Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Մեծ հույսեր (ֆիլմ, 1946)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ հույսեր
անգլ.՝ Great Expectations
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1] և վեպի էկրանավորում[2]
ՀիմքՄեծ հույսեր[3][2]
Թվական1946
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Լին[1][4]
ՊրոդյուսերԷնթոնի Հեյվլոք-Ալան և Ռոնալդ Նիմ
Սցենարի հեղինակԴևիդ Լին, Ռոնալդ Նիմ, Էնթոնի Հեյվլոք-Ալան և Քեյ Ուոլշ
ԴերակատարներՋոն Միլս[4], Anthony Wager?[4], Ջին Սիմոնս[4], Valerie Hobson?[4], Ալեք Գինես, Մարտիտա Հանթ, Ֆինլեյ Քերրի, Ֆրենսիս Լ. Սալիվան, Bernard Miles?, Ֆրիդա Ջեքսոն, Թորին Թետչեր և Edie Martin?[5]
ՕպերատորԳայ Գրին
ԵրաժշտությունWalter Goehr?
ՄոնտաժJack Harris?
Պատմվածքի վայրԼոնդոն[2]
Նկարահանման վայրPinewood Studios
ԿինոընկերությունCineguild Productions?
Տևողություն118 րոպե

«Մեծ հույսեր» (անգլ.՝ Great Expectations), Չարլզ Դիքենսի համանուն վեպի բրիտանական Էկրանավորում, որը բեմադրվել է 1946 թվականին՝ Դևիդ Լինի կողմից։ Համարվում է գրական ստեղծագործության էկրանավորման չափանիշ և Դիքենսի ստեղծագործությունների մոտիվներով լավագույն ֆիլմը[6][7][8]։ 1999 թվականին, բրիտանական կինոյի ինստիտուտը, «Մեծ հույսեր» ֆիլմը ներառեց ազգային կինեմատոգրաֆիայի պատմության լավագույն ֆիլմերի հնգյակում։

Ֆիլմում վեպի խճճված սյուժեն կազմված է մի քանի հիմնական գծերից։ Փիփ անունով որբ տղան, որն ապրում է ծովի ափին՝ իր ավագ քրոջ տանը, գերեզմանատանը հանդիպում է մի սարսափելի տաժանակրի։ Տրվելով նրա սպառնալիքներին, նա տնից բերում է պահուստային ուտելիքներ և խարտոց` շղթաներից ազատվելու համար։ Սակայն, տաժանակիրը շուտով ընկնում է ոստիկանության ձեռքը և ուղարկվում է հեռավոր Ավստրալիա՝ պատիժը կրելու։

Հարուստ միսս Հևիշեմն արդեն երկար տարիներ է ինչ իր շքեղ առանձնատանը հեռացել է աշխարհից։ Փնտրում է խաղընկեր իր խորթ դստեր Էստելի համար։ Նրա ընտրությունը կանգ է առնում Փիփի վրա։ Տղան սիրահարվում է մեծամիտ աղջկան, որը դաստիարակված է տղամարդկանց սրտերը կոտրելու համար։ Որոշ ժամանակ անց միսս Հևիշը հրամայում է նրանց բաժանվել։ Էստելին ուղարկում են ֆրանսիական գիշերօթիկ սովորելու։

Անցնում են տարիներ։ Ջեգերս փաստաբանը հայտնում է Պիպին, որ իր հաճախորդը, որը ցանկացել է անհայտ մնալ, ցանկանում է Պիպին «փայլուն ապագա» ապահովել, ինչի համար նա պետք է մեկնի Լոնդոն և դառնա ջենտլմեն։ Երիտասարդը արագ հարմարվում է մայրաքաղաքին։ Նա չգիտեր, որ իր զվարճանքի միջոցները ոչ թե միսս Հևիշն է տրամադրում, այլ այն տաժանակիրը, որին ժամանակին օգնության ձեռք էր մեկնել…

Ֆիլմի սցենարը ծնվել է նույն դերասանների՝ Ալեք Գինեսի (Հերբերտ Պոկետ) և Մարտիտա Հանթի (Միսս Հեվիշեմ) մասնակցությամբ պիեսից։ Այս բեմադրությունը Դավիթ Լինին ցույց տվեց, որ առանց որևէ էական կորուստների հնարավոր է նվազեցնել վեպի հերոսների և սյուժետային գծերի թիվը ։ Սցենարային աշխատանքները ղեկավարում էր հենց ինքը։ Ռ. Էբերտի կարծիքով ՝ ֆիլմի ստեղծողներին հաջողվել է 2 ժամանոց ժամանակաչափում տեղավորել 525 էջանոց վեպի ողջ ներուժը[8]։ Գրքի հոռետեսական եզրափակումը մեղմացվել է ի շահ հանրության[8], բուրժուական հասարակության քննադատությունը նույնպես տեղ չի գտել ֆիլմում, սակայն Հերբերտի հետ Փիփի հարաբերության մեջ ավելացվել է թեթև հոմոէրոտիկայի տարրեր[6][9]։

«Մեծ հույսեր» ֆիլմն առաջին անգամ լայն հանդիսատեսին ծանոթացրեց հետագայում հայտնի դերասաններ Ալեք Գինեսի և Ջին Սիմոնսի հետ։ 20-ամյա Պիպի դերում ռեժիսորը տեսել է միայն 38-ամյա Ջոն Միլսին ՝ նրա անմիջական, բաց դեմքով։ Ժամանակակից շատ հեռուստադիտողների ապշեցնում է դերասանի երիտասարդ Պիպի ոչ առաջին երիտասարդության դերում հայտնվելը[6][8]։ Ոչ պակաս վիճելի է համարվում 30-ամյա Վալերի Հոբսոնի 17-ամյա Էստելայի դերի հրավերը[10]։

Հաջողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտիկայի երկու կողմերում էլ Ֆիլմի ցուցադրումը արժանացել է բարձր գնահատականների։ Օպերատորն ու բեմադրող նկարիչն արժանացել են Օսկար հեղինակավոր մրցանակի, բացի այդ, ֆիլմը ստացել է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն սցենար » անվանակարգերը։ Հաջողությամբ ոգեշնչված՝ Լինը ձեռնամուխ է եղել Դիքենսի մեկ այլ վեպի՝ «Օլիվեր Թվիստի» բեմադրմանը։ Այդ ժամանակից ի վեր անգլիացի դասականի ստեղծագործությունների էկրանավորման նախաձեռնությունը Հոլիվուդից վերցրել են անգլիացիները։

Ռ. Էբերտի կարծիքով ՝ ֆիլմի սկզբում գերեզմանոցի տեսարանները ազդել են Կորմանովսկու սարսափ (ժանր)ի գեղագիտության վրա, իսկ Միսս Հևիշի տան տեսարանները ոգեշնչել են Բիլլի Ուայլդերին դասական նուարի «Սանսեթ Բուլվար» ֆիլմի (1950)[8] դեկորացիաների վրա աշխատելիս։

Քնադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Ուինինգթոնը News Chronicle-ից գրել է. «Դիքենսը նախկինում երբեք այդքան արդյունավետ չի էկրանավորվել»։

Քննադատ Ռոջեր Էբերտը նշել է, որ «Դիքենսի բոլոր էկրանավորումներից ամենամեծ ֆիլմն է»[11]։

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 100% վարկանիշ՝ քննադատների 27 գրախոսությունների հիման վրա՝ 10-ից 8.4 միջին միավորով[12]։

Կինոնկարը 1947 թվականին բրիտանական վարձույթում դարձել է ժողովրդականություն վայելող երրորդ ֆիլմը[13] և ամենահանրաճանաչ ֆիլմը կանադական վարձույթում 1948 թվականին[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0038574/
  2. 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20200728203105/https://www.bfi.org.uk/news-opinion/news-bfi/lists/10-great-films-set-victorian-london
  3. Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն)Svenska Filminstitutet.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=3439.html
  5. ČSFD (չեխերեն) — 2001.
  6. 6,0 6,1 6,2 «Great Expectations — Cast, Reviews, Summary, and Awards — AllRovi». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  7. Great Expectations | Film | The Observer
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Great Expectations: rogerebert.com :: Great Movies». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  9. В год выхода фильма Гиннесс был арестован за совершение гомосексуальных действий в общественном туалете. В полиции он представился именем своего персонажа, Херберта Покета, благодаря чему эпизод не получил огласки.
  10. Great Expectations | Film | The Guardian
  11. Roger Ebert. «Great Expectations movie review (1946) | Roger Ebert» (անգլերեն). www.rogerebert.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  12. «Great Expectations (1947)» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  13. «Anna Neagle Most Popular Actress». Sydney Morning Herald (NSW : 1842 - 1954) (անգլերեն). NSW. 3 янв 1948. էջ 3. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  14. Screen Volume 32 Issue 3. — 115 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]