Միաեղջյուր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միաեղջյուր (այլ կիրառումներ)
Միաեղջյուր, առասպելական արարած, խորհրդանշում է ողջախոհություն, լայն իմաստով՝ նաև հոգեկան մաքրությունը։ Նրան պատկերում են ճակատի հատվածում մեկ եղջյուր ունեցող ձիու տեսքով։
Խորհրդանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարյան հերալդիկայում և արվեստում միաեղջյուրի կերպարը հաճախ է հանդիպում։ Այս առասպելական կենդանին խորհրդանշել է զգուշություն, շրջահայացություն, խոհեմություն, ամբասիրություն, մաքրություն, խստություն, դաժանություն։ Շատերը հավատացել են նրա գոյությանը։ Նույնիսկ առասպել է ծագել, թե որսորդը երբեք չի կարող որսալ միաեղջյուրին և որ նրան կարող է նվաճել միայն Անաղարտ Կույսը։ Քրիստոնեական ստեղծագործություններում միաեղջյուրին հիշատակել են որպես Ավետիս և Կույսից ծնված Քրիստոսի մարմնավորում։ Միջնադարում միաեղջյուրը համարվել է Մարիամ Աստվածածնի, սուրբ Հուստինիանոս Պադուացու և սուրբ Հուստիանոս Անտիոքցու խորհրդանիշ[1]։
Նկարագրությունն ու սիմվոլիկան
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ հեղինակների մոտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միաեղջյուրների ամենահին պատկերներն ավելի քան 4 հազար տարեկան են։ Գտնվել են Հնդկաստանում։ Հետագայում սկսեցին հայտնվել նաև Արևմտյան Ասիայում։ Հին Հունաստանում ու Հին Հռոմում գոյություն ունեցող կենդանիներ էին համարվում։ Միաեղջյուրի պատկերները, որոնք հանդիպում են հին եգիպտական հուշարձաններում ու աֆրիկական ժայռերում, իրենցից ներկայացնում են ուղիղ եղջյուրներով այծքաղներ։
Գիտահանրամատչելի գրականությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օդել Շեպարդ «Ուսուցում միաեղջյուրների մասին» (1930)
- Ռիչարդ Էթինդաուզեն «Միաեղջյուր» (1950)
- Ռոբերտ Ռիդիգեր Բիր «Միաեղջյուր. միֆ և իրականություն» (1972)
- Յուրգեն Էյնհորն «Միաեղջյուրի հոգին» (1976)
- Մարգարետ Ֆրիման «Միաեղջյուրի պատկերմամբ գոբելեններ» (1976)
- Փիթեր Բիգլ «Վերջին միաեղջյուրը» (1982)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինդրիկ, մտացածին կենդանի սլավոնական միֆոլոգիայում
- Նարվալ, կամ ծովային միաեղջյուր՝ հենց նրա ժանիքին էին միջին դարերում անվանում «միաեղջյուրի եղջյուր»
- Էլասմոտերիումներ, սառցային դարաշրջանի «միաեղջյուր», որը հավանաբար, ապրել է հին ժամանակներում[2]
- Անտեսանելի վարդագույն միաեղջյուր
- Ցիլին, միաեղջյուրի չինական տարբերակը
- Կիրին, միաեղջյուրի ճապոնական տարբերակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Георгий Вилинбахов, Михаил Медведев. Геральдический альбом. Лист 2 (рус.) // Вокруг света : журнал. — 1990. — 1 апреля (№ 4 (2595)).
- ↑ Известия Всесоюзного географического общества, Том 77, Выпуски 1-2, — М: Изд-ие Общества, 1945, С. 75
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ричард Псмит (Андрей Ленский) Единороги. — Лучшие компьютерные игры. — 2009. — С. 184—190.
- Ռուս հայտնիները, ովքեր XVII դարում պատկերել են միաեղջյուրներ Արխիվացված 2008-04-12 Wayback Machine
- Экзотическая зоология Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Туфанова О. А. Символ «Инорога» во «Временнике» Ивана Тимофеева // Древняя Русь. Вопросы медиевистики. 2008. № 2 (32). С. 118—128.
- Михаил Попов (2006 թ․ հունվարի 24). «Бестиарий. Единороги». Мир фантастики. Արխիվացված է օրիգինալից 2015-03-20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6–ին-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միաեղջյուր» հոդվածին։ |
|