Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Կրասնոդար ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրասնոդար ՖԱ
Ամբողջական անուն Կրասնոդար ֆուտբոլային ակումբ
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Քաղաք Կրասնոդար
Մարզադաշտ Կրասնոդար ՖԱ մարզադաշտ
Նախագահ Սերգեյ Գալիցկի
Մարզիչ Իգոր Շալիկով
Կայք
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Կրասնոդար (ռուս.՝ Краснодар), ռուսական ֆուտբոլային ակումբ, Ռուսաստանի դաշնության Կրասնոդար քաղաքում։ Հանդես է գալիս Ռուսաստանի առաջնությունում. Հիմնադրվել է 2008 թվականին, հիմնադրման պաշտոնական օրը նշվում է 2008 թվականի փետրվարի 22-ին, երբ ակումբը պրոֆեսիոնալի կարգավիճակ է ստացել։

Առաջին տարիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբը հիմնադրվել է 2008 թվականին։ Ստեղծման նախաձեռնողը և ակումբի սեփականատերը Սերգեյ Նիկոլայի Գալիցկին է։

2008 թվականի փետրվարին «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը հաջողությամբ լիցենզավորում է անցել Ռուսաստանի Պրոֆեսիոնալ լիգայում և իրավունք ստացել հանդես գալու երկրորդ դիվիզիոնում։ Առաջին պաշտոնական հանդիպումը թիմն անցկացրել է 2008 թվականի ապրիլի 12-ին, Տագանրոգի «Տորպեդո» մարզադաշտում, ոչ ոքի՝ 0:0 խաղալով Կրասնի Սուլինի «Նիկա» ակումբի հետ։ Ակումբի պրոֆեսիոնալ մակարդակում առաջին հաղթանակը կայացել է 2008 թվականի ապրիլի 16-ին, երբ «ցլերը» հաղթեցին Սոչիի «Ժեմչուժինային»։ Թիմում կազմում ընդգրկված էին երիտասարդ ֆուտբոլիստներ։ Մարզիչը Վլադիմիր Վոլչեկն էր՝ ակումբի պատմության մեջ առաջին մարզիչը։

Մրցաշարի արդյունքում ակումբը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, զիջելով «Վոլգարին» և «Բատայսկ-2007»-ին։

Ելք պրեմիեր լիգա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերին ակումբի ղեկավարությունը հայտարարեց սերբ մասնագետ Սլավոլյուբ Մուսլինի հետ պայմանագիր կնքելու մասին։ Մուսլինը մինչ այդ հայտնի էր Մոսկվայի "Լոկոմոտիվի" և "Խիմկիի" հետ կատարած աշխատանքով։ Նա կրասնոդարյան ակումբի հետ ստորագրեց պայմանագիր 1,5+1 սխեմայով։ 2011 թվականի հունվարին ակումբը պայմանագիր կնքեց ՌՖՊԼ-ի փորձառու ֆուտբոլիստներ Անջելկովիչի, Միչկովիչի, Դրինչիչի և Ամուսիլաշվիլու հետ։

Այն բանից հետո, երբ «Սատուրն»-ը и «Ամկար»-ը սեփական նապաձեռնությամբ դուրս եկան ՌՖՊԼ-ից, բանավեճ ծավալվեց նրանց հնարավոր փոխարինողների վերաբերյալ։ Հունվարի 25-ին «Կրասնոդար»-ը պաշտոնապես զբաղեցրեց «Սատուրն»-ի տեղը Պրեմիեր-լիգայում։

Սիմվոլիկա և համազգեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կրասնոդար» ՖԱ գույները

Ակումբի գույները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի հիմնական գույներն են սևը, կանաչը և սպիտակը։

Համազգեստը (մրցաշրջան 2012/13)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տնային — կանաչ մարզաշապիկ՝ կանաչ թևքով, սև կիսատաբատ և կանաչ սռնապաններ։ Ֆուտբոլիստների համարներն ու ազգանունները նշված են սպիտակ գույնով։
  • Արտագնա խաղերի - Սպիտակ մարզաշապիկ՝ սև թևքով, սպիտակ շորտեր և սպիտակ սռնապաններ սև շերտերով։ Ֆուտբոլիստների ազգանուններն ու համարները նշված են սև գույնով։
  • Պահեստային - սև վերնաշապիկ՝ սև թևքով, սև ու սռնապաններ. Ֆուտբոլիստների ազգանուններն ու անունները գրվում են սպիտակ գույնով։

Փոփոխություններ ձևերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկորդներ և փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պաշտոնական խաղերում
    • Առաջին պաշտոնական հանդիպումը և և վաստակած առաջին միավոր: 12 ապրիլի, 2008 թ, Տագանրոգ։ "Տորպեդո" մարզադաշտ, "ՆԻԿԱ" (Կարմիր Սուլին) — «Կրասնոդար» — 0:0 (0:0).
    • Մեկ խաղում խփած առավելագույն գոլերը: 10 ապրիլի, 2016 թվական։ Կրասնոդար։ «Կուբան» մարզադաշտ։ «Կրասնոդար» — «Ուրալ» — 6:0 (2:0), գոլերը՝ Ֆյոդոր Սմոլով, 18 (1:0), 45+2 (2:0), 56 (4:0), 61 (5:0) րոպե.
    • 500-րդ գոլը պաշտոնական խաղերում: 24 ապրիլի, 2016 թվական։ Ք. Կրասնոդար, մարզադաշտը՝ «Կրասնոդար» - «Ուֆա» — 4:0 (2:0):
    • Դարպասապահի ամենաերկարատև «չոր» սերիան - Ապրիլ, 2016 թվական։ Ստանիսլավ Կրիցյուկ, 452 րոպե։
    • Ամենաերկար հաղթական շարքը - 4 խաղ
  • Եվրագավաթներում
    • Առաջին գոլը եվրագավաթների խաղարկություններում: 17 հուլիսի, 2014, Տալլին, «Ա. Լե Կոկ Արենա» մարզադաշտ։ «Կալև» - «Կրասնոդար» — 0:4 (0:2). Արի, 9-րդ րոպե (0:1)։
    • Ամենախոշոր հաղթանակը եվրագավաթների խաղարկություններում: 24 հուլիսի, 2014թ., Կրասնոդար, «Կուբան» մարզադաշտ։ «Կրասնոդար» — «Կալև»— 5:0 (1:0).
  • Պրեմիեր լիգա
    • Առաջին պաշտոնական հանդիպումը և առաջին միավորը Պրեմիեր լիգայում: 12 մարտի, 2011 թ., Մախաչկալա, «Դինամո» մարզադաշտ։ «Անժի» — «Կրասնոդար» — 0:0 (0:0).
    • Առաջին գոլը Պրեմիեր լիգայում: 19 մարտի, 2011, Կրասնոդար, «Կուբան» մարզադաշտ։ «Կրասնոդար» - «Սպարտակ-Նալչիկ» — 2:0 (1:0). Իգոր Պիկուշչակ, 35-րդ րոպե (1:0).
    • Ամենախոշոր հաղթանակը Պրեմիեր լիգայում: 10 ապրիլի, 2016 թ., Կրասնոդար, «Կրասնոդար» մարզադաշտ։ «Կրասնոդար» - «Ուրալ» — 6:0 (2:0).
    • Ամենախոշոր պարտությունը Պրեմիեր լիգայում։ 28 օգոստոսի, 2011 թ., Սանկտ-Պետերբուրգ, «Պետրովսկի» մարզադաշտ։ «Զենիթ» - «Կրասնոդար» - 5:0 (2:0).
  • Առաջին դիվիզիոն
    • 100-րդ գոլը Ռուսաստանի առաջնությունում: 14 հոկտեմբերի, 2009 թ., Կրասնոդար։ «Կուբան» մարզադաշտ։ «Կրասնոդար» — «Լուչ-էներգիա» (Վլադիվոստոկ) — 3:1 (1:0): Ալեքսանդր Օլեյնիկ, 53-րդ րոպե (3:0).
    • Ամենախոշոր հաղթանակը առաջին դիվիզիոնում: 4 նոյեմբերի, 2009թ., Կրասնոդար, «Կուբան» մարզադաշտ։ «Կրասնոդար» — «Ալանիա» (Վլադիկավկազ) — 5:1 (3:1):

Ազգային տիտղոսները

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌՖՊԼ-ում ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան Լիգա Տեղ Խ Հ Ո Պ Գ Մ Լավագույն ռմբարկու
2008 2-րդ դիվիզիոն, Հարավային գոտի 3 34 22 6 6 60-23 72 Դենիս Դորոժկին (14 գոլ)
2009 1-ին դիվիզիոն 10 38 14 10 14 50-47 52 Անդրեյ Միխեեվ (8 գոլ)
2010 1-ին դիվիզիոն 5 38 17 10 11 60-44 61 Սպարտակ Գոգնիև (17 գոլ)
2011/12 Պրեմիեր-լիգա 9 44 16 13 15 58-61 61 Յուրա Մովսիսյան (14 գոլ)
2012/13 Պրեմիեր-լիգա 10 30 12 6 12 45-39 42 Վանդերսոն (13 գոլ)
2013/14 Պրեմիեր-լիգա 5 30 15 5 10 46-39 50 Վանդերսոն (9 գոլ)
2014/15 Պրեմիեր-լիգա 3 30 17 9 4 52-27 60 Մաուրիսիո Պերեյրա (9 գոլ)
2015/16 Պրեմիեր-լիգա 4 30 16 8 6 54-25 56 Ֆյոդր Սմոլով (20 գոլ)

Դեբյուտը եվրագավաթներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի Լիգա, մրցաշրջան 2014/2015

Մոտավոր կազմը "Կրասնոդարի" համար մրցաշրջանում 2016/2017

Հիմնական կազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական կազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիրքը Խաղացող Նախորդ ակումբը
Դարպասապահ Ստանիսլավ Կրիցյուկ Բրագա
Պաշտպան Նալդո Սպորտինգ
Պաշտպան Ալեքսանդր Մարտինովիչ Ուրալ
Պաշտպան Արթուր Ենջեյչիկ Լեգիա
Կիսապաշտպան Շարլ Կաբորե Կուբան
Կիսապաշտպան Մարատ Իզմայլով Պորտու
Կիսապաշտպան Թոռնիկե Օքրիաշվիլի Գենկ
Դիրքը Խաղացող Նոր ակումբը
Դարպասապահ Անդրեյ Դիկան Ավարտել է կարիերան
Պաշտպան Նիկոլայ Մարկով Կուբան
Պաշտպան Ստեփան Ստրանդբերգ Հաննովեր
Պաշտպան Ռագնար Սիգուրդսսոն Ֆուլհեմ
Հարձակվող Նիկիտա Բուրմիստրով Արսենալ (Տուլա)
Հարձակվող Նիկոլայ Կումլիչենկո* Սլովան (Լիբերեց)
Հարձակվող Ռուսլան Բոլով* Ֆակել (Վորոնեժ)

* Վարձակալության ** Վարձակալության *** Ազատ գործակալ

Ղեկավարությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոն Անուն
Նախագահ Սերգեյ Գալիցկի
Փոխնախագահ Վալերի Բուբնով
Գլխավոր տնօրեն Վլադիմիր Խաշիգ
Կոմերցիոն տնօրեն Արամ Ֆունդուկյան
Ակադեմիայի տնօրեն
Գլխավոր տնօրենի տեղակալ Նուրբիյ Խակունով
Մարզական տնօրեն Ալեքսեյ Զինին

Մարզչական շտաբը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոն Անուն
Գլխավոր մարզիչ Իգոր Շալիմով
Ավագ մարզիչ Օլեգ Ֆոմենկո
Թիմի պետ Ալեքսանդր Երմոխին
Մարզիչ Ռուսլան Աջինջալ
Մարզիչ Նիկոլաե Ռուսու
Մարզիչ Ալեքսանդր Նագորնի
Դարպասապահների մարզիչ Դանիել Տուդոր

Երիտասարդական կազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոն Անուն
Ավագ մարզիչ Բրանկոն Միրյաչիչ
Մարզիչ Յուրի Յուխնևիչ

Ակադեմիայի որոշ մարզիչներ նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են։

Պաշտոն Անուն
2002 թվ. ծնվ.-ի մարզիչ Կոնստանտին Կովալենկո
տեխնիկայի գծով մարզիչ Սամյուել Դիդյե Բիանգ
տեխնիկայի գծով մարզիչ Պրեդրագ Ռանջելովիչ

Սելեկցիոներներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոն Անուն
Սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկին
Սելեկցիոն-մարզիչներ Եվգենի Բուզնիկին
Յուրիս Լայզանս

Ակումբի գվարդիականները

[խմբագրել | խմբագրել կոդը]

100 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը։ Հաշվարկված են միայն պաշտոնական մրցաշարերի խաղերը (Ռուսաստանի պրեմիեր լիգա, ՌԴ առաջնություններ, Ռուսաստանի գավաթ, ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգա).

Ֆուտբոլիստներ, որոնք հանդես են եկել խոշոր միջազգային մրցաշարերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար Մասնակիցներ
Ասիայի Գավաթ 2015 Օդիլ Ահմեդով
Եվրոպայի 2016 Անդրեաս Գրանկվիստ

Արտուր Ենջեյչիկ
Ռագնար Սիգուրդսսոն
Պավել Մամաև
Ֆյոդր Սմոլով
Դմիտրի Տորբինսկի

Գլխավոր մարզիչները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզիչը Ժամանակահատվածը Խ Հ Ո Պ Գ
Վլադիմիր Վոլչեկ 22 փետրվար — 13 օգոստոսի, 2008 21 11 6 4 34−16
Նուրբիյ Խակունով 13 օգոստոսի, 2008 — 25 նոյեմբերի, 2009 57 29 10 18 85−61
Սերգեյ Տաշուև 25 նոյեմբերի, 2009 — 7 նոյեմբերի, 2010 40 19 10 11 63−45
Սլավոլյուբ Մուսլին 29 դեկտեմբերի 2010 — 9 օգոստոսի 2013 83 31 20 32 114−114
Օլեգ Կոնոնով 11 օգոստոսի 2013 — 13 սեպտեմեբրի 2016 103 57 24 22 178−98
Իգոր Շալիմով 13 սեպտեմբերի 2016 — 4 3 1 0 6−2

Ակումբի ռեկորդակիրները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն ռմբարկուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Խաղացող Գոլեր Հանդես է եկել
1 Վանդերսոն

47 2012—
2 / Ժոաոզինյո 36 2011—
3 Ֆյոդր Սմոլով 35 2015—
4 Արի 33 2013—
5 Պավել Մամաև 26 2013—
6 Դենիս Դորոժկին 23 2008—2010
7 Յուրա Մովսիսյան 23 2011—2012
8 Մաուրիսիո Պերեյրա 20 2013—

Անցկացրած հանդիպումների թվով ռեկորդակիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Խաղացող Խաղեր Հանդես է եկել
1 / Ժոաոզինիո 172 2011—
2 Վանդերսոն 137 2012—
3 Անդրեաս Գրանկվիստ 120 2013—
4 Յուրի Գազինսկի 118 2013—
5 Վլադիմիր Տատարչուկ 115 2008—2012
6 Ալեքսանդր Մարտինովիչ 114 2010—
7 Մաուրիսիո Պերեյրա 112 2013—
8 Արի 110 2013—
9 Սերգեյ Պետրով 104 2013—
10 Վիտալի Կալեշին 100 2013—
11 Պավել Մամաև 98 2013—

Ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկին հայտարարել է, որ բոլոր ֆուտբոլիստները, ովքեր ակումբի կազմում անցկացնում են100 և ավելի խաղ, կպարգևատրվեն Rolex[1] ժամացույցներով. 2016 թվականի հոկտեմբերի դրությամբ նման ժամացույց է նվիրվել անգամ։

  • Կրասնոդար-2 (ֆուտբոլային ակումբ)
  • "Կրասնոդար" ՖԱ ֆուտբոլիստները
  • Մարզադաշտը