Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Հեղինե Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հեղինե Աբրահամյան
Հեղինե Աբրահամյան (լուսանկարը՝ Ր. Քորթոշյանի, 2007)
Ծնվել էնոյեմբերի 26, 1912(1912-11-26)
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 13, 2012(2012-07-13) (99 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1940)
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Հեղինե Լևոնի Աբրահամյան (Ելենա Աբրահամյան, նոյեմբերի 26, 1912(1912-11-26), Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - հուլիսի 13, 2012(2012-07-13), Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1962), 1944 թվականից ՀԽՍՀ նկարիչների միության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինե Աբրահամյանը ծնվել է Կարսի Ծպնի գյուղում։ Մասնագիտական կրթությունն սկզբնապես ստացել է Երևանի Գեղարդ տեխնիկումում, ապա սովորել Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, որն ավարտել է 1940 թվականին։ 1936 թվականից անընդմեջ մասնակցել է հանրապետական ու համամիութենական ցուցահանդեսներին։ Ստեղծագործական աշխատանքին զուգընթաց տասնամյակներ շարունակ դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում[1][2]։

Ես միշտ հիշում եմ մեր հարազատ Կարսը և մտածում՝ արդյոք թուրքը մի օր կճանաչի՞ ցեղասպանությունը, կբացի՞ սահմանները, դժվար թե։ Իսկ եթե նա մտնի Եվրամիություն, ապա շատ արագ կկործանի նաև Եվրոպան։
- Հեղինե Աբրահամյան[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, 1977, Երևան
  2. Մ. Այվազյան, Ելենա Աբրահամյան (բուկլետ), 1971, Երևան (ռուս.)
  3. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱՏԵՍ ՆԿԱՐՉՈՒՀԻ ՀԵՂԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ - ankakh.com». www.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.