Ծուղակ ծնողների համար (ֆիլմ, 1961)
Ծուղակ ծնողների համար անգլ.՝ The Parent Trap | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, կատակերգության կրկին ամուսնանալու մասին, մանկական ֆիլմ, վեպի էկրանավորում, դրամա և երաժշտական ֆիլմ |
Թեմա | մանկական ճամբար |
Հիմք | Lottie and Lisa?[1] |
Թվական | հունիսի 12, 1961[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դևիդ Սվիֆթ[1] |
Պրոդյուսեր | Ուոլթ Դիսնեյ |
Սցենարի հեղինակ | Դևիդ Սվիֆթ[1] |
Դերակատարներ | Հայլի Միլս[1], Մորին Օ’Հարա[1], Բրայան Քիթ[1], Չարլզ Ռագլզ[1], Ունա Մերքել[1], Լեո Գ. Քերոլ[1], Քեթլին Նեսբիթ[1], Ռութ ՄակԴևիթ[1], Նենսի Քուլփ[1], Ֆրենկ դե Վոլ[1], Ջոն Միլս, Ջոաննա Բարնս[1], Քրեհան Դենթոն[1] և Լինդա Ուոթքինս[1] |
Օպերատոր | Լյուսիեն Բալարդ[1] |
Երաժշտություն | Փոլ Սմիթ[1] և Շերման եղբայրներ[1] |
Մոնտաժ | Ֆիլիպ Ու. Անդերսոն[1] |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | Walt Disney Pictures |
Տևողություն | 124 րոպե[1] |
Շահույթ | 25 150 385 $ |
Պաշտոնական կայքէջ |
«Ծուղակ ծնողների համար» (անգլ.՝ «The Parent Trap»), 1961 թվականի ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն, որի սցենարի հեղինակը և ռեժիսորը Դեյվիդ Սվիֆթն է[2][3][4]։ Գլխավոր դերերում նկարահանվել են Հեյլի Միլսը, Մորին Օ'Հարան և Բրայան Քիտը։ Ֆիլմի սցենարը հիմնված է Էրիխ Կեստների «Լոթի և Լիզա» (գերմ.՝ Das Doppelte Lottchen) գրքի վրա[5]։ Նրա գրքի հիմքում «Երեք սիրուն աղջիկներ» (1936) ֆիլմի սյուժեն է։ «Ծուղակ ծնողների համար» ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի երկու անվանակարգերում՝ «Լավագույն ձայն» և «Լավագույն մոնտաժ»[6], սակայն երկու անվանակարգերում էլ հաղթել է «Վեստսայդյան պատմությունը»։ Ավելի ուշ նկարահանվել է ֆիլմի երեք հեռուստատեսային շարունակություն՝ «Ծուղակ ծնողների համար II», «Ծուղակ ծնողների համար III» և «Ծուղակ ծնողների համար։ Մեղրամիս Հավայան կղզիներում», ինչպես նաև 1998 թվականի ռեմեյքը, որի գլխավոր դերը կատարել է Լինդսի Լոհանը[7]։ 1961 թվականին հրապարակվել է ֆիլմի հիման վրա ստեղծված կոմիքս, որը ադապտացրել և պատկերազարդել է Դեն Շպիգլը[8][9]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկվորյակներ Շերոն Մաքքենդրիկը և Սյուզան Էվերսը (Հեյլի Միլս) ծանոթանում են ամառային ճամբարում՝ սկզբում չհասկանալով, որ քույրեր են։ Մրցակցելով միմյանց հետ՝ նրանք միմյանց փոքր տհաճություններ են պատճառում։ Որպես պատիժ նրանք փակվում են մեկուսարանում, որտեղ պարզում են, որ երկուսն էլ ոչ լրիվ ընտանիքներից են, իսկ իրենց ծնողներն ամուսնալուծվել են իրենց ծնվելուց անմիջապես հետո։ Եվ նրանք որոշում են փոխել տեղերը. Սյուզանը Բոստոն է մեկնում Շերոնի փոխարեն, իսկ Շերոնը մեկնում է Կալիֆոռնիա։
Երբ Շերոնն իմանում է, որ իրենց հայրը պատրաստվում է ամուսնանալ, զանգահարում է Սյուզանին, և նրանք որոշում են, որ իրենց մայրը պետք է թռչի Կալիֆոռնիա և խանգարի հարսանիքի անցկացմանը։
Հեյլի Միլսի՝ միաժամանակ երկու դեր կատարելու համար ստուդիան առաջին անգամ օգտագործել է այսպես կոչված «նատրիումի գործընթացը», որը հետագայում օգտագործվել է մի քանի տասնամյակ[10]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեյլի Միլս - Շերոն Մաքքենդրիկ / Սյուզան Էվերս
- Մորին Օ'Հարա - Մարգարեթ «Մեգգի» Մաքքենդրիկ
- Բրայան Քիտ - Միթչ Էվերս
- Ջոաննա Բարնս - Վիկի Ռոբինսոն
- Քեթլին Նեսբիթ - Լուիս Մաքքենդրիկ
- Ունա Մերկել - Վերբենա
- Նենսի Քուլպ - տիկին Գրունեկեր
- Չարլզ Ռագգլզ - Չարլզ Մաքքենդրիկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 Maltin L. The Disney Films — Crown Publishing Group, 1984. — P. 188. — ISBN 978-0-517-55407-4
- ↑ Variety film review; May 3, 2005, page 26.
- ↑ Harrison's Reports film review; May 6, 1961, page 70.
- ↑ «The Parent Trap». Turner Classic Movies. Atlanta: Turner Broadcasting System (Time Warner). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Kästner, Erich (2015). Lottie and Lisa (Reissue ed.). New York City: Lizzie Skurnick Books. ISBN 978-1939601339.
- ↑ «The 34th Academy Awards (1962) Nominees and Winners». oscars.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Disney Planning Another 'Muppets' Reboot for Its Streaming Service (Exclusive)». The Hollywood Reporter. 2018 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Walt Disney's the parent trap. 1210. Adapted and illustrated by Dan Spiegle. New York: Dell. 1961. LCCN sv97025407.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ Friedman, Drew (2016 թ․ նոյեմբերի 9). More Heroes of the Comics: Portraits of the Legends of Comic Books. Fantagraphics Books. էջ 174. ISBN 978-1-60699-960-8.
- ↑ John P. Hess (2017 թ․ հունվարի 6). «Yellow Screen and the Revenge of the Blue Screen» (անգլերեն). Filmmaker IQ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծուղակ ծնողերի համար (1961)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1960-ականների անգլերեն ֆիլմեր
- 1961 ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Անգլերեն ֆիլմեր
- Ռոմանտիկ կատակերգություն
- Ֆիլմեր ընտանիքի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- 1960-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր հարսանիքի մասին