Լևոն Մանասերյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասերյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Մանասերյան | |
---|---|
Ի ծնե | Լևոն Հայրապետի Մանասերյան |
Ծնվել է | հունիսի 3, 1925 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | սեպտեմբերի 12, 2019 (94 տարեկան) |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Levon Manaseryan Վիքիպահեստում |
Լևոն Հայրապետի Մանասերյան (հունիսի 3, 1925, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 12, 2019), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1953 թվականից մասնակցել է ցուցահանդեսների[1]։ 1963 թվականից դասավանդել է ԵՊՃՇԻ-ում, 1975-1991 թվականներին` ամբիոնի վարիչ[2]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։ Մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 12-ին[4]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործությունները հիմնականում գրաֆիկական աշխատանքներ են։ Ուշագրավ գործերից են`
- «Դանթեական առասպել» (ըստ Չարենցի, նկարաշար)
- «Լիլիթ» (ըստ Իսահակյանի)
- «Անանդան և մահը» (ըստ Իսահակյանի)
- «Իմ ժողովուրդ» (վիմագրություն)
- «Երազանք» (վիմագրություն)
Ստեղծել է նաև գեղանկարչական, թեմատիկ-կոմպոզիցիոն գործեր, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, նկարազարդել է 200-ից ավելի գրքեր։
- «Աշուն»
- «Կեսօր»
- «Սայաթ-Նովա»
- «Բամբակահավաք»
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Н. Арамян, Левон Манасерян (буклет), Ереван, 1971 г.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Լևոն Մանասերյանի աշխատանքները ՀԱՊ-ում
- ↑ «Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Մանասերյանը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.