Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Մադամ Դաութֆայեր (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադամ Դաութֆայեր
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրդեռահասական գրականություն
Թեմաամուսնալուծություն և child visitation rights?
Թվական1987

Մադամ Դաութֆայեր, ԱՄՆ-ում հայտնի է նաև Ալիաս միսսիս Դաութֆայր անունով, 1987 թվականին գրված անգլերեն վեպ։ Հեղինակը Էնի Ֆայնեն է, նախատեսված է պատանի և երիտասարդ հանդիսատեսի համար։ Վեպ բաժանված ընտանիքի մասին է։ 1993 թվականի նոյեմբերին, դրա հրապարակումից 6 տարի անց, վեպի հիման վրա նկարահանվել է Միսսիս Դաութֆայեր ֆիլմը, որի գլխավոր դերերում են Ռոբին Ուիլյամսը և Սալլի Ֆիլդը։

Դանիել և Միրանդա Հիլարդները բաժանված են։ Հաջողակ բիզնեսլեդի Միրանդան խստորեն սահմանափակում է Դանիելի` գործազուրկ դերասանի շփումն իրենց 3 երեխաների` Լիդիայի, Քրիստոֆերի և Նատալիի հետ։

Երբ Միրանդան որոշում է դայակ վարձել, Դանիելը իրեն որպես կին է ներկայացնում և աշխատանք է ստանում։ Երկու ավագ երեխաները միանգամից հասկանում են, թե ով է «տիկին Դաութֆայերը», բայց ամենափոքրն ու Միրանդան չեն հասկանում։ Դանիելն օգտագործում է իր կերպարանափոխումը երեխաների հետ շատ ժամանակ անցկացնելու համար։ Միրանդան ասում է, որ տունը երբեք ավելի լավ չի ղեկավարվել։

Այն բանից հետո, երբ Միրանդան բացահայտում է Դանիելի գաղտնիքը և ևս մեկ սարսափելի վեճից հետո երկու ծնողներն էլ ընդունում են իրենց սխալները և պայմանավորվում են, որ Դանիելը կարող է իր երեխաներին ավելի հաճախ տեսնել[1]։

Պարգևներ և առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1987, Guardian-ի մանկական գեղարվեստական գրականության մրցանակ (ընդգրկվել է կարճ ցանկում)[2]
  • 1987, Observer-ի պատանիների համար նախատեսված գեղարվեստական գրականության մրցանակ (ընդգրկվել է կարճ ցանկում)[2]
  • 1987, Whitbread մանկական գրքերի մրցանակ (ընդգրկվել է կարճ ցանկում)[2]

Ֆիլմի վերամշակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ֆիլմի վերամշակումn արվել է 20th Century Fox ստուդիայի կողմից և թողարվել է 1993 թվականի նոյեմբերի 24-ին։ Վերամշակումը նկարահանվել է Քրիստոֆեր Կոլումբոսի կողմից, սցենարի հեղինակներն են Ռանդի Մայեմ Սինգերը և Լեսլի Դիքսոնը։ Ռոբին Ուիլյամսը խաղում է տիկին Դաութֆայերի դերը, իսկ Սալլի Ֆիլդը` Միրանդայի դերը։

Ֆիլմում նրա կերպարանափոխումն այնքան լավ էր արված, որ սկզբից նրա ընտանիքից ոչ ոք չի ճանաչում նրան, և դայակն ու Միրանդան շատ մտերմանում են։ Գրեգ Քեննոմը, Վե Նեիլը և Յոլանդա Թոուսիենգը Օսկար մրցանակ են ստացել Լավագույն դիմահարդարում անվանակարգում` տիկին Դաութֆայերին ստեղծելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Geller, Mark; Heard, What I (1988 թ․ մայիսի 1). «Review - NYTimes.com». The New York Times. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 Awards