Մակույկաձև ոսկրի կոտրվածք
Մակույկաձև ոսկրի կոտրվածք | |
---|---|
Մակույկաձև ոսկրի կոտրվածքի ռենտգեն պատկեր | |
Տեսակ | Մոտակա, միջին, հեռակա[1] |
Պատճառ | Տարածած ձեռքի վրա ընկնելու հետևանք[1] |
Հիվանդության ախտանշաններ | Ցավ առաջին մատի շրջանում, այտուց[1] |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 814 |
ՀՄԴ-10 | S62.0 |
Հոմանիշներ | Դաստակի մակույկաձև ոսկրի կոտրվածք, դաստակի նավակաձև ոսկրի կոտրվածք[2] |
Ախտորոշում | Զննում, Ռենտգեն հետազոտություն, ՄՌՇ, Ոսկրերի սցինտիգրաֆիա[1] |
Տարբերակիչ ախտորոշում | Ճաճանչոսկրի դիստալ հատվածի կոտրվածք, Դը Քերվենի համախտանիշ, կապանների գերձգում[2][1] |
Բուժում | Առանց տեղաշարժի։ Գիպսակապ[1] Տեղաշարժով։ վիրաբուժական[1] |
Բարդություններ | Կեղծ հոդի ձևավորում, Ավասկուլյար նեկրոզ, Հոդաբորբ[2][1] |
Կանխարգելում | Ձեռքի պաշտպանիչ հարմարանք[2] |
Կանխատեսում | Վերականգնումը կարող է ձգվել մինչև 6 ամիս[2] |
Scaphoid fracture Վիքիպահեստում |
Մակույկաձև ոսկրի կոտրվածքը դաստակի մակույկաձև ոսկրի կոտրվածքն է ճաճանչդաստակային հոդում[2]։ Հիմնական ախտանիշը առաջին մատի շրջանի ցավն է, որն ուժեղանում է ձեռքի շարժումների ժամանակ[1], և անատոմիական ծխախոտատուփի շրջանի այտուցը[1]։ Բարդություններից են կեղծ հոդի ձևավորումը, ավասկուլյար նեկրոզը, հոդաբորբը[2][1]։
Հիմնականում առաջանում է տարածած ձեռքի վրա վայր ընկնելու հետևանքով[1]։ Ախտորոշումը հիմնված է զննման և բժշկական հետազոտությունների վրա[1]։ Որոշ դեպքերում կոտրվածքը կարող է չերևալ ռենտգեն պատկերում[1]։ Այդ դեպքերում կատարվում է կրկնակի ռենտգեն հետազոտություն երկու շաբաթ անց, կամ հնարավոր է կատարել ՄՌՇ և ոսկրերի սցինտիգրաֆիա[1]։
Կոտրվածքներից հնարավոր է խուսափել ձեռքին պաշտպանիչ թևնոց կրելով որոշ գործողությունների ժամանակ[2]։ Առանց տեղաշարժի կոտրվածքների բուժումը հնարավոր է իրականացնել գիպսակապի միջոցով[1]։ Տեղաշարժով կոտրվածքների դեպքում կատարվում է վիրաբուժական միջամտություն[1]։ Վերականգնումը տևում է մոտավորապես վեց շաբաթ[2]։ Սա դաստակի կոտրվածքների մեջ ամենատարածվածն է[3]։ Ավելի շատ հանդիպում է տղամարդկանց քան կանանց մոտ[1]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակույկաձև ոսկրի կոտրվածքի դեպքում դիտվում է անատոմիական ծխախոտատուփի շրջանի փափկություն և այտուց։
Տեղային ցավոտություն զգացվում է հետևյալ երեք տեղերում.
1) Դաստակի ծայրամասում՝ դիստալ կոտրվածքների ժամանակ
2) Անատոմիական ծխախոտատուփի շրջանում՝ մակույկաձև ոսկրի մարմնի կամ միջին մասի կոտրվածքի ժամանակ
3) Լիստերի թմբկության շրջանում՝ մակույկաձև ոսկրի պրոքսիմալ(մոտակա) կոտրվածքների ժամանակ[4]։
Բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավասկուլյար նեկրոզը ամենահաճախ հանդիպող բարդություններից է։ Քանի որ մակույկաձև ոսկրի արյունամատակարարումը երկու տարբեր ճյուղերով է իրականացվում, կոտրվածքները կարող են սահմանափակել արյան մատակարարման հասանելիությունը[5]։
Ավասկուլյար նեկրոզի առաջացման ռիսկը կախված է կոտրվածքի տեղից.
- Պրոքսիմալ(մոտակա) 1/3-ի կոտրվածքները ունեն բարձր հաճախականություն(~30%):
- Մարմնի և միջին 1/3-ի կոտրվածքները ամենահաճախ հանդիպողն են և ունեն չափավոր ռիսկ։
- Դիստալ(հեռակա) 1/3-ի կոտրվածքներն հազվադեպ են բարդնում ավասկուլյար նեկրոզով։
Կեղծ հոդ կարող է առաջանալ չախտորոշված կամ չբուժված մակույկաձև ոսկրի կոտրվածքների դեպքում։ Զարկերակային հունը ոսկր է մտնում դիստալ հատվածից և ուղղվում դեպի պրոքսիմալ հատված։ Արյունամատակարարումը չնչին է, ինչը մեծացնում է կեղծ հոդ առաջացնելու հավանականությունը, հատկապես ոսկրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքների ժամանակ[4]։ Կոտրվածքի ոչ ճիշտ բուժումը կարող է հանգեցնել դաստակի օստեոարթրոզի զարգացման։
Ախտանշաններից են դաստակի շրջանի ցավը, դաստակային հոդում շարժումները սահմանափակված են ու ցավոտ։ Եթե ռենտգեն հետազոտությամբ ախտորոշվում է հնացած կոտրվածքի պատճառով առաջացած հոդաբորբ, ապա առաջնային պլան մղվում է դրա բուժումը հակաբորբոքային դեղորայքներով և տեղադրվում է բեկակալ, եթե հիվանդն ունի ցավեր։ Եթե բուժման այս եղանակը արդյունավետ չի լինում, դաստակի մեջ ներարկվում են ստերոիդներ, որոնք օգնում են ցավի թեթևացմանը։ Եթե նշված բուժման եղանակները նշանակալի արդյունք չեն տալիս, կատարվում է վիրաբուժական միջամտություն[6]։
Առաջացման մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակույկաձև ոսկրի կոտրվածք կարող է առաջանալ ուղղակի առանցքային սեղմման կամ դաստակի գերձգման հետևանքով, օրինակ տարածած ձեռքի վրա վայր ընկնելու հետևանքով։ Ըստ Գերբերտի դասակարգման տարբերում ենք կոտրվածքի երեք հիմնական տեսակ. 10%-20% դեպքերում կոտրվում է մակույկաձև ոսկրի պրոքսիմալ(մոտակա) հատվածը, 60%-80% միջին կամ մարմնի հատվածը և մանացած դեպքերում դիստալ(հեռակա) բևեռը[4][5][7]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակույկաձև ոսկրի կոտրվածոները հիմնականում ախտորոշվում են զննման և ռենտգեն հետազոտության միջոցով[7]։ Սակայն ոչ բոլոր կոտրվածքներն են ի սկզբանե ախտորոշվում։ Այդ դեպքում տուժածները գանգատվում են մակույկաձև ոսկրի շրջանի ցավից(նաև անատոմիական ծխախոտատուփի շրջանի ցավից) 7–10 օրվա ընթացքում, որից հետո կատարվում է երկրորդ ռենտգեն հետազոտությունը[7]։ Համակրգչային շերտագրությունը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ ախտորոշում կատարել։ Հնարավոր է կատարել նաև ՄՌՇ հետազոտություն, եթե այն հասանելի է[8]։ Ոսկրերի սցինտիգրաֆիան կոտրվածքների ախտորոշման արդյունավետ եղանակ է, եթե կոտրվածքը ռենտգենագրությամբ հնարավոր չի եղել ախտորոշել[9]։
-
Մակույկաձև ոսկրի գրեթե աննկատ, գծային առանց տեղաշարժի կոտրվածք
-
Ռենտգեն պատկերում առավել արտահայտված մակույկաձև ոսկրի մարմնի կոտրվածք
-
Մակույկաձև ոսկրի գրեթե 12 օրվա կոտրվածք, որը սկզբնական շրջանում հազիվ էր նշմարվում[10]
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակույկաձև ոսկրի կոտրվածքների բուժումը կախված է կոտրվածքի տեղից(մոտակա, միջին, հեռակա), կոտրվածքի տեսակից՝ տեղաշարժով կամ առանց տեղաշարժի, և իհարկե հիվանդի ցանկությունից։
Առանց տեղաշարժի կամ չնչին տեղաշարժով կոտրվածքները բուժվում են փակ եղանակով։ Անշարժացման նպատակով երկար կամ կարճ բեկակալների օգտագործումը քննարկվում է բժշկական գրականության մեջ, և վերջնական համաձայնություն ու ապացույցներ չկան, թե որ մեկի կիրառումն է ավելի արդյունավետ, սակայն ավելի հաճախ կիրառվում են կարճ բեկակալները առանց տեղաշարժի կոտրվածքների անշարժացման համար[7]։ Առանց տեղաշարժի կամ չնչին տեղաշարժով կոտրվածքները հնարավոր է բուժել նաև վիրաբուժական եղանակով(մուտքի համար կատարվում է չնչին կտրվածք), որը տալիս է ոսկրաբեկորների համադրման բարձր արդյունավետություն, և հիվանդներն ավելի շուտ են վերականգնվում ու անցնում ակտիվ կյանքի[11]։
Պրոքսիմալ կոտրվածքների վերականգնումն ավելի երկարատև է։ Դիստալ կոտրվածքների ժամանակ վերականգնում ակնկալվում է 6-8 շաբաթ անց, միջին մասի կամ մարմնի կոտրվածքների դեպքում 8-12 շաբաթ, իսկ պրոքսիմալ կոտրվածքները 12-24 շաբաթ անց[5][7]։ Մակույկաձև ոսկրը արյունամատակորարում ստանում է ճաճանչային զարկերակից երկու տարբեր ճյուղերով։ Արյունը հոսում է ոսկրի ծայրամասից դեպի մոտակա(դիստալից պրոքսիմալ) բևեռ, և եթե կոտրվածքի ժամանակ արյունամատակրարումը խանգարվում է, ոսկրը կարող է չվերականգնվել։ Այս դեպքում պարտադիր է իրականացնել ոսկրաբեկորների համադրում վիրահատության միջոցով։
Խորհուրդ է տրվում կատարել միջմաշկային շյուղով համադրում, քանի որ այս եղանակը թույլ է տալիս խուսափել հետվիրահատական բարդություններից։ Այս մեթոդի ժամանակ հարկավոր է կատարել սեղանարդաձև ոսկրի ծայրամասի մշակում(աճառի քերում, հեռացում, էքսկավացիա), դեպի մակույկաձև ոսկր վիրաբուժական մուտք ապահովելու համար[12]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաստակի մակույկաձև ոսկրի կոտրվածքները տարածված են երիտասարդ տղամարդկանց շրջանում[13]։ Ավելի քիչ են հանդիպում երեխաների և մեծահասակների մոտ[7]։ Կազմում են դաստակի վնասվածքների 50%-80%-ը[5]։
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբեմն մակույկաձև ոսկրի կոտրվածքն անվանվում է նաև դաստակի նավակաձև ոսկրի կոտրվածք եզրույթով, որը պետք չէ շփոթել ոտքի նավակաձև ոսկրի կոտրվածքի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Phillips, TG; Reibach, AM; Slomiany, WP (2004 թ․ սեպտեմբերի 1). «Diagnosis and management of scaphoid fractures». American Family Physician. 70 (5): 879–84. PMID 15368727.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Scaphoid Fracture of the Wrist». AAOS. 2016 թ․ մարտ. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Tada, K; Ikeda, K; Okamoto, S; Hachinota, A; Yamamoto, D; Tsuchiya, H (2015). «Scaphoid Fracture--Overview and Conservative Treatment». Hand Surgery. 20 (2): 204–9. doi:10.1142/S0218810415400018. PMID 26051761.
- ↑ 4,0 4,1 4,2 deWeber, Kevin. «Scaphoid fractures». UpToDate.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 1967-, Egol, Kenneth A., (2015). Handbook of fractures. Koval, Kenneth J., Zuckerman, Joseph D. (Joseph David), 1952-, Ovid Technologies, Inc. (5th ed.). Philadelphia: Wolters Kluwer Health. ISBN 1451193629. OCLC 960851324.
{{cite book}}
:|last=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Jones, Bertrand MD (2010). «Scaphoid Fracture of the Wrist». Ortho Info. American Academy of Orthopedic Surgeons. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Essentials of musculoskeletal care. Sarwark, John F. Rosemont, Ill.: American Academy of Orthopaedic Surgeons. 2010. ISBN 089203579X. OCLC 706805938.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ «BestBets: Magnetic resonance imaging of suspected scaphoid fractures». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Yin ZG, Zhang JB, Kan SL, Wang XG (2010 թ․ մարտ). «Diagnosing suspected scaphoid fractures: a systematic review and meta-analysis». Clin. Orthop. Relat. Res. 468 (3): 723–34. doi:10.1007/s11999-009-1081-6. PMC 2816764. PMID 19756904.
- ↑ Jarraya, Mohamed; Hayashi, Daichi; Roemer, Frank W.; Crema, Michel D.; Diaz, Luis; Conlin, Jane; Marra, Monica D.; Jomaah, Nabil; Guermazi, Ali (2013). «Radiographically Occult and Subtle Fractures: A Pictorial Review». Radiology Research and Practice. 2013: 1–10. doi:10.1155/2013/370169. ISSN 2090-1941.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) CC-BY 3.0 - ↑ Gutow AP (2007 թ․ օգոստոս). «Percutaneous fixation of scaphoid fractures». J Am Acad Orthop Surg. 15 (8): 474–85. PMID 17664367.
- ↑ Kastelec, Matej. «Percutaneous Screw Fixation». AO Foundation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Beasley's Surgery of the Hand. Thieme New York. 2003. էջ 188. ISBN 9781282950023.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- AAFP: Diagnosis and Management of Scaphoid Fractures Արխիվացված 2008-07-24 Wayback Machine
- Surgical Technique of Fixation of Scaphoid Fracture
- Wheeless: Scaphoid fracture
- Scaphoid blood supply(չաշխատող հղում) Avascular Necrosis of Navicular
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակույկաձև ոսկրի կոտրվածք» հոդվածին։ |
|