Մարթա Գրեմ
Մարթա Գրեմ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Ալեգեյնի, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 1, 1991[1][2][3][…] (96 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Denishawn School of Dancing and Related Arts? (1923) և Santa Barbara High School? |
Մասնագիտություն | բալետի պարող, պարուսույց, երաժշտության ուսուցիչ, բալետմայստեր, հագուստ ձևագծող, պարուհի և կինոռեժիսոր |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան |
Ամուսին | Erick Hawkins? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կայք | marthagraham.org |
Martha Graham Վիքիպահեստում |
Մարթա Գրեմ (անգլ.՝ Martha Graham, մայիսի 11, 1894[1][2][3][…], Ալեգեյնի, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - ապրիլի 1, 1991[1][2][3][…], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պարուհի և խորեոգրաֆ, ամերիկյան ժամանակակից պարի՝ մոդեռնի հիմնադիրը[8], որին ամերիկյան մամուլը մշտապես անվանում էր դարի պարուհի, դարի կուռք։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագումով հնդկուհի է, արմատներով սերում է Ամերիկայի տեղաբնիկներից։ Մանկության տարիներին նրա վրա մեծ ազդեցություն է գործել հայրը, որը բժիշկ էր և զանազան ֆիզիկական շարժումներ էր կատարում նյարդային խանգարումները վերացնելու համար։ Բժիշկ Գրեմը գտնում էր, որ մարդու մարմինը կարող է արտահայտել նրա զգացմունքները, և այդ գաղափարները մեծ հետաքրքրություն են առաջացնում Մարթայի մեջ։ Մարթայի ընտանիքը տեղափոխվում է Սանտա Բարբարա, Կալիֆորնիա, երբ վերջինս տասնչորս տարեկան էր[9]։ 1911 թվականին ներկա է գտնվում հայտնի պարուհի Ռութ Սեն-Դենի համերգին, որը ելույթ էր ունենում Լոս Անջելեսի Մեյսոն օպերային թատրոնում.[10]: Աղջիկը հիանում է նրա արվեստով ու սկսում է երազել պարուհի դառնալու մասին։ Մարթային ընձեռված էր նաև ուսում ստանալու իրավունքը։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի Փենսիլվանիայի Վասսար քոլեջում, որը հայտնի էր ոչ միայն տրվող գիտելիքների որակով, այլև սպորտային ավանդույթներով ու սուֆրաժիզմ կոչվող ուղղությանը գաղափարակցելով։ Սուֆրաժիզմի համախոհները պայքարում էին գենդերային հավասարության համար։
1913 թվականին Մարթան ընդունվում է Լոս Անջելեսի պարային դպրոցներից մեկը, հետո սովորում է Իսպանիայում՝ Դենիշոուն դպրոցում՝ հիմնադրված նույն Սեն-Դենիի կողմից[11]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականին Գրեմը հիմնադրում է իր խումբն ու դպրոցը՝ «Martha Graham Dance Company», ստեղծում արդիական պարի լեզուն։ Սկզբնական շրջանում ոճական առումով նրա ծրագրերը նման էին իր ուսուցիչների կիրառած ծրագրերին, սակայն Գրեմը շատ արագ է գտնում իր անհատական ուղին՝ սկսելով պարի մեջ իրականացնել բարդ փորձառություններ։ Նույն տարվա ապրիլի 18-ին[11] տեղի է ունենում իր առաջին անկախ համերգի առաջնաելույթը։ Հետագայում նա այդ համերգի մասին ասել է. «Այդ ամենը ես արել էի ամբողջովին Դենիշոունի ազդեցության տակ»[12]։ 1926 թվականի նոյեմբերի 28-ին Մարթա Գրեմը և իր ընկերության մյուս անդամները ելույթ են ունենում Նյու Յորքի Klaw թատրոնում։ Միեւնույն ժամանակ նա համագործակցում է ճապոնա-ամերիկյան լուսանկարիչ Սոիչի Սունամիի հետ և հետագա հինգ տարիներին նրանք միասին ստեղծում են մոդեռն պարի ամենա նշանավոր նկարներից մի քանիսը[13]։
Նրա դպրոցից հետագայում դուրս են գալիս ժամանակակից պարի մի շարք վարպետներ՝ մոդեռն-պարողներ, մոդեռն-խորեոգրաֆներ, ինչպիսիք են Մերս Քենինգեմն ու Պոլ Թեյլորը։
Գրեմն անձամբ էր հեղինակավոր կոմպոզիտորներին պատվիրում գրել իր բեմադրած բալետի համար երաժշտություն, շատ դեպքերում նաև անձամբ էր ստեղծում հագուստները։
Գրեմը պարային հնարներ է բեմադրում նաև մյուս թատրոնների արտիստների համար։ Նրա խմբում և խմբի խաղացանկում հանդես էին գալիս ժամանակի այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Մակարովան, Մայա Պլիսեցկայան, Միխայիլ Բարիշնիկովն ու Նուրենը։
Մարթա Գրեմը գտնում էր, որ շարժումները պետք է լինեն մարդկային հոգու ինքնաարտահայտումը։ Նա գտնում էր, որ պարը «կյանքի գուրծիքն է», հոգու լեզուն։ Ըստ նրա, մարմինը պահպանում է հիշողությունը մարդկային ամենատարբեր հոգեվիճակներում, և հենց պարի մեջ է բացահայտվում մարդու էությունը։
Մարթա Գրեմը հրաշալի ճանաչում էր ոչ միայն եվրոպական մշակույթը, այլ նաև՝ Արևելքինը։ Նրա Խորեոգրաֆիայի հիմքում դրված են նաև արևելյան մշակույթների ավանդական ֆոլկլորային շարժումներ ու դիրքեր, արևելյան սիմվոլիկա։
Գրեմը հետաքրքրված էր հին հնդկական, հունական առասպելաբանությամբ ու գրականությամբ։ Ողբերգական կնոջ կերպարը մշտապես առկա է նրա բալետային ներկայացումների հիմքում։ Երկար տարիներ հենց նա էլ իր բալետների գլխավոր մենակատարն էր։ Նրա պարերի մեջ մշտապես առկա էին համարձակ գաղափարներ, և նա արտասովոր շարժումների միջոցով ցույց էր տալիս աշխարհին ուղղված իր հայացքները, շարժումներ, որոնք առաջ ոչ ոք երբևիցե չէր օգտագործել պարերի մեջ։ Նա գտնում էր, որ ֆիզիկական նման արտահայտչականությունն ստեղծում էր հոգևոր ու զգայական ասպեկտներ, որոնք գրեթե ամբողջապես անտեսվել էին արևմտյան պարային ձևերում։
Մարթա Գրեմը շարունակում է պարել ընդհուպ վաթսուն տարեկան հասակը, իսկ դրանից հետո նվիրվում է խորեոգրաֆիային մինչև կյանքի վերջ՝ 1991 թվականը[14]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bryant, Paula Pratt (1994). Martha Graham (The Importance Of... Series). Detroit: Gale.
- Martha: The Life and Work Of Martha Graham A Biography, by Agnes De Mille, 1991
- Martha, by Alice Helpern, 1998
- Martha Graham in Love and War: The Life in the Work, by Mark Franko, 2012
- Martha Graham: The Evolution of Her Dance Theory and Training, by Marian Horosko, 2002
- Freedman, Russell (1998). Martha Graham – A Dancer's Life. New York City: Clarion Books. ISBN 978-0-395-74655-4.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hodes, Stuart, Part Real-Part Dream, Dancing With Martha Graham, (2011) Concord ePress, Concord, MA.
- Bird, Dorothy; Greenberg, Joyce (2002). Bird's Eye View: Dancing With Martha Graham and on Broadway (reprint ed.). Pittsburgh, Pennsylvania: University of Pittsburgh Press. ISBN 978-0-8229-5791-1.
- Graham, Martha (1991). Blood Memory An autobiography. New York: Doubleday. ISBN 978-0-385-26503-4.
- Hawkins, Erick (1992). The Body Is a Clear Place and Other Statements on Dance. Hightstown, New Jersey: Princeton Book Co. ISBN 978-0-87127-166-2.
- Horosko, Marian (2002). Martha Graham The Evolution of Her Dance Theory and Training. Gainesville, FL: Univ. Press of Florida. ISBN 978-0-8130-2473-8.
- Morgan, Barbara (1980). Martha Graham Sixteen Dances in Photographs. Morgan & Morgan. ISBN 978-0-87100-176-4.
- Newman, Gerald (1998). Martha Graham: Founder of Modern Dance. Danbury, Connecticut: Franklin Watts.
- Soares, Janet Mansfield (1992). Louis Horst Musician in a Dancer's World. Durham, North Carolina: Duke University Press. ISBN 978-0-8223-1226-0.
- Taylor, Paul (1987). Private Domain An Autobiography. New York: Knopf. ISBN 978-0-394-51683-7.
- Tracy, Robert (1997). Goddess – Martha Graham's Dancers Remember. Pompton Plains, New Jersey: Limelight Editions. ISBN 978-0-87910-086-5.
- Layman, Richard; Bondi, Victor (1995). American Decades 1940–1949. Gale Research International, Limited. ISBN 978-0-8103-5726-6.
- de Mille, Agnes (1991). Martha: The Life and Work of Martha Graham. New York: Random House. ISBN 978-0-394-55643-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Martha Graham at Find a Grave
- PBS:American Masters biography Արխիվացված 2014-01-11 Wayback Machine
- Kennedy Center biography
- Martha Graham Internet Movie Database կայքում
- MarthaGraham.org – Martha Graham Center of Contemporary Dance
- University of Pittsburgh online text
- Library of Congress image of Martha Graham recital program
- Guide to the Barbara Morgan Photographs of Martha Graham and Company; Special Collections and Archives, The UC Irvine Libraries, Irvine, California
- Archival footage Արխիվացված 2014-06-05 archive.today of the Martha Graham Dance Company performing Rite of Spring in 2013 at Jacob's Pillow Dance Festival
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.presidency.ucsb.edu/documents/remarks-upon-presenting-the-presidential-medal-freedom-martha-graham
- ↑ Martha Graham — National Women's Hall of Fame.
- ↑ https://www.kennedy-center.org/artists/g/go-gz/martha-graham/
- ↑ Bondi (1995) p. 74 quote: "Picasso of Dance [...] Martha Graham was to modern dance what Pablo Picasso was to modern art."
- ↑ Martha Graham: A Dancer's Life by Russell Freedman, p. 20
- ↑ Martha Graham: A Dancer's Life by Russell Freedman, p. 21
- ↑ 11,0 11,1 Bryant Pratt (1994)
- ↑ Mansfield Soares (1992) p. 56
- ↑ «from Kathy Muir». Seattle Camera Club. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Kisselgoff, Anna (1991 թ․ ապրիլի 2). «Martha Graham Dies at 96; A Revolutionary in Dance». The New York Times.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթա Գրեմ» հոդվածին։ |
|
- Մայիսի 11 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Ապրիլի 1 մահեր
- 1991 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Ամերիկացի բալետի արտիստներ
- Ամերիկացի խորեոգրաֆներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի ուսուցչուհիներ