Մութ գիշեր (ֆիլմ, 2001)
Մութ գիշեր ռուս.՝ Тёмная ночь | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 2001 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Օլեգ Կովալով |
Դերակատարներ | Ilya Shakunov? և Sergey Koshonin? |
Երաժշտություն | Օլեգ Կարավայչուկ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 98 րոպե |
«Մութ գիշեր» (ռուս.՝ «Тёмная ночь»), 2001 թվականի ռուսական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Օլեգ Կովալով՝ հղում անելով վաղ գերմանական ձայնային կինոյին, մասնավորապես Ֆրից Լանգի «M» (1931) ֆիլմին։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մութ գիշեր» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 20-րդ դարի 30-ականների սկզբին Գերմանիայում։ Իմանտը (Իլյա Շակունով), միայնակ և ինտրովերտ նկարիչ-լուսանկարիչ է, ապրում է այն ցավալի զգացողությամբ, որ երկրին է մոտենում նացիզմի գիշերը։ Նա ցանկանում է ազատվել այս սպառնալիքից և փախչել դրանից մի աղջկա՝ Մարթայի (Լարիսա Ժարկովա) հետ, որի նկատմամբ գրեթե հիվանդագին կապվածություն է զգում։ Սակայն իրականությունից փախչելն անհնար է։ Մտավոր ռեֆլեքսիան վերածվում է մոլուցքի և հանգեցնում ողբերգության։
Ռեժիսորի մտահղացմամբ՝ «Մութ գիշեր» ֆիլմի աշխարհը ոչ թե «իրական» Գերմանիայի աշխարհն է, այլ ավելի շուտ ինչ-որ «կինոաշխարհ», որտեղ ապրում են գերմանական գիտակցության առասպելներն ու պատկերները։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է բռնապետությամբ հղի հասարակության մթնոլորտը խեղում մարդկանց ճակատագրերն ու բնական մղումները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իլյա Շակունով – Իմանտ
- Լարիսա Ժարկովա – Մարթա
- Սերգեյ Կոշոնին – տանտեր
- Ալլա Սերգիյկո – ֆրաու Մոնկ
- Յուրի Բելյաև – քննիչ
- Նատալյա Խոդիրևա – քննիչի օգնական
- Մարինա Ստաշոկ – Լիզա
- Յուրի Ելդինով – Պետեր Յունգ
- Վասիլի Ռոմանով – կոմիսար
- Միշա Վեյդ – Բլաումյուլլեր
Դմիտրի Դոլինինի ազատ թարգմանությամբ «Լիլի Մառլեն» երգը կատարում է Ելենա Կամբուրովան։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Նատալյա Սկորոխոդ, Օլեգ Կովալով
- Ռեժիսոր՝ Օլեգ Կովալով
- Բեմադրող օպերատոր՝ Նիկոլայ Իվասիվ
- Կոմպոզիտոր՝ Օլեգ Կարավայչուկ
- Պրոդյուսեր՝ Վիկտոր Սերգեև
- Բեմադրող նկարիչներ՝ Վալենտինա Ադիկաևսկայա, Ալեքսեյ Գուրով, Օլեգ Կովալով, Իգոր Տիմոշենկո
- Զգեստների նկարիչներ՝ Տատյանա Մակարովա, Նադեժդա Վասիլևնա
- Դեկորացիաների նկարիչ՝ Վլադիմիր Խաունին
- Մոնտաժողներ՝ Մարինա Բաուլինա, Օլեգ Կովալով
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի «Ոսկե խոյ» մրցանակ (2001) լավագույն երաժշտության համար - Օլեգ Կարավայչուկ[1]։
- «Նիկա»-2002 մրցանակի առաջադրում ֆիլմի լավագույն երաժշտության համար - Օլեգ Կարավայչուկ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «kinopressa.ru. Номинанты и лауреаты национальной премии кинокритики и кинопрессы (2001)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Kino-nika.com. Номинанты Национальной кинематографической премии «НИКА» за 2001 год». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Артюх А., Комм Д. Ночь картонных ножей // Время новостей № 53, 27.03.2001.
- Трофименков М. Кабинет доктора Ковалова // Коммерсант, 17.03.2001.
- Тумасова О. Предчувствие беды // Санкт-Петербургские Ведомости № 55 (2445), 28 марта 2001.
|