Մայրցամաք
|
Մայրցամաք, երկրակեղևի խոշոր հատված, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից (այսինքն՝ ծովի մակարդակից) բարձր՝ ցամաքի տեսքով։ Մայրցամաքների թիվը 6-ն է։ Դրանք են՝
Ի տարբերություն մայրցամաքների՝ աշխարհամասերը, որոնք կրկին 6-ն են, ընդգրկում են նաև մոտակա կղզիները։ Եվրասիան ընդգրկում է 2 աշխարհամաս՝ Եվրոպա և Ասիա։ Հյուսիսային և Հարավային Ամերիկաները միավորվում են Ամերիկա աշխարհամասի մեջ։ Իսկ Ավստրալիա մայրցամաքը մտնում է Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասի մեջ։ Աֆրիկան և Անտարկտիդան հիմնականում համընկնում են (չհաշված կղզիները)։ Արտասահմանյան որոշ մասնագետներ այլ դասակարգումներ են տալիս, սակայն դրանք վիճարկելի են և ընդունելի չեն Հայաստանում, այդ իսկ պատճառով դրանց նկարագրությանը չենք անդրադառնում, դրանց մասին կարող եք ծանոթանալ այլալեզու վիքիներում։
Մայրցամաքների ձևավորման էվոլյուցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտ 250 մլն տարի առաջ երկրագնդի վրա կար մեկ մայրցամաք՝ Պանգեյը, որի մակերեսը մոտավորապես հավասար էր ժամանակակից ցամաքային տարածքի մակերեսին։ Այդ գերպերմայրցամաքը ողողվում էր Պանտալասս օվկիանոսով։ Սակայն մոտ 200 մլն տարի առաջ Պանգեյը բաժանվեց 2 նոր մայրցամաքների՝ Գոնդվանայի և Լավրազիայի, որոնց միջև առաջացավ Թետիս օվկիանոսը։ Թետիսը գտնվում էր ժամանակակից Միջերկրական, Սև, Կասպից ծովերի, Պարսից ծոցի և հարակից այլ տարածքների տեղում։ Հետագայում արդեն սկսեցին մասնատվել Գոնդվանան և Լավրազիան։ Սկզբից Գոնդվանայից անջատվեց ցամաքի մի խոշոր հատված, որն սկսեց շարժվել դեպի հարավ-արևելք։ Հետագայում այն բաժանվեց 2 ոչ հավասար մասերի՝ Անտարկտիդայի, որը շարժվեց դեպի հարավ, և Ավստրալիայի, որը շարժվեց դեպի հյուսիս։ Գոնդվանայի մյուս մասը բաժանվեց մի քանի պլատֆորմների, որոնցից ամենախոշորներն են Աֆրիկյանը և Հարավամերիկյանը, որոնք իրարից հեռանում են տարին մոտ 2 սմ։
Լավրազիան բաժանվեց 2 պլատֆորմների՝ Հյուսիսամերիկյան և Եվրասիական։ Ի տարբերություն այլ մայրցամաքների, որոնց հիմքում ընկած է մեկ պլատֆորմ, Եվրասիան ձևավորվել է 3 պալտֆորմներից՝ Եվրասիական, Հնդկակական և Արաբական, սակայն Եվրասիական պլատֆորմն այժմ իր մեջ ընդգրկում է Արևելաեվրոպական, Սիբիրական, Չին-կորեական պլատֆորմները։ Արաբական և Եվրասիական պլատֆորմների միացման պրոցեսի արդյունքում ձևավորվեցին Հայկական լեռնաշխարհը և Կովկասը։
Եվրասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրագնդի ամենամեծ մայրցամաքն է, կազմված է Եվրոպայից և Ասիայից։ Եվրասիա անվանումը տվել է ավստրիացի երկրաբան Է. Զյուսը 1883 թվականին։ Տարածությունը կղզիների հետ կազմում է 53.4 միլիոն քառ. կմ։ Ծայրակետերն են՝ հյուսիսիում Չելյուսկին, հարավում Պիայ, արևելքում Դեժնևի, արևմուտքում Ռոկա հրվանդանները։ Եվրասիայի ափերը ողողում են մոլորակի 4 օվկիանոսների ջրերը։ Հյուսիսային Ամերիկայից բաժանվում է Բերինգի նեղուցով, Ավստրալիայից՝ Ավստրալիա-ասիական ծովերով, Աֆրիկայից՝ Ջիբրալթարի նեղուցով, Միջերկրական և Կարմիր ծովերով, Աֆրիկայի հետ կապված է Սուեզի ջրանցքով։ Եվրոպան Ասիայից պայմանականորեն բաժանվում է Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Էմբա գետով, Կասպից ծովով, Կումա և Մանիչ գետերով մինչև Դոնի գետաբերան։
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածությունը կղզիների հետ՝ 10 միլիոն 507 հազար քառ. կմ, կղզիների տարածքը՝ 730 հազար քառ. կմ։ Ափագծի երկարությունը՝ 38 հազար կմ։ Ամենաբարձր կետը ծովի մակարդակից՝ 5642 մ (Էլբրուս)։ Ամենացածր կետը՝ 28 մ (Կասպից ծով)։ Մայրցամաքի ծայրակետերն են՝ հյուսիսում Նորդկին, հարավում Մառոքի, արևմուտքում Ռոկա հրվանդանները, արևելքում Բայդարայի խորշը։
Գետ | Երկարություն (կմ) |
---|---|
Վոլգա | 3531 |
Դանուբ | 2857 |
Ուրալ | 2428 |
Դնեպր | 2200 |
Դոն | 1870 |
Պեչորա | 1809 |
Հռենոս | 1320 |
Հս.Դվինա | 1302 |
Էլբա | 1165 |
Վիսա | 1068 |
Արևմտ. Դվինա | 1020 |
Լուար | 1020 |
Տախո | 1007 |
Նևա | 937 |
Մաաս | 925 |
Օդեր | 912 |
Էբրե | 910 |
Ռոն | 912 |
Սեն | 776 |
Պո | 652 |
Թեմզա | 334 |
Լիճ | Մակերես (քառ. կմ) |
Խորություն (մ) |
Կասպից ծով | 371000 | 1025 |
Լադոգա | 17700 | 215 |
Օնեգա | 9720 | 100 |
Վեներ | 5585 | 100 |
Չուդ | 3550 | 15 |
Վետտերի | 1912 | 120 |
Սայմա | 1800 | 58 |
Մելարեն | 1140 | 60 |
Ինարի | 1050 | 60 |
Բալատոն | 596 | 11 |
Ժնև | 582 | 310 |
Բոդեն | 538 | 252 |
Գարդա | 370 | 346 |
Սկադար | 356 | 12 |
Պրեսպա | 285 | 54 |
Կղզի | Մակերես (քառ. կմ) |
---|---|
Մեծ Բրիտանիա | 230000 |
Իսլանդիա | 103000 |
Իռլանդիա | 84000 |
Նոր Երկիր | 82600 |
Շպիցբերգեն | 62000 |
Սիցիլիա | 26700 |
Սարդինիա | 24100 |
Ֆրանց Իոսիֆի | 16100 |
Կորսիկա | 8720 |
Կրետե | 8300 |
Կոլգուև | 7016 |
Զելանդիա | 5250 |
Բալեատյան կղզիներ | 5000 |
էվբեյ | 3770 |
Մալյորկա | 3410 |
Վայգաչ | 3383 |
Գոտլանդ | 2960 |
Սաարեմա | 2714 |
Էլանդ | 1346 |
Կերկիրա | 592 |
Վերիխոլմ | 588 |
Մալթա | 246 |
Լեռնագագաթ | Բարձրություն (մ) |
Գտնվելու վայր |
Էլբրուս | 5642 | Մեծ Կովկաս |
Կազբեկ | 5033 | Մեծ կովկաս |
Մոնբլան | 4807 | Արևմտյան Ալպեր |
Մոնտե Ռոզա | 4634 | Արևմտյան Ալպեր |
Գրոսգլոկներ | 3797 | Արևելյան Ալպեր |
Մուլասեն | 3478 | Սիերա Նևադա |
Անետո | 3404 | Պիրեններ |
Մուսալա | 2925 | Բուլղարիա |
Օլիմպոս | 2917 | Հունաստան |
Կորիո | 2914 | Ապենիններ |
Գերլախովսկյան | 2655 | Կարպատներ |
Մոլդովանու | 2655 | Կարպատներ |
Գալխյոլիգգեն | 2470 | Սկանդինավյան լեռներ |
Բոտև | 2376 | Ստարա Պլանինա |
Հրաբուխ | Գտնվելու վայր |
Բարձրություն (մ) |
Էտնա | Սիցիլիա | 3340 |
Խվաննադալսխկուկյուր | Իսլանդիա | 2110 |
Հեկլա | Իսլանդիա | 1491 |
Վեզուվ | Ապենիններ | 1277 |
Ստրոմբոլ | Լիպարյան կղզիներ | 926 |
Վուլկանո | Լիպարյան կղզիներ | 499 |
Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածությունը կղզիների հետ՝44 միլիոն 363 հազար քառ. կմ, կղզիների տարածքը՝ 2միլիոն քառ. կմ։ Ափագծերի երկարությունը 62հազար կմ է։ Ամենաբարձր կետը ծովի մակարդակից՝ 8848 մ (Ջոմոլունգմա)։ Ամենացածր կետը 395մ (Մեռյալ ծով) Մայրցամաքի ծայրակետերն են՝ հյուսիսում Չելյուսկին, հարավում Պիայ, արևմուտքում Բաբա, արևելքում Դեժնև հրվանդանները։ Ամենամեծ ձգվածությունը հյուսիսից հարավ՝ մոտ 10.000 կմ, արևմուտքից արևելք՝ մոտ 18.000 կմ։
Գետեր | երկարությունը կմ-ով |
---|---|
Յանցզի | 6300 |
Խուանխե | 4670 |
Մեկոնգ | 4500 |
Ամուր | 4444 |
Լենա | 4400 |
Ենիսեյ | 4092 |
Օբ | 3650 |
Ինդոս | 3180 |
Եփրատ | 3065 |
Սիրդարյա | 3019 |
Բրահմապուտրա | 2900 |
Սալուին | 2820 |
Գանգես | 2700 |
Ամուդարյա | 2540 |
Իրավադի | 2150 |
Սինցզյան | 2130 |
Կոլիմա | 2129 |
Տարիմ | 2130 |
Տիգրիս | 1950 |
Լճեր | Մակերեսը քառ. կմ-ով | ամենամեծ խորութունը՝
մետրերով |
---|---|---|
Արալյան ծով | 64000 | 67 |
Բայկալ | 31500 | 1620 |
Բալխաշ | 18300 | 26 |
Իսիկ-Կուլ | 6280 | 702 |
Դունտինխու | 6000 | 10 |
Ուրմիա | 5800 | 16 |
Կուկունոր | 4200 | 38 |
Վան | 3760 | 145 |
Պոյանխու | 2771 | 20 |
Խուբեունգոլ | 2620 | 238 |
Տուզ | 2500 | 2 |
Մեռյալ ծով | 1050 | 356 |
Կղզիներ | Տարածությունը քառ. կմ |
---|---|
Կալիմանտան | 735700 |
Սումատրա | 435000 |
Հոնսյու | 223000 |
Սուլեյման | 179416 |
Ճավա | 126500 |
Լուսոն | 105600 |
Հոկայդո | 77700 |
Սախալին | 76400 |
Շրի Լանկա | 65596 |
Կյուսյու | 42600 |
Նորսիբիրական կղզիներ | 38400 |
Հյուսիսային երկիր | 37500 |
Թայվան | 35948 |
Խայնան | 33700 |
Թիմոր | 33650 |
Սիկոկու | 18760 |
Սերամ | 18200 |
Խալմախերա | 17990 |
Կուրիլյան կղզիներ | 15600 |
Սումբավա | 15500 |
Ֆլորես | 15170 |
Փալավան | 11800 |
Բանկա | 11600 |
Սումբա | 11200 |
Կիպրոս | 9250 |
Վրանգել | 7270 |
Կարագինյան | 2120 |
Մեծ Շանտար | 2000 |
Օկինավա | 1250 |
Լեռնագագաթներ | բարձրությունը մետրերով | գտնվելու վայրը |
---|---|---|
Էվերեստ | 8848 | Հիմալայներ |
Չոգորի | 8611 | Կարակորում |
Դխաուլագիրի | 8221 | Հիմալայներ |
Նանգապարբի | 8126 | Հիմալայներ |
Ուլուգմուզթագ | 7723 | Կունլուն |
Տիրիչմիր | 7690 | Հինդուկուշ |
Գունգաշան | 7590 | Դասյուեշան |
Կուլագանգրի | 7554 | Հիմալայներ |
Կոմունիզմի պիկ | 7495 | Պամիր |
Հաղթանակի պիկ | 7439 | Տյան-Շան |
Նենչեն-Տանգլա | 7090 | Նենչեն-Տանգլա |
Նասուդան- Ուլան | 6096 | Տանգլա |
Մեծ Արարատ | 5165 | Հայկական լեռնաշխարհ |
Զերդկուխ | 4548 | Զագրոս |
Բելուխա | 4506 | Ալթայ |
Կաչկար | 3937 | Պոնտական լեռներ |
Դեմիր Կազիկ | 3726 | Տավրոս |
Հրաբուխներ | գտնվելու վայրը | բարձրությունը մետրերով |
---|---|---|
Դեմավենդ | Էլբրուս | 5671 |
Կլյուչևսկայա սոպկա | Կամչատկա | 4754 |
Կերինչի | Սումատրա | 3805 |
Ֆունձիյամա | Հոնսյու | 3776 |
Սեմերու | Ճավա | 3676 |
Սլամետ | Ճավա | 3432 |
Ռաունգ | Ճավա | 3332 |
Ապո | Մինդանաո | 2954 |
Ասո | Կյուսյու | 1592 |
Կրակատաու | Զոնդյան կղզիներ | 813 |
Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածությունը կղզիների հետ՝ 30 միլիոն 319 հազար քառ. կմ։ Կղզիների տարածքը՝ 1 միլիոն քառ. կմ։ Ափագծի երկարությունը՝ 30 հազար 500 կմ։ Ամենաբարձր կետը ծովի մակերևույթից՝ 5895 մ (Կիլիմանջարո) Ամենացածր կետը՝ 153 մ (Ասսալ լիճ) Մայրցամաքի ծայրակետերը՝ հյուսիսում Աբյադ, հարավում Ասեղի, արևմուտքում Ալմադի, արևելքում Ռաս Խաֆուն հրվանդաններ։ Խոշոր ծոցերն են՝ Գվինեական և Սիդրա։
Գետեր | երկարությունը կիլոմետրերով |
---|---|
Նեղոս | 6671 |
Կոնգո | 4370 |
Նիգեր | 4160 |
Զամբեզի | 2660 |
Օրանժ | 1860 |
Օկավանգո | 1800 |
Լիմպոպո | 1600 |
Վոլտա | 1430 |
Սենեգալ | 1430 |
Շարի | 1400 |
Ռուֆիջի | 1400 |
Ռուվումա | 800 |
Լճեր | մակերեսը՝ կմ².-ով | ամենամեծ
խորությունը մետրերով |
---|---|---|
Արալյան ծով | 64000 | Վանդակի տեքստ |
Իսիկ-Կուլ | 6280 | Վանդակի տեքստ |
Դունտինխու | 6000 | Վանդակի տեքստ |
Ուրմիա | 5800 | Վանդակի տեքստ |
Կուկունոր | 4200 | Վանդակի տեքստ |
Վան | 3760 | Վանդակի տեքստ |
Պոյանխու | 2771 | Վանդակի տեքստ |
Խուբեունգոլ | 2620 | Վանդակի տեքստ |
Տուզ | 2500 | Վանդակի տեքստ |
Մեռյալ ծով | 1050 | Վանդակի տեքստ |
Ավստրալիա և Օվկիանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր տարածությունը՝ 8 միլիոն 511 հզ. քառ. կմ
Ավստրալիայի տարածքը՝ 7 միլիոն 687 հզ. քառ. կմ
Ավստրալիայի ափագծի երկարությունը՝ 19 հզ. 700 կմ
Ամենաբարձր կետը ծովի մակերևույթից՝ 2230 մ (Կոսցյուշկո լեռ)
Ծայրակետերը՝ հյուսիսում Յորքի, հարավում Հարավ-արևելյան, արևելքում Բայրոնի, արևմուտքում Ստիպ-Պոինտի հրվանդաններ
Ամենամեծ գետը՝ Մուրրեյ (Դառլինգի հետ) – 3750 կմ
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբերտ Փարսադանյան «Գիտելիքների շտեմարան»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աշխարհը և Հայաստանը» աշխարհագրական ատլաս, Լ. Վալեսյան և այլք, Երևան 2003 թ.։
- Մայրցամաքների ցանկ և սահմանում Արխիվացված 2010-11-23 Wayback Machine
- Մայրցամաքների ցանկը և նկարագիրը
- Մայրցամաքների պատմության մասին
- Մայրցամաքների ձևավորման մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայրցամաք» հոդվածին։ |
|
|