Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ճապոնիայի քաղաքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքներ - մունիցիպալ մակարդակի վարչական միավորներ Ճապոնիայում։ Ի տարբերություն ավանների և գյուղերի քաղաքները չեն մտնում գավառների կազմի մեջ, այլ ենթարկվում են անմիջապես պրեֆեկտուրաներին։ Քաղաքների իրավոնքները (կարգավիճակը) կոնկրետացվում է Ճապոնիայի «Տեղական ինքնավարության» օրենքում։

Բնակավայրերը կարող են քաղաքի կարգավիճակ ստանալ, եթե տեղի բնակչությունը 50 000-ից ավելի է և նույն կերպով կարող են այն կորցնել, եթե բնակչությունը դառնա 50 000-ից ցածր։ Ճապոնիայի ամենաքիչ բնակչություն ունեցող Ուտասինայ քաղաքում ապրում է 6 հազար մարդ, այն ժամանակ երբ նույն պրեֆեկտուրայի Օտոֆուկե ավանում ապրում է համարյա 40 հազար բնակիչ։ Խոշոր քաղաքները կարող են հատուկ (ավելի քան 200 հազար բնակիչ), կենտրոնական (ավելի քան 300 հազար) կամ կառավարության հրամանագրերով հաստատված (ավելի քան 500 հազար) քաղաքի կարգավիճակ ստանալ։

2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ճապոնիայում կա 786 քաղաք[1]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «全国自治体マップ検索» (jp). Local Authorities Systems Development Center. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «データベース検索結果» (jp). M. Higashide. Վերցված է 2010 թ․ հուլիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)