Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Կիբերհարձակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ահաբեկչական հարձակումները ավանդաբար նպատակ ունեն զգալի մարդկային կորուստներ պատճառել ֆիզիկական միջոցներով, ինչպիսիք են` զինված հարձակումները, պայթուցիկ նյութերը և կենսաքիմիական նյութերը։ Այնուամենայնիվ, քանի որ ներկայիս հասարակությունները ավելի ու ավելի կախված են դառնում համակարգչից և ցանցերից կախված ՏՏ ենթակառուցվածքներից և համակարգերից, ի հայտ է եկել նոր կիբեր-ֆիզիկական ահաբեկչական սպառնալիքների դաս։ Օրինակ ՝ Թեմզայի արգելապատնեշի կառավարման համակարգերը, անօդաչու թռչող սարքի թռիչքային մեխանիզմը, հիվանդանոցի վիրահատարանը և նույնիսկ սովորական ուղևորական վերելակը մեծապես պարունակում և ապավինում է համակարգչային ծրագրակազմին, սարքավորումներին և հաղորդակցությանը։ Արդյունքում, այս համակարգերը խոցելի են ինչպես ֆիզիկական, այնպես էլ կիբեր սպառնալիքներից։ Կիբերհարձակումը կարող է դյուրացնել ֆիզիկական ահաբեկչությունը ՝ անջատելով դիտանցման և անվտանգության սարքավորումները, կամ կարող է ուղղակիորեն ֆիզիկական վնաս պատճառել։ Գազի կամ ջրի կառավարման դեմ նման հարձակումը կարող է պահանջել զգալիորեն ավելի քիչ պլանավորում և ռեսուրսներ, քան նույն նպատակի համար ֆիզիկական ահաբեկչությունը։ Փաստորեն, համացանցում կարելի է հեշտությամբ գտնել մանրամասն ուղեցույցներ, հարձակման գործիքներ և մասնագիտացված որոնիչներ` նման հաստատություններում օգտագործվող ընդհանուր արդյունաբերական կառավարման համակարգերի համակարգչային խոցելի կողմերը օգտագործելու համար։

Հետաքրքիր է, որ կիբեր-ֆիզիկական հանցագործության գաղափարը ժողովրդական մշակույթում օգտագործվում է առնվազն 1960-ականներից։ Օրինակ ՝ «Իտալական աշխատանք» ֆիլմում կողոպտիչների մի խումբը գիտնականի է վարձում, որ նա գործի դնելով Թուրինի երթևեկի կառավարման համակարգիչները օգնի կողոպտիչներին փախչել խցանման շնորհիվ։ Հարկ է նշել, որ սկզբնական շրջանում կիբերհարձակումները անկանխատեսված պատահարներ էին կամ հակերների հետաքրքրասիրության արդյունք ՝ առանց չարամիտ դիտավորության։ Այնուամենայնիվ, նրանք բացահայտեցին կիբեր-ֆիզիկական խոցելիությունը կարևոր համակարգերում, որոնք չարամիտ շահագործման համար չեն պահանջում բացառիկ տեխնիկական գիտելիքներ։

Կիբեր-ֆիզիկական անվտանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիբեր-ֆիզիկական համակարգերի ճնշող մեծամասնությունը մշակվել և փորձարկվել է` հաշվի առնելով ֆիզիկական անվտանգությունը, բայց ոչ` կիբերանվտանգությունը։ Ավելին, ազգային կարևոր ենթակառուցվածքներում համակարգչով կառավարվող սարքավորումները, ինչպիսիք են ամբարտակները և ատոմակայանները, սովորաբար ունեն 30 տարվա կյանքի տևողություն և դրանք շատ թանկ են փոխարինելու համար։ Բացի այդ, դրանք նախագծված չեն ՝ հաշվի առնելով փոփոխությունները և բարելավումները։ Ժամանակակից անհատական համակարգիչները կարող են պաշտպանվել կիբեր սպառնալիքների մեծամասնությունից` արդիականացնելով իր ծրագրաշարը և կիրառելով անվտանգության ուղղումներ։ 20-ամյա արդյունաբերական հսկողության սարքավորումների համար դա հեշտ չէ։ Համակարգի արդիականացումը կարող է ամիսների պլանավորման կարիք ունենալ։

Կիբերհարձակումներն այսօր շատ տարբեր են ընդամենը մի քանի տարի առաջվա համեմատ։ Այժմ էլեկտրոնային սարքերի մեծ մասը կարող է միացված լինել համացանցին. Հեռախոսներ, հեռուստացույցներ, համակարգիչներ, iPad-ներ, խելացի տան սարքավորումներ (սենսորներ, տեսախցիկներ). ցուցակը կարելի է շարունակել։ Այս բոլոր համակարգերն ունեն IP հասցեներ, ուստի դրանք հետևելի են և հասանելի են համացանցի միջոցով։ Ռադիոհաճախականության ID չիպերով սարքերը կարող են հաղորդակցվել այլ համակարգիչների և սարքերի հետ։ Ամեն տարի համացանցին միացված համակարգերի քանակը մեծանում է, և դրանով մեծանում են նաև անվտանգության խախտումների հնարավորությունները։ Մարդիկ մուտք են գործում աշխատանքային համակարգիչներ ՝ էլեկտրոնային փոստ կարդալու կամ տնից աշխատելու համար։ Անվտանգ հղումներից բացի էլեկտրոնային փոստի նամակները կարող են վարակված լինել չարամիտ ծրագրերով, որը խաթանում է անվտանգությունը, և չարագործները հեշտությամբ շրջանցում են պաշտպանությունը։

Արտաքին և ներքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]