Կարոլ Բուկե
Կարոլ Բուկե ֆր.՝ Carole Bouquet | |
---|---|
Կարոլ Բուկեն 1982 թվականին | |
Ծնվել է | 18.8.1957 |
Ծննդավայր | ք. Նեյի-սյուր-Սեն, Ֆրանսիա |
Կրթություն | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա և Փարիզի համալսարան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | ֆրանսուհի |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ժան-Պիեր Ռասսամ, Ֆրանսիս Ջակոբետտի |
Համատեղ ապրող(ներ) | Ժերար Դեպարդիե |
Երեխա(ներ) | Դիմիտրին, Լուի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կարոլ Բուկե (ֆր.՝ Carole Bouquet, օգոստոսի 18, 1957[1][2][3], Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարոլը 4 տարեկան էր, երբ նրա մայրը լքեց ընտանիքը։
Կինոյում նա առաջին անգամ նկարահանվեց 19 տարեկանում՝ Լուիս Բունյուելի «Ցանկության այդ աղոտ օբյեկտը» ֆիլմում (1977 թ.)։ Նա նաև նկարահանվել է բոնդիանայի «Միայն քո աչքերի համար» ֆիլմում։ 1990 թվականին նրան «Սեզար» շնորհվեց՝ Բերտրան Բլիեի «Չափազանց գեղեցիկ քեզ համար» ֆիլմում կանացի լավագույն դերի համար։
1980-ական և 1990-ական թվականներին Բուկեն եղել է Chanel ընկերության առաջատար մոդելը՝ գլխավոր դեմքը։
2014 թվականին եղել է Կաննի 67-րդ փառատոնի ժյուրիի անդամ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարոլն ամուսնացած էր պրոդյուսեր Ժան-Պիեր Ռասսամի հետ, ումից 1982 թվականին նա ունեցավ որդուն՝ Դիմիտրիին։ 1987 թվականին լուսանկարիչ Ֆրանսիս Ջակոբետտիից նա ունեցավ 2-րդ որդուն՝ Լուիին։ 2003-2005 թվականներին նա նշանված էր Ժերար Դեպարդիեի հետ, սակայն 2005 թվականի օգոստոսին նրանք բաժանվեցին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ filmportal.de — 2005.
- ↑ GeneaStar
- ↑ Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 http://famousdude.com/25259-carole-bouquet.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.calend.ru/person/5124/
- http://www.viva.ua/event_interview/buke_karol.html(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլ Բուկե» հոդվածին։ |
|