Մերաբ Կոստավա
Մերաբ Կոստավա վրաց.՝ მერაბ კოსტავა | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1939 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1989 (50 տարեկան) |
Մահվան վայր | Բորիթ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Մթածմինդա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, երաժիշտ և այլախոհ |
Ամուսին | Rusudan Beridze?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Merab Kostava Վիքիպահեստում |
Մերաբ Կոստավա (վրաց.՝ მერაბ კოსტავა, 26 մայիսի, 1939, Թբիլիսի — 13 հոկտեմբերի, 1989), վրացի այլախոհ, երաժիշտ ու բանաստեղծ։ Վրաստանը ԽՍՀՄ-ից առանձնացնելու համար 1980-ական թվականներին ծավալված շարժման ղեկավարներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականին Մերաբ Կոստավան ու Զվիադ Գամսախուրդիան հիմնադրեցին երիտասարդական ընդհատակյա «Գորգասլիանի» կազմակերպությունը։ 1956-1958 թվականներին կազմակերպության անդամները, այդ թվում նաև Կոստավան ու Գամսախուրդիան, ձերբակալվել են ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի կողմից հակախորհրդային գործունեության համար։ Նրանք մեղադրվում էին նաև հակակոմունիստական գրականության ու թռուցիկների տարածման համար։
1962 թվականին Մերաբ Կոստավան ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան։ 1962-1977 թվականներին դասավանդել է Թբիլիսիի երաժշտական դպրոցներից մեկում։
1973 թվականին Կոստավան ու Գամսախուրդիան հիմնադրել են Մարդու իրավունքների պաշտպանության նախաձեռնող խումբը։ 1976 թվականին Կոստավան եղել է Վրաստանի Հելսինկյան խմբի (1989 թվականին վերանվանվել է Վրացական հելսինկյան միություն) հիմնադիրներից մեկը։ 1975 թվականից Amnesty International միջազգային կազմակերպության անդամ է։
1977 թվականին Կոստավան ու Գամսախուրդիան ձերբակալվել են։ Գամսախուրդիան պաշտոնական խոստովանությունից հետո ներվել է։ Կոստավան պատիժը կրել է Սիբիրում։ Ազատազրկման ժամկետը երկու անգամ երկարաձգվել է. նա ազատություն է ստացել 1987 թվականին։ Աշխատել է «Բալավերի» (Վրաց լեզուն ու գրականությունը դպրոցում) ամսագրում։ 1978 թվականին Կոստավան ու Գամսախուրդիան ԱՄՆ Կոնգրեսի կողմից ներկայացվել են Նոբելյան մրցանակի։ 1988 թվականին Կոստավան եղել է Սուրբ Իլյա Բարեպաշտի (Իլյա Ճավճավաձե) միության հիմնադիրներից մեկը։ Եղել է Ավետարանի նոր մեկնության ջատագովներից մեկը։ Առաջարկել է Ավետարանը թարգմանել վրացերեն։ Եղել է մի շարք ցույցերի, այդ թվում՝ 1989 թվականի ապրիլի 9-ի Թբիլիսիում տեղի ունեցած ցույցի նախաձեռնողը, որն ավարտվեց նրանով, որ խորհրդային ռազմական ուժերը դաժանորեն ցրեցին ցուցարարներին։
Մերաբ Կոստավան եղել է «սամիզդատի» (ինքնահրատ) ակտիվ մասնակից, ինչպես նաև «Օկրոս սացմիսի» («Ոսկե գեղմ») ընդհատակյա թերթի հրատարակիչներից մեկը։ Հեղինակել է մի շարք գրական աշխատություններ ուգրական ստեղծագործություններ։
Մերաբ Կոստավան զոհվել է ավիավթարից չպարզված հանգամանքներում[2] Բորիտի գյուղի մոտ (ներկայում՝ Խարագաուլի շրջան)։ Թաղված է Մթածմինդա պանթեոնում։ Նրա զոհվելու վայրում կանգնեցված է հուշարձան։ 2013 թվականին հետմահու պարգևատրվել է Ազգային հերոսի շքանշանով[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://chronicle-of-current-events.com/2016/02/18/50-2-the-trial-of-zviad-gamsakhurdia-and-merab-kostava/
- ↑ Исполняется 20 лет со дня трагической гибели Мераба Костава Արխիվացված 2014-12-16 Wayback Machine // Новости — Грузия, 13.10.2009.
- ↑ Первому президенту Грузии присвоили звание национального героя
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zviad Gamsachurdia and Merab Kostava. Amnesty International, London 1977
- Gamotxoveba Merab Kostavastan: mceralta da sazogado moçgvaceta mtacmindis panteoni, 1989 clis 21 oktomberi. Macne, Tbilisi 1992.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերաբ Կոստավա» հոդվածին։ |
|
- Մայիսի 26 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 13 մահեր
- 1989 մահեր
- Վրաստանում մահացածներ
- Մթածմինդա պանթեոնում թաղվածներ
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Վրաստանի ազգային հերոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Վրացի գրողներ
- Վրացի երաժիշտներ
- Վրացի բանաստեղծներ
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- Անձինք Թբիլիսիից