and the Angels, Rex Hudler and Steve Physioc will no longer cover Angels games for the local sports network.»
- ↑ Pucin, Diane (2010 թ․ մարտի 3). «Victor Rojas named as new Angels play-by-play broadcaster». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 3-ին.
- ↑ Bollinger, Rhett. «Vasgersian to lead Angels' 3-man booth». MLB.Com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Daron Sutton is out as Angels play by play broadcaster». Awful Announcing. 2021 թ․ հուլիսի 12. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Angels Return to 710 ESPN Radio». Sports.espn.go.com. 2010 թ․ մարտի 31. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Angels Hall of Fame». MLB.com. Los Angeles Angels. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Angels Hall of Fame | Researched by Baseball Almanac».