Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Հերոս հազարավոր դեմքերով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերոս հազարավոր դեմքերով
անգլ.՝ The Hero with a Thousand Faces
ՀեղինակԺոզեֆ Քեմպբել
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԴիցաբանություն
Թեմամոնոմիֆ
Բնօրինակ լեզուանգլերեն և արաբերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակված էPrinceton University Press
Հրատարակման տարեթիվ1949
 The Hero with a Thousand Faces Վիքիպահեստում

«Հերոս հազարավոր դեմքերով» (անգլ.՝ «The Hero with a Thousand Faces»), ամերիկյան գիտնական ժոզեֆ Քեմպբելի գիրքն է ՝ համեմատական դիցաբանության վերաբերյալ։

2011 թվականին գիրքը ներառվել է Time ամսագրի լավագույն և ամենաազդեցիկ գրքերի ցանկում (1923 թվականից անգլերեն գրված գրքերի շարքում[1]):

Ռեժիսոր Ջորջ Լուկասը ճանաչեց Քեմպբելի տեսությունը դիցաբանության մեջ և դրա ազդեցությունը «Աստղային պատերազմներ»(«Star Wars») ֆիլմերի վրա[2]։

Հիմնական գաղափարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմբելը «Հերոս հազարավոր դեմքերով» գրել է 1949 թվականին և գրքում օգտագործել է Ֆրեյդի, Յունգի, Առնոլդ Վան Գեննեպի տեսությունները, ինչպես նաև ազգագրագետներ Ջեյմս Ջորջ Ֆրեզերի, Ֆրանց Բոասի և հոգեբան Օտտո Ռանկի հետազոտությունները։

Ուսումնասիրելով աշխարհի ժողովուրդների առասպելները՝ Քեմպբելը եկել է այս եզրակացությանը՝

Առասպելներից շատերն ունեն ընդհանուր սյուժեի կառուցվածք ՝ արքետիպային հերոսի ճամփորդություն, մոնոմինություն։

Հերոսը, ըստ Քեմփբելի, ճանապարհորդությունը կատարում է մի քանի փուլով.

Հերոսը կանչվում է

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանչ ստանալով ՝ նա հեռանում է սովորական աշխարհից և «ուսուցչի» օգնությամբ հաղթահարում է գերբնական աշխարհի ճանապարհին ընկած արգելքը։

Հերոսը անցնում է փորձություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետո հերոսին սպասում է փորձություն ,հնարավոր է դաշնակիցների օգնություն։Հաղթահարելով ամենաբարդ փորձությունը նա կստանա վարձատրություն։ Դրան հաջորդում է փոխաբերական մահը և հարությունը։

Հերոսը վերադառնում է տուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանից հետո հերոսը վարձատրությամբ վերադառնում է սովորական աշխարհ, և փորձությունները կրկին սպասում են նրան ճանապարհին։ Վերադառնալուց հետո հերոսը կարող է ստացված պարգևը օգտագործել սովորական աշխարհը բարելավելու համար։

Գիրքը ստեղծելիս Քեմպբելը ուսումնասիրել է դասական դիցաբանությունը և գրականությունը, մասնավորապես, նա առաջնորդվել է ճանապարհներով, որոնցով անցել են նման հերոսներ՝ Օսիրիս, Բուդդա, Հիսուս, Պրոմեթևս, Մուհամմադ, Մովսես։ Առաջնորդվելով Վան Գեննեպի տեսությամբ՝ Քեմպբելը մշակեց անցումային ծեսերի սեփական դասակարգումը ՝ դրանք նույնպես բաժանելով երեք փուլերի.

  1. Տարանջատում
  2. Նվիրաբերում և վերադարձ կամ առանձնացնող,անջատիչ
  3. Անցումային և վերջնական փուլեր։

«Մոնոմինություն» տերմինը փոխառված է Ջոյսի «Finnegans Wake»-ից։

Ազդեցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվելով գրքում ներկայացված գաղափարների վրա՝ հոլիվուդյան պրոդյուսեր Քրիստոֆեր Ոոգլերը սցենարիստների համար պատրաստեց ուսումնական ձեռնարկ։ Այս 7-էջանոց կարճ ձեռնարկը ազդել է բազմաթիվ ֆիլմերի սցենարների վրա, մասնավորապես Walt Disney Studios- ի վրա։ Ջորջ Լուկասը Քեմպբելի տեսությունն օգտագործեց իր «Աստղային պատերազմներում»[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Susanna Schrobsdorff All-TIME 100 Nonfiction Books ссылка=http://entertainment.time.com/2011/08/30/all-time-100-best-nonfiction-books/slide/the-hero-with-a-thousand-faces-by-joseph-campbell/(անգլ.) // Time : magazine. — ISSN 0040-781X.
  2. Joseph Campbell, The Hero's Journey: Joseph Campbell on His Life and Work, 3rd edition, Phil Cousineau, editor. Novato, California: New World Library, 2003, pp. 186-187.
  3. «Pacifica Graduate Institute - Joseph Campbell Chronology». web.archive.org. 2011 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  4. TV.com. «Joseph Campbell and the Power of Myth: The Hero's Adventure». TV.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.