Մանգո (հագուստեղեն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանգո (այլ կիրառումներ)
Մանգո | |
---|---|
Տեսակ | անշարժ գույքով ընկերություն, բիզնես ձեռնարկություն և clothing store chain? |
Հիմնադրված է | 1984 |
Հիմնադիր | Isak Andic? |
Վայր | Պալաու Սոլիտա ի Պլեգամանս, Վալես Օքսիդենտալ, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա |
Երկիր | Իսպանիա |
Տնօրեն | Isak Andic? |
Արդյունաբերություն | կարի արդյունաբերություն և մանրածախ առևտուր |
Հասույթ | ▲2,23 մլրդ € (2021)[1] |
Աշխատողների թիվ | 16 000 մարդ (2020)[2] |
Կայք | mango.com |
Mango (clothing) Վիքիպահեստում |
Պունտո Էֆ Էյ, Էս.Էլ. (Punto Fa,S.L.), որոնք վաճառվում են Մանգո (MANGO) բրենդի անվան տակ, հագուստի ձևավորման և արտադրման ընկերություն է, որը հիմնել են եղբայրներ Իսահակ Անդիկը և Նահման Անդիկը Բարսելոնայում 1984 թվականին[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանգոյի առաջին կայքը ստեղծվել է 1995 թվականին, իսկ արդեն 5 տարի հետո՝ 2000 թվականին այն բացել է իր առաջին առցանց խանութը։ Էյջ.Ի.-ն (H. E.) թողարկվում է Մանգոյի կողմից. տղամարդկանց հագուստի հավաքածու է։ Ստեղծվել է 2008 թվականին[4]։ Մանգոն ունի շուրջ 8600 աշխատող, որոնցից 1850-ը աշխատում է "Հանգար Դիզայն Կենտրոնում" (Hangar Design Centre)և Բարսելոնայում գտնվող իր գլխավոր գրասենյակներում։ Չնայած որ Մանգոն հանդիսանում է իսպանական ընկերություն և ունի թվով ամենաշատ խանութները Իսպանիայում, հատկապես Մադրիդում, Իստանբուլում են գտնվում Մանգոյի ամենաշատ խանութները[5]։ 2011 աշուն հավաքածույից սկսած Մանգոյի մուսան է հանդիսանում մոդել Քեյթ Մոսսը։ Նա առաջին անգամ հայտնվեց մի տեսահոլովակում Թերրի Ռիչարդսոնի հետ, ով հանդիսանում է գովազդի ռեժիսորը[6]։ Վերջերս Մոսսին փոխարինելու եկավ ավստրալիացի մոդել Միրանդա Քերրը։ 2011 թվականի ապրիլին Աստուրիասի արքայադուստր Լետիցիան այցելեց ընկերության գլխավոր գրասենյակ՝ կրելով Մանգո զգեստ։ 2013 թվականի ապրիլի 24-ին Սավարում (Բանգլադեշ) գտնվող "Ռանա Պլազա" առևտրի կենտրոնի ութ հարկանի շենքը փլուզվեց։ Շուրջ 1129 մարդ մահացավ[7]։ Շենքը պատկանում էր Սոհել Ռանային[8]։ Այնտեղ էին գտնվում հագուստի մի շարք ֆաբրիկաներ, որտեղ աշխատում էին մոտավորապես 5000 մարդ, ինչպես նաև խանութներ և բանկեր։ Ֆաբրիկաներում արտադրում էին հագուստեղեն այնպիսի բրենդների համար, ինչպիսիք են՝ Բենեթոն Գրուպը, Կատոն, ԴրեսսԲարնը, Մանգոն, Մատալան և այլն։
Դատավարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին դատական հայց հարուցվեց ֆրանսիական մասնաճյուղի նկատմամբ Աննե-Սեսիլ Կուետիլի կողմից (Վելվետին բրենդի հիմնադիր)։ Նա պնդում էր, որ Մանգոն կրկնօրինակել է իր պայուսակների երկու տեսակը։ Չնայած ամեն ինչի նա կորցրեց դատական գործը։ Նրան տուգանեցին 6000 եվրո հօգուտ Մանգոյի[9][10][11][12][13]։ Իր բլոգում Կուետիլին գրում է, որ ցանկանում է հայց ներկայացնել[14]։ Մի շարք բլոգերների զարմացրել էր դատավորի վճիռը. նրանք ասում էին, որ այն անարդար էր[15][16][17][18][19][20]։ Մանգոն այս ամենին պատասխանեց ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում և Կուետիլինի բլոգում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://press.mango.com/es/mango-gana-67-millones-en-2021-y-triplica-el-beneficio-prepandemia_136763
- ↑ https://mango-emea.jobs.net/es-ES
- ↑ Jerusalem Post: "The world's 50 Richest Jews: 31-40: Isak Andic September 7, 2010
- ↑ Football Player Gerard Pique Being Model HE by Mango Արխիվացված 2012-07-15 archive.today, sostyles.com, 25 February 2011
- ↑ http://shop.mango.com/ayuda2/index.faces?opcion=tiendaAyuda#
- ↑ Tina Isaac. «Fresh Mango». First Style. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Sarah Butler, “Bangladeshi factory deaths spark action among high-street clothing chains,” The Observer (23 June 2013).
- ↑ “80 dead, 800 hurt in Savar high-rise collapse,” Արխիվացված 2013-04-27 Wayback Machine Staff Correspondent, bdnews24.com (2013-04-24).
- ↑ 6,000 € = about $ 8,500 USD (according to Xe.eu)
- ↑ Mango accused of copying Velvetine Արխիվացված 2011-06-23 Wayback Machine, Elise Hameau, 16 June 2011.
- ↑ « Mango accusé de contrefaçon », Katrin Acou-Bouaziz, L'Express Styles, 15 June 2011. (Ֆրանսերեն)
- ↑ « L'affaire Mango vs Velvetine Արխիվացված 2012-07-11 archive.today », CD, Elle Belgique, 17 June 2011. (Ֆրանսերեն)
- ↑ « Mango accusé de contrefaçon : (in)justice et mauvaise foi », Hélène Decommer, Le Plus (Nouvel Observateur), 17 June 2011. (Ֆրանսերեն)
- ↑ spontaneous message « Le concept de Justice , VELVETINE vs MANGO » 9 June 2011, on the weblog of the brand Velvetine (Ֆրանսերեն).
- ↑ http://www.deedeeparis.com/blog/quand-les-grandes-marques-pillent-les-createurs. (Ֆրանսերեն)
- ↑ http://www.flanelleblog.com/?p=5437 Արխիվացված 2012-03-25 Wayback Machine. (Ֆրանսերեն)
- ↑ http://www.madmoizelle.com/velvetine-mango-46664. (Ֆրանսերեն)
- ↑ http://www.mademoisellequincampoix.com/2011/06/16/soutien-a-velvetine/ Արխիվացված 2012-03-25 Wayback Machine. (Ֆրանսերեն)
- ↑ http://www.transeet.fr/2011/06/14/quand-mango-zara-plagient-blogueuses-creatrices-mode.html. (Ֆրանսերեն)
- ↑ http://www.ykone.com/magazine/articles/mango-accuse-de-contrefacon-par-velvetine Արխիվացված 2012-03-25 Wayback Machine. (Ֆրանսերեն)