Կամելիազարդ տիկինը (ֆիլմ, 1995)
Կամելիազարդ տիկինը լեհ.՝ Dama Kameliowa | |
---|---|
Երկիր | Լեհաստան |
Ժանր | զգեստավորված դրամա, ադապտացիա և մելոդրամա |
Թվական | 1995 |
Լեզու | լեհերեն |
Ռեժիսոր | Եժի Անտչակ[1] |
Սցենարի հեղինակ | Յադվիգա Բարանսկայա |
Դերակատարներ | Յան Ֆրիչ և Աննա Դիմնա |
Օպերատոր | Տոմաշ Դոբրովոլսկի |
Երաժշտություն | Եվգենիուշ Ռուդնիկ |
Մոնտաժ | Եվա Ռոմանովսկայա-Ռոզևիչ |
Նկարահանման վայր | Կրակով |
Կինոընկերություն | TELEWIZJA POLSKA S.A. |
Տևողություն | 90 րոպե |
«Կամելիազարդ տիկինը» (լեհ.՝ Dama kameliowa, Լեհաստան, 1995), գեղարվեստական հեռուստաֆիլմ (ռեժիսոր՝ Եժի Անտչակ), Ալեքսանդր Դյումա – որդու նույնանուն վեպի էկրանավրում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 19-րդ դարի կեսերին։ Գլխավոր հերոսուհին՝ փարիզյան շքեղ կուրտիզանուհի Մարգարիտ Գոթյեն, հայտնի է նրանով, որ միշտ հանրության մեջ է հայտնվում միայն ճերմակ ծաղիկների՝ կամելիաների (Camellia) փնջով` առանց գույնի և հոտի։ Թոքախտից Մարգարիտը մահանում է։ Նրա մահից հետո բոլոր իրերը առգրավվում են պարտքերի դիմաց և աճուրդի հանվում։ Գրող Ալեքսանդր Դյումա – որդին պատահաբար հայտնվում է աճուրդում և անսպասելի ներքին դրդումով մեծ գումարով ձեռք է բերում Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկո» գիրքը, որի վրա դրված է ոմն Արման Դյուվալի ստորագրությունը[2]։ Մի քանի օր անց հայտնվում է Արման Դյուվալը՝ բարետես արտաքինով երիտասարդ, որը հենց նոր է վերադարձել ճանապարհորդությունից։ Նա աղերսում է իրեն վաճառել գիրքը և ստիպված է լինում հեղինակին պատմել Մարգարիտ Գոթյեի՝ կամելիազարդ տիկնոջ պատմությունը։ Անսովոր հյուրը գրողին պատմում է հանգուցյալ Մարգարիտի հանդեպ իր ողբերգական սիրո մասին[3]։ Գրողը որոշում է, որ այդ պատմությունը կդառնա իր նոր դրամատիկական վեպի ստեղծման հիմքը։
Սյուժեի մանրամասն նկարագրությունը տե՛ս «Կամելիազարդ տիկինը» հոդվածը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Ռադվան — Մարգարիտ Գոթjե
- Յան Ֆրիչ— Արման Դյուվալ
- Աննա Դիմնա — Պրյուդանս (Մարգարիտի ընկերուհին)
- Ստանիսլավա Ցելինսկայա — Ժյուլի Դյուպրե
- Եժի Կամաս — Ժորժ Դյուվալ (Արմանի հայրը)
- Յան Էնգլերտ — Ալեքսանդր Դյումա - որդի
- Արտուր Դզյուրման— Գաստոն (Արմանի ընկերը)
- Եժի Գրալեկ — իշխան (Մարգարիտի խնամակալը)
- Բեատա Սցիբակուվնա — Օլիմպիա (Արմանի սիրուհին)
- Ագնեշկա Կրուկուվնա — Նանինա (Մարգարիտի սպասուհին)
- Հենրիկ Մախալիցա— բժիշկ
- Զոֆյա Մերլե — ծաղկավաճառուհի
- Կազիմեժ Օժեխովսկի — քահանա
Ստեղծագործական խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր – Եժի Անտչակ
- Սցենարիստ – Յադվիգա Բարանսկայա, Ալեքսանդր Դյումա -որդի
- Օպերատորներ – Տոմաշ Դոբրովոլսկի, Ադամ Սիկորա
- Կոմպոզիտոր – Եվգենիուշ Ռուդնիկ, դասական երաժշտություն
- Նկարիչներ – Անդժեյ Պրժեդվորսկի, Բարբարա Պտակ
- Մոնտաժ – Եվա Ռոմանովսկայա–Ռոզևիչ
Ֆիլմի երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբինոնիի Ադաջիո
- Լուսնի սոնատ (Բեթհովեն)[4]
- Նոկտյուրն սի բեմոլ մաժոր (Ֆրեդերիկ Շոպեն)
- «Պարի հրավեր» դաշնամուրային պիես (Կարլ Մարիա ֆոն Վեբեր)
- «Ազատ հրաձիգը» օպերա (Կարլ Մարիա ֆոն Վեբեր)
- «Լյուչիա դի Լամերմուր» օպերա (Գաետանո Դոնիցետտի)
- «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերա (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ)
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղեկատվական տարբեր աղբյուրներում ֆիլմի թողարկման ամսաթիվը նշվում է և 1994, և 1995 թվականը։
- Ֆիլմը ցուցադրվել է ռուսական հեռուստատեսությամբ, պրոֆեսիոնալ թարգմանվել է ռուսերեն և հնչյունավորվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20160318210938/http://stopklatka.pl/film/dama-kameliowa-1994
- ↑ «Մանոն Լեսկո — Գրապահարան». grapaharan.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Ալեքսանդր Դյումա-որդի, «Կամելիազարդ տիկինը»». grqamol.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Ինչպես ծնվեց Բեթհովենի «Լուսնի սոնատը»». scannews.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմ «Կամելիազարդ տիկինը» (ТВ, 1995) IMDb
- Ֆիլմ «Կամելիազարդ տիկինը»(ТВ, 1995) gapla.fn.org.pl
- Ֆիլմ «Կամելիազարդ տիկինը» (ТВ, 1995) filmweb.pl
- Ֆիլմ «Կամելիազարդ տիկինը» (ТВ, 1995) filmpolski.pl
- Ֆիլմ «Կամելիազարդ տիկինը» (ТВ, 1995) stopklatka.pl Արխիվացված 2013-05-09 Wayback Machine
|