Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Հարոլդ Բլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարոլդ Բլում
Harold Bloom
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 11, 1930(1930-07-11)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք[3]
Մահացել էհոկտեմբերի 14, 2019(2019-10-14)[4][5][6] (89 տարեկան)
Մահվան վայրՆյու Հեյվեն
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն[3]
ԿրթությունԵյլի համալսարան, Կոռնելի համալսարան, Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց և Պեմբրոկ քոլեջ
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[7]
Ազդվել էՌալֆ Ուոլդո Էմերսոն և Սեմյուել Ջոնսոն
Մասնագիտությունգրականության պատմաբան, գրող, պրոֆեսոր, գրական քննադատ, լրագրող, գրական տեսաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան և Եյլի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[10]
Կայքenglish.yale.edu/people/tenured-and-tenure-track-faculty-professors/harold-bloom
 Harold Bloom Վիքիպահեստում
Ստերլինգի Յեյլի համալսարանի գրադարանը

Հարոլդ Բլում[11] (անգլ.՝ Harold Bloom, հուլիսի 11, 1930(1930-07-11)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[3] - հոկտեմբերի 14, 2019(2019-10-14)[4][5][6], Նյու Հեյվեն), ամերիկացի հայտնի պատմաբան և մշակույթի տեսաբան, գրականագետ, աստվածաշնչագետ, կրոնական գիտնական։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռուսաստանում` հրեա ընտանիքում, ընտանիքի անդամները խոսել են իդիշ լեզվով։ Նա անգլերեն սովորելուց առաջ իմացել է իդիշ և եբրայերեն։ Նա ինքն իր համար պոեզիան հայտնաբերել է 10 տարեկանում՝ Բրոնքսի գրադարանում Հարթ Քրեյնի «Սպիտակ շենքեր» բանաստեղծությունների գիրքը կարդալով (հաջորդ հեղինակը, որ կարդացել է, եղել է Բլեյքը, ապա Մելվիլն ու Շեքսպիրը

1947 թվականին ընդունվել է Քորնելի համալսարան, սովորել ռոմանտիզմի պոետիկայի հետազոտող Մեյեր Հովարդ Աբրամսի մոտ։ Նա առանձնանում էր ֆանտաստիկ հիշողությամբ և աշխատանքի գերբնական արդյունավետությամբ։ Դասընթացն ավարտել է 1952 թվականին, ևս մեկ տարի անցկացրել է Քեմբրիջում։

Դիսերտացիան պաշտպանել է Յեյլի համալսարանում (1955 թվական), որտեղ աշխատել է մինչ կյանքի վերջ։ 1970-ականներին Պոլ դե Մանի ղեկավարությամբ նա այնտեղ բանասիրական շրջանակի անդամ է եղել։ Դասավանդել է նաև Նյու Յորքի համալսարանում։

Բլումը բազմաթիվ աշխատությունների հեղինակ է[12]։

Գիտական հետաքրքրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր անմիջական նախորդին համարել է Նորթրոպ Ֆրայի գրականության և դիցաբանական պատկերների հետազոտող։ Նրա վրա ազդել են Քեննեթ Բըրքի գաղափարները։ Բլումի շահերը կենտրոնացած են եղել ժամանակակից աշխարհում սուրբ երևույթների վրա։ Այստեղից էլ գալիս են նրա գրքերը պոեզիայի, և ամենից առաջ ռոմանտիկ և կրոնական պոեզիայի մասին։ Նա աշխատել է սրբազան տեքստերի վրա (առաջին հերթին` Աստվածաշունչ), քաղաքացիական կրոնի ուսումնասիրություններ կատարել Միացյալ Նահանգներում։

Բլումի բազմաթիվ աշխատանքներից հասարակության և քննադատների ամենամեծ ուշադրությունը գրավել են «վախի ազդեցության» մասին գրքերը՝ որպես գրական դինամիկայի մեխանիզմ, «ընթերցման սխալների» մասին գրածքները՝ որպես տեքստի ընկալման ռազմավարություն և արևմտյան` մասնավորապես ամերիկյան գրականության «կանոն»-ի ձևավորումը և այլն։ Հազիվ թե լինի որևէ նշանակալից անգլախոս հեղինակ, որի մասին Բլումը չի գրել, բայց գրքերը, որոնց մասին նա չի գրել, համեմատաբար ավելի շատ են։ Այս իմաստով նա ոչ միայն ուսումնասիրել է կանոնը, այլև ակտիվորեն ձևավորել է այն։

Նշանակություն և հեղինակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականներին եղել է ապակառուցվածքայնության հետևորդ, Յեյլի դպրոցի առաջատար ներկայացուցիչներից մեկը, գրականության հետազոտության ամերիկյան ամենաազդեցիկ գիտնականներից մեկը։ Հետագայում նա դեմ է եղել ապակառուցվածքայնությանը, մարքսիզմին, ֆեմինիզմին, նշանագիտությանը, պոստմոդեռնիզմին, նոր պատմականությանը և այլ մտավոր երևույթներին` Միացյալ Նահանգների 20-րդ դարի վերջի հումանիտար և սոցիալական գիտություններում։

Նրա գիտական համբավը հիմնականում կապված է Բլեյքի ու ռոմանտիկների մասին նրա վաղ ուսումնասիրությունների և 1970-ական թվականներին հրատարակված երեք գրքերի հետ («Վախի ազդեցություն»` 1973 թվական, «Քարտեզի վերաիմաստավորում»` 1975 թվական, «Պոեզիա և բռնաճնշում»` 1976 թվական), որոնցում նա ձևակերպել է գրականության ազդեցության իր տեսությունը[13]։

Նա եղել է Շեքսպիրի ակադեմիայի արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամ։ Բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների դափնեկիր է եղել, այդ թվում` 2005 թվականին ստացել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ։

Ընտրյալ աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Shelley’s Mythmaking (1959)
  • The Visionary Company: A Reading of English Romantic Poetry (1961)
  • Blake’s Apocalypse: A Study in Poetic Argument (1963)
  • Yeats (1970)
  • The Ringers in the Tower: Studies in Romantic Tradition (1971)
  • The Anxiety of Influence: A Theory of Poetry (1973)
  • A Map of Misreading (1975)
  • Kabbalah and Criticism (1975)
  • Poetry and Repression: Revisionism from Blake to Stevens (1976)
  • Figures of Capable Imagination (1976)
  • Wallace Stevens: The Poems of our Climate (1977)
  • The Flight to Lucifer: Gnostic Fantasy (1979)
  • Deconstruction and Criticism (1980)
  • Agon: Towards a Theory of Revisionism (1982)
  • The Breaking of the Vessels (1982)
  • Ruin the Sacred Truths: Poetry and Belief from the Bible to the Present (1989)
  • The Book of J: Translated from the Hebrew by David Rosenberg; Interpreted by Harold Bloom (1990)
  • The American Religion: The Emergence of the Post-Christian Nation (1992)
  • The Western Canon: The Books and School of the Ages (1994, [1])
  • Omens of Millennium: The Gnosis of Angels, Dreams, and Resurrection (1996)
  • Shakespeare: The Invention of the Human (1998)
  • How to Read and Why (2000)
  • Stories and Poems for Extremely Intelligent Children of All Ages (2001)
  • Genius: A Mosaic of One Hundred Exemplary Creative Minds (2003)
  • Hamlet: Poem Unlimited (2003)
  • The Best Poems of the English Language: From Chaucer Through Frost (2004)
  • Where Shall Wisdom Be Found? (2004)
  • Jesus and Yahweh: The Names Divine (2005)
  • The Anatomy of Influence: Literature as a Way of Life (2011)

Հրատարակություններ ռուսերենով

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բլում Հ., «Վախի ազդեցություն», Պոեզիայի տեսություն, Վերընթերցող քարտ / Թարգամանություն անգլերենից Ս. Ա. Նիկիտինա, Եկատերինբուրգ, Ուրալի համալսարանի հրատարակչություն, 1998 թվական, 351 էջ
  • Բլում Հ., «Արևմտյան կանոն»։ Բոլոր ժամանակների գրքեր և դպրոց / Թարգմանություն անգլերենից Դ. Խարիտոնովա, Նոր գրական ակնարկ, 2017 թվական, 672 էջ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Mormon Literature & Creative Arts
  4. 4,0 4,1 4,2 Harold Bloom, Critic Who Championed Western Canon, Dies at 89
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 Munzinger Personen (գերմ.)
  7. Deutsche Nationalbibliothek Record #119176602 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
  9. Premio Internacional Alfonso Reyes (իսպ.)
  10. Notable Names Database — 2002.
  11. Блум / Е. А. Цурганова // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 612—613. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
  12. «Harold Bloom Biography - eNotes.com» (անգլերեն). eNotes. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
  13. Журнальный зал | Иностранная литература, 1998 N12 | Михаил Ямпольский. Литературный канон и теория «сильного» автора

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fite D. Harold Bloom: The Rhetoric of Romantic Vision. Amherst: University of Massachusetts Press, 1985.
  • Moynihan R. A Recent imagining: interviews with Harold Bloom, Geoffrey Hartman, J. Hillis Miller, Paul De Man. Hamden: Archon Books, 1986
  • De Bolla P. Harold Bloom: Toward Historical Rhetorics. New York: Routledge, 1988.
  • Allen G. Harold Bloom: Poetics of Conflict. New York: Harvester Wheatsheaf, 1994.
  • Saurberg L.O. Versions of the Past--Visions of the Future: The Canonical in the Criticism of T. S. Eliot, F. R. Leavis, Northrop Frye, and Harold Bloom. New York: St. Martin’s Press, 1997.
  • The Salt Companion to Harold Bloom/ Roy Sellars, Graham Allen (eds.). Cambridge: Salt, 2007
  • Цветков, Алексей Петрович Огонь на себя
  • Ямпольский, Михаил Ямпольский М. Литературный канон и теория «сильного» автора

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարոլդ Բլում» հոդվածին։