Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Կարդինալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարդինալ (լատին․՝ cardinalis - գլխավոր), բարձրագույն տիտղոս (Հռոմի պապից հետո) կաթոլիկ եկեղեցու աստիճանակարգում։ Կարդինալի տիտղոսը շնորհում է պապը, իսկ 1179 թվականի Լատերանի ժողովի որոշմամբ կարդինալները իրենց միջից ընտրում են պապին։ Կարդինալները զբաղեցնում են զանազան բարձրագույն պաշտոններ, առանձին երկրներում գլխավորում կաթոլիկ եկեղեցին։ Գոյություն ունի կարդինալի երեք աստիճան՝ կարդինալ-եպիսկոպոսի, կարդինալ-քահանայի և կարդինալ-սարկավագի։ Մինչև 20-րդ դարի կեսը կարդինալ դառնալու իրավունք ունեին գերազանցապես իտալացիները։ 1946 թվականին կարդինալի տիտղոս շնորհվեց Գ.Աղաջանյանին։ Պողոս VI պապի որոշմամբ (1970) 75-ամյա կարդինալը թոշակավորվում է՝ պահպանելով պատվաստիճանը։

Ընթերցե՛ք «կարդինալ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 316