Մերկանտուր
Տեսակ | Ֆրանսիայի ազգային պարկ և բնության հատուկ պահպանվող տարածք |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Վարչատարածք | Վերին Ալպերի Պրովանս և Ծովափնյա Ալպեր |
Հիմնվել է | օգոստոսի 18, 1979[1] |
Մակերես | 685 կմ² |
Անվանված է | Mercantour-Argentera massif? |
Մերկանտուր ազգային պարկ (ֆր.՝ Parc national du Mercantour), Ֆրանսիայի տասը ազգային պարկերից մեկը։ Ստեղծվել է 1979 թվականից, և այդ ժամանակից ի վեր Մերկանտուրը հանրաճանաչ վայր է։ Այստեղ այցելում են տարեկան 800000 զբոսաշրջիկներ։
Տարածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտպանված տարածքն ընդգրկում է 685 քառ. կմ տարածք, որը բաղկացած է կենտրոնական անմարդաբնակ գոտուց և յոթ հովիտներից, ինչպիսիք են Ռոյան, Բևերան, Վեզյուբին, Տինեն, Վարը (Ծովափնյա Ալպերում), Վերդոնը և Ուբայը։ Ծայրամասային գոտում կա 28 գյուղ։ Գյուղերից շատերը բարձրադիր են, ինչպես օրինակ՝ Բելվեդերեն Գորդոլասքյու հովտի սկզբում, որտեղ կան հիանալի ճարտարապետական հարստություններ (բազմաթիվ եկեղեցիներ, որոնք Նիսի նկարիչները զարդարել են որմնանկարչությամբ)։ Ավելի քան 150 գյուղական վայրեր են տեղակայված պարկում։ Բեգո լեռան շրջակայքում կան ժայռապատկերներ։ Դրանք թվագրվում են նեոլիթի և բրոնզի դարի վերջին[2][3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռնագագաթների շրջանում (Ժելան երրորդ ամենաբարձր լեռն է Ծովային Ալպերում` 3143 մ բարձրությամբ) գտնվում է մի պատմական հուշարձան՝ Vallée des merveilles, որը հայտնի է որպես «հրաշքների հովիտ»։ Բեգո լեռան ստորոտում լեռնագնացները կարող են տեսնել 37000 ժայռապատկերներ, որոնք թվագրվում են բրոնզե դարին։ Դրանցում պատկերված զենքերը, կենդանիները և մարդիկ երբեմն շատ առեղծվածային են։ Մերկանտուր ազգային պարկի պատմական ցուցանմուշներն ու քարե դարի իրերը ցուցադրվում են Տենդեի Musée des Merveilles թանգարանում։
Բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի քարային կաղնուց, այստեղ աճում են միջերկրածովյան ձիթենին, մրտավարդը, եղևին, եղևնին, շվեյցարական սոճին և ամեն ինչից շատ խեժափիճին։ Մերկանտուրը նաև օժտված է 2000 տեսակի բուսատեսակներով, որոնցից 200-ը հազվագյուտ են։ Դրանք են՝ ալպյան ձնծաղիկը, շուշանը, բայց կան նաև երփներանգ ծաղիկներ ինչպիսիք են` քարբեկը, գառնադմակը, բոգը, սրանք գարնանը ստեղծում են գեղեցիկ գունապնակ։ Մերկանտուրը կազմել է բոլոր կենդանիների կենսաբազմազանության գույքագրման և մոնիտորինգի ծրագիր՝ հայտնաբերելու կենդանիների անհետացած տեսակները։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քայլողները կարող են հեշտությամբ նկատել քարայծերի, որոնցից մի քանի հազարը ապրում են այգում և կարող են լսել արջամկների ձայնը։ Սպիտակ կզաքիսը, եղջերուն և մուֆլոնը հազվադեպ են հանդիպում, սակայն դրանց կարելի է տեսնել ամռան ամենաշոգ օրերին։ Մերկանտուրում կենդանական աշխարհը բազմազան է. տեղի մացառուտներում կան ազնիվ եղջերու և այծյամ, նապաստակներ, վարազներ, կաքավներ, արծիվներ, ճուռակներ, թիթեռների բազմաթիվ տեսակներ ու ավելի քան 50 իտալական գայլեր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.legifrance.gouv.fr/jo_pdf.do?id=JORFTEXT000000696617
- ↑ Valley of Marvels;
- ↑ Jegues-Wolkiewiez, Chantale (1997) Des gravures de la vallée des merveilles au ciel du Mont Bego Dissertation, Laboratoire d'Ethnologie, UNSA
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերկանտուր» հոդվածին։ |
|