Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Հենան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենան (այլ կիրառումներ)
Բնակավայր
Հենան
չինարեն՝ 河南省
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ՀամայնքՉինաստան
Ներքին բաժանումՉժենչժոու, Կայֆին, Լոյան, Pingdingshan?, Անյան, Hebi?, Xinxiang?, Ցզյացզո, Puyang?, Xuchang?, Լուոհե (քաղաքային շրջան), Sanmenxia?, Nanyang?, Շանցյու, Xinyang?, Zhoukou?, Zhumadian? և Jiyuan?
Հիմնադրված է1949 թ.
Մակերես167 000 կմ²
Բնակչություն99 365 519 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Պաշտոնական կայքhenan.gov.cn
Հենան (Չինաստան)##
Հենան (Չինաստան)

Հենան ( չինարեն հեշտ. 河南 , պինին: Hénán, բառացիորեն: «գետից դեպի հարավ»), նահանգ Չինաստանի կենտրոնական մասի արևելյան հատվածում, Հուանհե և Հուայհե գետերի միջին և ստորին հոսանքների ավազանում։ Տարածքը 160 հզ. կմ քառակուսի է, բնակչությունը 1975 թվականի տվյալներով եղել է 50,3 միլիոն, 2020 թվականի տվյալներով՝ 99,365 միլիոն[2]: Վարչական կենտրոնը և խոշորագույն բնակավայրը Չժենչժոու քաղաքն է: Արևելյան մասը գտնվում է Չինական մեծ հարթավայրում, նահանգի արևմտյան մասի մեջ են մտնում Ցինլին և Տայխանշան լեռների ճյուղավորումները։ Գետային ցանցը խիտ է։ Հենանը Չինաստանի կարևոր հողագործական շրջաններից է։ Հիմնական պարենային կուլտուրաներն են ցորենը, եգիպտացորենը, գաոլյանը, ընդեղենը, բրինձը, պալարապտուղները։ Երկու տարում հավաքում են դաշտային կուլտուրաների 3 բերք։ Մշակում են նաև բամբակ, գետնընկուզ, ծխախոտ, քնջութ, թեյ։ Զբաղվում են այգեգործությամբ։ Համեմատաբար զարգացած է թեթև և սննդի արդյունաբերությունը։ Ծանր արդյունաբերության հիմնական ճյուղը ածխի արդյունաբերությունն է։ Կա մետաղաձուլություն, մեքենաշինություն, քիմիական, ցեմենտի, թղթի արդյունաբերություն, արհեստագործական արտադրություն։ Հիմնական արդյունաբերական կենտրոններն են Չժենչժոուն, Լոյանը, Պինդինշանը, Սինսյանը, Անյանը և այլն։

Անվանումը կազմված է չինարեն հե ― «գետ» և նան ― «հարավ» բառերից, այսինքն նշանակում է «գետից հարավ»․ նկատի է առնվում Հուանհե գետը, որի միջին և ստորին հոսանքի ավազանում գտնվում է նահանգը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.stats.gov.cn/english/PressRelease/202105/t20210510_1817188.html
  2. «Communiqué of the Seventh National Population Census (No. 3)» (անգլերեն). National Bureau of Statistics of China. Արխիվացված օրիգինալից 2021-10-01-ին. Վերցված է 2021-06-04-ին.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 中国地图册:地形版 (Атлас Китая : Топографическое издание). — 北京: 中国地图出版社 (Китайское картографическое издательство), 2022. — ISBN 978-7-5031-8099-6

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 352