Մայր մարդկային
Մայր մարդկային ռուս.՝ Матерь человеческая | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1975 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Leonid Golovnia? |
Սցենարի հեղինակ | Լեոնիդ Նեխորոշև |
Դերակատարներ | Տամարա Սյոմինա |
Երաժշտություն | Ռոման Լեդենյով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
«Մայր մարդկային» (ռուս.՝ «Матерь человеческая»), 1975 թվականի խորհրդային ռազմական դրամա, Թամարա Սյոմինայի մոնոֆիլմը[1]։ Նկարահանվել է Վիտալի Զակրուտկինի համանուն պատմվածքի (1969) հիման վրա[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականի ամառ։ Թշնամին ձգտում էր երկրի խորքը, ամայացնում ու ավերում մեր քաղաքներն ու գյուղերը, թալանում ու սպանում խաղաղ բնակչությանը։ Թվում էր, թե այդ այրված հողի վրա կենդանի ոչինչ չի մնացել[3]։
Բնօրինակ տեքստ (ռուս.)}Лето 1942 года. Враг рвался в глубь страны, опустошал и разорял наши города и сёла, грабил и убивал мирное население. Казалось, что на этой выжженной земле не осталось ничего живого.
Եգիպտացորենի դաշտում՝ ֆաշիստների կողմից ավերված հայրենի գյուղի ծայրամասում, ուշքի է գալիս մի աղջիկ։ Մի քանի օր նա անցկացնում է դրսում, ապա վերադառնում է մոխրի վերածված տուն։ Այնտեղ նա հիշում է նախկին երջանիկ կյանքի, մահացած ամուսնու և որդու մասին... Գոմերից մեկում նա գտնում է վիրավոր երիտասարդ գերմանացի զինվորի՝ Վերներ Բրախտին, որին նա փորձում է խնամել, բայց նա շուտով մահանում է։ Մարիան ստիպված է զբաղվել տնային տնտեսությամբ. չորս կենդանի մնացած կովերը կանոնավոր կթել են պահանջում։ Դժվար փորձություն է դառնում աղջկա համար խորհրդային մարտիկին թաղելը, որի ձեռքերից նա այդպես էլ չի կարողանում հանել նրա գնդացիրը։
Անցնում են շաբաթներ և ամիսներ, իսկ Մարիան շարունակում է մենակ ապրել գյուղում։ Նրա վարքից երևում է, որ նա հղի է։ Կովի օգնությամբ նա հավաքում է գոնգեղի բերքը՝ պաշարելով այն ապագայի համար։ Ձմեռ է գալիս. Մարիայի տնտեսությունում, բացի կովերից ու շներից, հայտնվում են մի քանի ոչխար և մի ձի։
Մի ձմեռային օր Մարիան խոտի դեզի մեջ գտնում է յոթ վախեցած երեխաների՝ վեց աղջիկների և տղայի։ Մարիան նրան տուն է տանում, տաքացնում, լողացնում և կերակրում։ Նրանք բոլորը տարբեր ձայներով Մարիային պատմում են պատերազմի սարսափների՝ սովի, ռմբակոծության, տարհանման մասին։ Սկզբում երեխաները եղել են 18 կամ 19 հոգի, բայց Մարիայի մոտ կենդանի հասել են նրանցից միայն այդ յոթը։
Բացվում է 1943 թվականի գարունը։ Բոլոր երեխաներն արդեն Մարիային մայր են անվանում։ Մի օր նրանք գտնում են Մարիայի ամուսնու և որդու այրված մնացորդները։ Կինը թաղում է նրանց իր որդեգրած երեխաների օգնությամբ։ Շուտով վրա է հասնում Մարիայի ծննդաբերելու ժամանակը։ Վռնդելով բոլորին գոմից՝ նա իր ընտանի կենդանիների ուշադիր ու կարեկցող հայացքների ներքո ծննդաբերում է։
Շուտով Մարիան երեխան գրկին ու մյուս յոթ երեխաների ուղեկցությամ գնում է դիմավորելու Կարմիր բանակի ջոկատները, որոնք թշնամուն քշում են դեպի արեւմուտք։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիպակի՝ սցենարի վերածելու ժամանակ Գոլովնյան ու Նեխորոշևը միտումնավոր բաց են թողել այն ամենը, ինչ վերաբերում է գլխավոր հերոսուհու համագյուղացիների ճակատագրին՝ նրան մենակ թողնելով պատմության կենտրոնում իր սխրանքով։
- Նկարահանումները կարելի էր անցկացնել Մերձմոսկվայում, սակայն շրջակա պայմանների և հանգամանքների խստությունը ընդգծելու համար նկարահանող խումբը մեկնել է Վյոշենսկայա ստանիցայի շրջան (Ռոստովի մարզ)՝ դեպի անապատային տափաստան։
- Նկարահանումներն անցկացվել են 1974 թվականի սեպտեմբերից մինչև 1975 թվականի փետրվար, և այդ ամբողջ ընթացքում Թամարա Սյոմինան եղել է նույն չթե զգեստով։ Նա ստիպված էր քայլել ոտաբոբիկ ձյան վրա և լողանալ սառնամանիքին։ Չնայած այն հանգամանքին, որ այս ֆիլմը Սյոմինայի մոնոֆիլն է, նրա հերոսուհին գրեթե խոսք չունի[1]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թամարա Սյոմինա - Մարիա, «մայր մարդկային»
- Վալերի Կոկորև
- Սվետլանա Ռոդինա
- Անատոլի Տյուտկին
- Ալեքսանդր Լիտովչենկո
- Ալեքսեյ Զիմովնով
- Եկատերինա Տյուտևա
- Իրինա Ժելուդկովա
- Իննա Կանշինա
- Նատալյա Զյուզինա
- Պոլինա Գոլդիշևա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Елена Назаренко. Тамаре Сёминой — 75! Фото 8 из 16 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine на сайте stav.kp.ru, 24 октября 2013
- ↑ Виталий Закруткин. «Матерь человеческая» (1969) на сайте lib.ru
- ↑ Ֆիլմի ներածական լուսագրեր։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մայր մարդկային» ֆիլմը megabook.ru կայքում
- Матерь человеческая // Энциклопедия кино. — 2010. на сайте dic.academic.ru
|