Ձիազգիները (բացառությամբ ամենահնագույն ներկայացուցիչների) ունեն թեթև, բարեկազմ կառուցվածք, երկար ոտքեր, խիստ զարգացած է եղջրապատ սմբակով 3-րդ մատը, իսկ 2-րդ և 4-րդ մաաները ռուդիմենտ են կամ անհետացած (իսկական ձիեր)։ Ատամնային համակարգը լավ զարգացած է, որի հետևանքով գանգի դիմային մասը (դունչը) երկարացած է։ Սեղանատամները մեծ են, բարդ ծալքավոր մակերեսով։
Ապրել են բաց տարածությունևերում՝ տափաստաններում, կիսաանապատներում, հարմարվել արագ վազքին և կոշտ կերով սնվելուև։ Լավ զարգացած են լսողության և հոտառության օրգանները։ Ձիազգիների զարգացման պատմությունը մանրամասն ուսումնասիրել է Վ. Կովաչեսկին, և դա կենդանիների մեծ խմբերի էվոլյուցիայի կոնկրետ ուղիները բացահայտող օրինակ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 703)։