Միզոֆոբիա
Միզոֆոբիա | |
---|---|
Վախ կեղտոտվելուց կամ վարակից, շրջապատող օբյեկտներից, իրերի հետ շփումից խուսափում | |
Տեսակ | ֆոբիա |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն |
Միզոֆոբիա (հին հունարեն՝ μύσος - «կեղտ» + φόβος - «վախ», անգլ.՝ mysophobia, misophobia), վախ կեղտոտվելուց կամ վարակից, շրջապատող օբյեկտներից, շրջակա միջավայրի առարկաներից մեկուսանալու ձգտում։ Այն մարդը, ով զգում է նման վախ, անվանում են միզոֆոբ։
Հայտնի է նաև ինչպես գերմոֆոբիա (անգլ.՝ germ - միկրոբ բառից), վախ միկրոբներից, քանի որ հաճախ առարկաների հետ շփվելու վախի պատճառ է հանդիսանում սեփական ձեռքերի վրա միկրոբներ վերցնելու վախը։
- Այլ անվանումներ՝
- բացիլոֆոբիա,
- բակտերիոֆոբիա,
- ռուպոֆոբիա (հունարեն՝ rhypos - կեղտ)։
Հայտնաբերման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միզոֆոբիան առաջին անգամ նկարագրվել է 1879[1][2] թվականին Ուիլյամ Հեմմոնդի կողմից (անգլ.՝ William A. Hammond), երբ նկարագրում էր մի կպչուն վիճակի համախտանիշ, որը արտահայտվում էր դիտարկվողի մշտական ձեռքերի լվացումով։
Միզոֆոբիան երկար ժամանակ համարվում էր անընդհատ ձեռքերը լվանակու կպչուն սինդրոմ։ Սակայն ամերիկացի հոգեբան և հոգեվերլուծաբան Գարի Ստեկ Սալիվանը նկատեց, որ չնայած վախը կեղտի հանդեպ ընկած է այս սինդրոմի հիմքում, բայց այդ պահին մարդը չի մտածում մանրէների մասին, այլ միայն նրա մասին, որ «իր ձեռքերը պետք է մաքուր լինեն»[3]։
Որոշ հայտնի մարդիկ տառապել կամ տառապում են այս խանգարումով, նրանցից են Նիկոլա Տեսլան, Ջոան Քրոուֆորդը, Գովարդ Խյուզը, Դոնալդ Թրամփը, Քեմերոն Դիազը, Հույի Մենդելը, Վլադիմիր Մայակովսկին։
Միզոֆոբիան պատկերված է ամերիկյան «Ավելի լավ չի լինում» ֆիլմում, որտեղ Ջեք Նիկոլսոնի մարմնավորած գլխավոր հերոսը անընդհատ լվանում է ձեռքերը՝ ամեն անգամ օգտագործելով օճառի տարբեր կտորներ։
Ախտանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միզոֆոբիան օբսսեսիվ-կոնվուլսիվ և տագնապային համախտանիշերի տարածված ախտանիշ է, որ բերում է անցանկալի մտքերի և պարտադրված գործողությունների։ Միզոֆոբիան կարող է նաև կապված լինել իպոխոնդրիայի՝ ինչ-որ հիվանդությամբ վարակվելու ուժեղ վախի հետ։
Միզոֆոբիան կարող է զարգանալ որպես տրավմատիկ իրադարձության անձնական փորձի հետևանք, միկրոօրգանիզմների կամ կեղտի նկատմամբ սուր բացասական էմոցիոնալ հակազդում, այնպես էլ նմանատիպ իրավիճակի առաջացրած հետևանք, որը տեղի է ունեցել ինչ-որ մեկի հետ, ում հիվանդը շատ լավ ճանաչում է։
Միզոֆոբիան կարող է առաջանալ նաև այնպիսի անվնաս իրավիճակների հետևանքով, ինչպիսիք են ֆիլմերում կամ հեռուստահաղորդումներում բեմադրված դրվագները։ Այս խանգարումը ունեցող մարդկանց մոտ կարող են արդեն լինել հուզումների համար առկա ձգտումներ, և հավանական է, որ նրանց ընտանիքներում առկա են տագնապը և դեպրեսիան։ Որոշ հոգեբաններ համարում են, որ 20-րդ դարի վերջում, միզոֆոբիայի նկատելի բարձր աճը կապված է այնպիսի հիվանդությանը կապված լուրջ անհանգստության հետ, ինչպիսին է ՁԻԱՀ-ը։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միզոֆոբիայի բուժման ամենակայուն և համեմատաբար էֆեկտիվ մեթոդներն են, որ օգտագործում են օբսսեսիվ-կոնվուլսիվ խանգարումների և այլ տիպի ֆոբիաների բուժման ժամանակ։ Դրանցից ամենաէֆեկտիվը տվյալ դեպքում կոգնիտիվ-վարքային թերապիան է։ Այս թերապիայի իմաստն այն է, որ մարդը սովորում է հաղթահարել իր վախը. թերապևտը հիվանդին տանում է կեղտի այնպիսի ինտենսիվ ազդեցությունների միջով, ինչպիսիք են աղբին ձեռք տալը կամ հիվանդանոցում հիվանդներին ձեռքով բարևելը։ Բուժման այս ձևը բացահայտ արդյունավետ է։
Բուժումը կատարվում է նաև դեղորայքով։ Սովորաբար SSRI հակադեպրեսանտների միջոցներով, ինչպիսիք են Պաքսիլը, Պրոզակը կամ Զոլոֆտը։
Դեղորայքը կոգնիտիվ-վարքային թերապիայի համար արդյունավետ բուժման ավելի հեշտ մեթոդ է։ Սակայն դեղորայքը ունենում է անցանկալի կողմնակի էֆեկտներ, և դեղորայքային բուժումը հաստատուն չէ։