Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Մոդուլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոդուլում ֆիզիկայում և տեխնիկայում, կանոնավոր կամ պարբերական պրոցեսը բնութագրող այս կամ այն պարամետրի փոփոխումը (կառավարումը) ժամանակի ընթացքում հայտնի օրենքով՝ արտաքին ազդեցության միջոցով։ Մոդուլման օրինակներ են շատրվանի կամ ցուցափեղկի լուսավորումը լուսատուի փոփոխվող պայծառությամբ և գույների հաջորդմամբ՝ գեղագիտական նկատառումներով, կլիսարոնի և մագնետրոնի էլեկտրոնային փնջի արագության փոփոխումը՝ գերբարձր հաճախականության տատանումների ստացման նպատակով և այլն։ Առավել տարածված է ինֆորմացիայի հաղորդման նպատակով էլեկտրական և էլեկտրամագնիսական տատանումների մոդուլումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։