Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Մարդիկ և գազաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդիկ և գազաններ
ռուս.՝ Люди и звери
Երկիր ԽՍՀՄ
Արևելյան Գերմանիա
Ժանրդրամա
Թվական1962
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Գերասիմով
Սցենարի հեղինակՍերգեյ Գերասիմով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա[1], DEFA գեղարվեստական ֆիլմերի ստուդիա[1] և DEFA
Տևողություն178 րոպե

«Մարդիկ և գազաններ» (ռուս.՝ «Люди и звери»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Գերասիմովը[2][3] Տամարա Մակարովայի սցենարով։

Սյուժեի հիմքում Կարմիր բանակի հրամանատար Ալեքսեյ Իվանովիչ Պավլովի դրամատիկ ճակատագիրն է։ 1942 թվականի հունվարին Մգայի մոտ գերի ընկնելով և հայտնվելով տեղահանված անձանց թվում՝ հերոսը միանգամից չի որոշել վերադառնալ ԽՍՀՄ։ Տասնյոթ տարի օտարության մեջ մնալուց հետո Ալեքսեյը վերադառնում է հայրենիք։ Ալեքսեյը գնում է իր հարազատ եղբոր մոտ՝ Սևաստոպոլ։

Նա պատահաբար հանդիպում է բժիշկ Աննա Անդրեևնային, որին փրկել էր մահվանից շրջափակված Լենինգրադում։ Նա ճանապարհորդում է ավտոմեքենայով Մոսկվայից և նույնպես գնում է հարավ՝ իր դստեր՝ Տանյայի հետ։ Նա առաջարկում է Ալեքսեյին միանալ իրեն։ Ալեքսեյը ճանապարհին պատմում է իր կյանքի մասին։

Առաջին կանգառը նրանք անում են ջրամբարի ափին, որտեղ ընթրում են։ Գիշերը Ալեքսեյը հիշողությունների գիրկն է ընկնում։ Արգենտինայում՝ եղեգի հատման ժամանակ, նա հիվանդացել է։ Կառավարիչը նրան վռնդում է։ Նրա հետ ճամբարում եղած Վասիլի Կլյաչկոն և նրա ընկեր Սավվատեևը գնում են կառավարչի մոտ՝ վիճարկելու նրա որոշումը։ Նրանց դիմավորում է կալվածքի տիրուհին։ Հիշողությունները ավարտվում են, և առավոտյան Ալեքսեյը շարունակում է ճանապարհը դեպի հարավ։

Գյուղում վթար է տեղի ունենում. հարբած վարորդը բեռնատար ավտոմեքենայով բախվում է կաթ տեղափոխող մեքենային։ Աննա Անդրեևնան առաջին օգնություն է ցուցաբերում և մեկնում է բուժկետ, իսկ Ալեքսեյը և Տանյան մնում են գյուղում։ Նա կիսվում է աղջկա հետ իր մտքերով․ «Յուրաքանչյուր մարդու մեջ նստած է գազան», բայց կան առանց գազանների մարդիկ․ «նրանց վրա է հենվում հողը»։ Այնուհետև նա պատմում է ճամբարներում իր կատարած եզրակացությունների մասին․ սկզբում Մայդանեկում, ապա՝ Դախաուում, իսկ պատերազմի վերջում՝ Բուխենվալդում։ Մայդանեկից նա փորձել է միայնակ փախչել, Դախաուից փախել են չորս հոգով։ Հետո պատմում է, թե ինչպես Գերմանիայի կապիտուլյացիայից առաջ Բուխենվալդից նրանց ազատել են ամերիկացիները։ Նա նամակ է գրել իր եղբորը, քանի որ բոլոր մյուս մտերիմները զոհվել էին շրջափակված Լենինգրադում, սակայն պատասխան չի ստացել։ Պատմում է, թե ինչպես է աշխատել Սուդանում, Կանադայում և Արգենտինայում։ Գիշերը նա կրկին տարվում է հիշողություններով։ Պարզվել է, որ այն կալվածքի տիրուհին, որտեղ աշխատել է Ալեքսեյը, ռուս է, նրա ազգանունը Շչերբացկայա է, իսկ գերմանացի ամուսնու ազգանունով՝ Խարտման։ Նա աշխատանքի է ընդունում Ալեքսեյին որպես լաքեյ և վարորդ։ Ծանոթացնում է նրան իր ազգականի հետ։ Այնուամենայնիվ, Ալեքսեյը վիճում է Մարիա Նիկոլաևնայի հետ այն բանից հետո, երբ նա մեկնել է Ռուսաստան և հայտարարել է, որ «Ռուսաստանը աղքատների երկիր է, երկրում կորել են բոլոր իդեալները»։ Հետո հիշողությունները դադարում են, բացվում է առավոտը, և նրանք նորից գնում են դեպի հարավ։ Ճանապարհին նա պատմում է, որ Արգենտինայից հետո տեղափոխվել է Համբուրգ, որտեղ աշխատել է որպես վարորդ-մեխանիկ երկու եղբայրների մոտ, որոնցից ավագի անունը Զիգֆրիդ է։ Նրանք մշտապես փորձել են Ալեքսեյի համբերությունը և ցուցաբերել ֆաշիստական տրամադրություններ։ Նրանց մոտ էր գալիս Կեսար Կաստոն (Տուլկե), որը դրական էր տրամադրված էր Ալեքսեյի հանդեպ։ Այնուհետև Ալեքսեյն անսպասելիորեն հանդիպում է իր հին ընկերներին՝ Կլյաչկոյին և Սավատեևին։ Այնուհետև Ալեքսեյը վիճում է եղբայրների հետ և հեռացնում։ Նա սրճարանում ծեծկռտուք է սարքում իր ընկերներ Կլյաչկոյի ու Սավատեևի հետ այն պատճառով, որ նրանք չեն կիսում հայրենիք վերադառնալու իր հայացքները։ Ալեքսեյն անելանելիությունից փորձում է ինքնասպան լինել․ նա կախվում է, բայց նրան փրկում է գերմանացի ֆրաու Վիլդեն։ «Առաջին բանը, որ ես տեսա, երբ ինձ դուրս հանեցին օղակից, Մարդու դեմքն էր»․ այսպես է արտահայտվում նրա մասին Ալեքսեյը։ Այնուհետև պատմությունը դադարում է, և նրանք մտնում են Զապորոժիե՝ Աննայի ու Տատյանայի հարազատների մոտ։ Ամառային տնակից դուրս է վազում Վարվառա Անդրեևնան (Օլեսյա Իվանովա)՝ Աննա Անդրեևնայի քույրը, ով խոսում է վայրկյանում 5 բառ արագությամբ և հարցնում, թե ինչ է պատահել։ Այն բանից հետո, երբ գնդացրային արագությամբ հարևանը խոսում է այն մասին, որ նույնպես սպասում է իր ամուսնուն գործարանից, կինը որդուն ուղարկում է գործարան՝ իմանալու, թե ինչ է պատահել։ Դեռահասն առանց խնդիրների հայտնվում է պողպատահալման արտադրամասում՝ իր հետ վերցնելով Ալեքսեյին։ Ալեքսեյն ականատես է լինում նոր գլանման հաստոնի թողարկմանը։ Գործարանում աղմուկ է բարձրանում, և երբ նվագախումբն սկսում է նվագել, իբր գործարկման պատվին, նրա ձայնը չի լսվում։ Այնուհետև տեղի է ունենում խնջույք և հնչում են տարբեր ժողովրդական երգեր՝ «Знову цвітуть каштани», «Ой ти, Галю, Галю молодая…»: Այնուհետև ցույց են տալիս Ալեքսեյի եղբոր ընտանիքը, որն ստանում է նրա նամակը։ Բայց եղբոր կինը՝ Վալենտինա Սերգեևնա Պավլովան (Նատալյա Մեդվեդևա) չի ցանկանում, որ եղբայրը գա և բացահայտում է, որ արդեն 15 տարի է, ինչ այդ նամակները ստանում և այրում, իսկ Պետյան բոլոր հարցաթերթիկներում նշում է, որ եղբայրը մեռած է։ Վալենտինան ցանկանում է այրել նաև այդ նամակը։ Եղբայրները չեն կարողանում հանդիպել, բայց իրավիճակը փրկում է Տատյանան։ Նա գնում է Պետյայի որդու՝ Յուրիի (Սերգեյ Նիկոնենկո) մոտ և նրան պատմում է Ալեքսեյի մասին, որը նրա հարազատ հորեղբայրն է։ Եղբայրները հանդիպում են

  • Ֆիլմի մի քանի տեսարաններ նկարահանվել են Զապորոժիեում, ավտոմեքենայի ուղանցման դրվագը և մեծ քաղաքի ծայրամասի համայնապատկերը՝ Խարկովում, ինչպես նաև ցուցադրված է պատերազմից հետո վերականգնված Սևաստոպոլը։ Առանձին տեսարաններ նկարահանվել են Կուբայում և ԳԴՀ-ում։
  • Ֆիլմի սկզբում Տանյան կարդում է Վսևոլոդ Ռոսդեստվենսկու «Ճանապարհորդություն» բանաստեղծությունը («Ոսկե իլիկ» ժողովածու, 1921)։
  • Մարիա Նիկոլաևնա Խարտման-Շչերբացկայան ցույց է տալիս Մ. Նեստերովի «Դմիտրի, ցարևիչն սպանված» (ռուս.՝ «Дмитрий, царевич убиенный») նկարը[4]։
  • Նիկոլայ Երեմենկոն, որը ֆիլմում գլխավոր դեր է կատարում, գերի է ընկել 1942 թվականին և համակենտրոնացման ճամբարում է եղել մինչև պատերազմի ավարտը։
  • Նիկոլայ Երեմենկո ավագ[5]լեյտենանտ Ալեքսեյ Իվանովիչ Պավլով
  • Տամարա ՄակարովաԱննա Անդրեևնա Սոբոլևա
  • Ժաննա Բոլոտովա[6]Տանյա Սոբոլևա
  • Վիտալի Դորոնին – Պյոտր Իվանովիչ Պավլով, Ալեքսեյի եղբայրը
  • Նատալյա Մեդվեդևա – Վալենտինա Սերգեևնա Պավլովա, եղբոր կինը
  • Սերգեյ Նիկոնենկո – Յուրի Պավլով
  • Օլեսյա Իվանովա – Վարվառա Անդրեևնա, Աննա Անդրեևնայի քույրը
  • Անաստասիա Ֆիլիպովա – Ստեպանիդա Գավրիլովնա, տատ
  • Միխայիլ Գլուզսկի – Վասիլի Կլյաչկո
  • Վադիմ Զախարչենկո – Սավատեև
  • Տատյանա Գավրիլովա – Մարիա Նիկոլաևնա Խարտման-Շչերբացկայա
  • Սերգեյ Գերասիմով – Կոնստանտին Կոնստանտինովիչ Լվով-Շչերբացկի
  • Մ. Ռուվել – Ֆրաու Վիլդե
  • Ստանիսլավ Միխին – պետավտոտեսչության տեսուչ
  • Իյունգե – Զիգֆրեդ
  • Ռուսսե – Օտտո
  • Վերներ Տյոլկե (լուսագրերում՝ Վ. Տուլկե) – Կեսար
  • Ստանիսլավ Բորոդոկին – Վովկա
  • Մայա Բուլգակովա – Գալինա
  • Մանեֆա Սոբոլևսկայա – խոտանոցով տան տիրուհին
  • Ռաիսա Կոնյուխովա – խուտորաբնակ
  • Կոնստանտին Բարտաշևիչ – Կուզնեցով, գործարանի տնօրեն

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]