Խառնամուսնություն
Արտաքին տեսք
Խառնամուսնություն, պրոմիսկուիտետ (լատին․՝ promiscus - խառը, ընդհանուր), որևէ ամուսնական նորմայի կամ ընտանիքի ձևին նախորդող, սեռերի միջև ոչնչով չսահմանափակված հարաբերությունների ենթադրյալ փուլը բնորոշող տերմին։ Անմիջականորեն չի դիտվել ո՛չ հնագույն ժողովուրդների, ո՛չ ժամանակակից հասարակության մեջ։ Ի. Բախոֆենը խառնամուսնություն նախապես անվանել է հետերիզմ (հուն․՝ έταιρα՝ ընկերուհի)։ Հետերիզմ տերմինը այժմ գիտության մեջ գործածվում է որպես որոշ ժողովուրդների մեջ խմբամուսնության առանձին վերապրուկների անվանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 32)։ |