Մուլեն Ռուժ (ֆիլմ, 1952)
«Մուլեն Ռուժ» (անգլ.՝ Moulin Rouge), երաժշտական ֆիլմ ռեժիսոր Ջոն Խյուստոնի սեփական սցենարով, հիմնված նույնանուն Պյերա Լա Մյուրա վեպի վրա (1950), նվիրված նկարիչ Անրի դը Տուլուզ-Լոտրեկի կենսագրությանը։ Ֆիլմը ստեղծվել է John Woolf and James Woolf of Romulus Films-ի կողմից և թողարկվել United Artists կինոստուդիայի կողմից։ Օպերատորը Օսվալդ Մորիսն է, կոմպոզիտորը՝ Ջորջ Օրիկը, նկարիչ-կարգավորողները և զգեստը պատրաստողները՝ Մարսել Վերտեն և Պոլ Շերիֆֆը, այս աշխատանքի համար «Օսկար» մրցանակի են արժանացել, ինչպես նաև մոդելավորող Էլզա Սկիապարելլին։ Ֆիլմում նկարահանվել է Խոսե Ֆերրերը (Տուլուզ-Լոտրեկը և նրա հայրը, կոմս Ալֆոնս դը Տուլուզ-Լոտրեկը), Ժա Ժա Գաբորը (Ժաննա Ավրիլ), Կատրին Կատը (Լա Գուլյու), ինչպես նաև Սյուզան Ֆլոնը, Էրիկ Պոլմանը, Կոլետ Մարշանը, Քրիստոֆեր Լին, Մայքլ Բելֆուր Փիթեր Քաշինգը, Թեոդոր Բիկելը և Մյուրիել Սմիթը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1890 թվական, Փարիզ։ Հավաքվածների երեկոն լցնում է Մուլեն Ռուժը, երիտասարդ նկարիչ Անրի դը Տուլուզ-Լորտեկը` նստած սեղանի առաջ կոնյակ է խմում, նկարելով պարեկների էսքիզները սփռոցներին։ Հիմնադրամի սեփականատերը Տուլուզ-Լոտրեկին առաջարկում է մեկ ամսվա անվճար ըմպելիք, եթե նա իր համար պաստառ նկարի։ Իր բնակարանի ճանապարհին՝ Մոնմարտրում, Տուլուզ-Լորտեկը հիշում է իր տգեղության պատճառ դարձած իրադարձությունները․ երջանիկ մանկությունը փլուզվում է, երբ նա ընկնում է աստիճաններից և կոտրում ոտքերը, որոնք հետագայում սխալ են աճում։ Դա շտկելու փորձերը անհաջող էին, քանի որ նրա ծնողները զարմիկներ էին, և դա գենետիկական բարդությունների է հանգեցնում։ Նրա ոտքերը դադարում են աճել և Լոտրեկին ցավ են պատճառում, իսկ նրա հայրը տեղեկացնում է կնոջը, որ նրանք էլ երեխաներ չեն ունենա, որպեսզի չկրկնվի այն, ինչ պատահեց իրենց որդու հետ։ Երիտասարդ տարիներին Լոտրեկը առաջարկություն է անում մի երիտասարդ կնոջ, ում նա սիրում էր, բայց նա մերժում է ու ասում, որ ոչ մի կին նրան չի սիրի, և Անրին լքում է հարազատ տունը հուսահատությունից և ուղևորվում Փարիզ, որպեսզի սկսի նոր կյանք այնտեղ, որպես նկարիչ։
Վերադառնալով հիշողություններից, Լոտրեկը հանդիպում է երիտասարդ կնոջ՝ Մարի Շարլետին, ով խնդրում է փրկել իրեն ոստիկանական սերժանտ Պատոյից։ Անրին վախեցնում է ոստիկանին՝ ձևացնելով, թե Մարիի ուղեկիցն է, որից հետո նա պնդում է, որ քայլելու է նրա հետ՝ անվտանգության համար։ Նրանք մոտենում են տանը և այնտեղ շարունակում շփվել, Անրին թողնում է նրան մնալ։ Անրին նկարում է նրան և տալիս գումար զգեստի համար, իսկ նա խոստանում է վերադառնալ գիշերելու։ Անրին սպասում է նրա վերադարձին, բայց նա չի գալիս։ Մարին հայտնվում է առավոտյան, իսկ Անրին նրան ասում է, որ նա արագ հեռանա։ Հասկանալով, որ Անրին սիրում է իրեն, նա երդվում է մնալ և սիրել նրան, և նա թողնում է նրան մնալ։ Մի անգամ, ճաշի ժամանակ նա ասում է, որ չի կարող երբեք դառնալ իսկական կին և հեռանում է։ Առավոտյան Մարին խնդրում է իրեն կրկին հետ ընդունել, բայց Անրին հրաժարվում է։ Նա սկսում է խմել և չի դադարում՝ մինչև նրա տան տիրուհին դիմում է մորը, որը կոչ է անում պահպանել իր առողջությունը և գտնել Մարիին։
Անրին նրան փնտրում է աշխատավայրում և վերջապես իմանում է, որ նա ժամանակն անց է կացնում մի սրճարանում, որտեղ արբած պատմում է, որ մնացել է Անրիի հետ միայն փողերի՝ իր փեսացուի համար։ Երբ Մարին ասում է, որ իրեն զզվեցնում է իր հպումները, Անրին գնում է տուն և միացնում գազը։ Երբ նա նստած սպասում էր մահվան, հանկարծ ոգեշնչվում է և ավարտում Մուլեն Ռուժ պաստառը, ու անջատում լամպերի գազը։ Հաջորդ օրը նա տանում է պաստառը Մուլեն Ռուժ և ցույց է տալիս հաստատության սեփականատիրոջը, նա ասում է, որ ոճը սովորական չէ, բայց նա համաձայն է։ Անրին մի քանի օր է անցկացնում տպագրական արտադրամասում, որտեղ նա զբաղված էր պաստառի թանաքը խառնելով։ Փակցված պաստառները սենսացիա են դառնում, դրանք հակասական հայտարարություններ են հրահրում` զզվանքից մինչև հիացմունք։ Տասը տարվա ընթացքում Անրին նկարում է փայլուն նկարներ։ 1900 թվականին նա հայտնի էր, բայց դեռ սարսափելի միայնակ։ Մի անգամ նա հանդիպում է Միրիամ Խամին, կանգնած Սեն կամրջի վրա, և մտածելով, որ նա պատրաստվում է թռչել, նա կանգնում է, որպեսզի խոսի նրա հետ։ Նա մերժում է Անրիին, բանալին գցում գետը և հեռանում։ Մի քանի օր անց Անրին ուղեկցում է Ջեյնին, ճանապարհին նա հանդիպում է Միրիամին, ով Ջեյնի ընկերուհին էր։ Պարզվում է, որ Միրիամը Անրիի կտավների մեծ երկրպագու է, և նրանք սկսում են հանդիպել։ Վերջում նա պատմում է Անրիին, որ Սեն նետած բանալին հարուստ ամուսնացած տղամարդուց էր, ով խնդրել էր նրան լինել իր սիրուհին։ Չնայած Անրին շարունակում էր դատապարտել իրական սիրո հնարավորությունները, բայց նա սիրահարվում է Միրիամին։ Երբ նրանք փողոցում տեսնում են հարբած Լա Գուլյուին, որը պատմում է, որ նա ժամանակին աստղ է եղել, Անրին հասկանում է, որ քանի Մուլեն Ռուժը դարձել է հարգելի, նա այլևս չի կարող այնտեղ լինել ինչպես տանը։ Միրիամը ավելի ուշ տեղեկացնում է Անրիին, որ նրան կրկին առաջարկություն են արել։ Վստահ լինելով, որ նա սիրում է ավելի գեղեցիկ տղամարդկանց, Անրին վիրավորված շնորհավորում է նրան։ Նույնիսկ այն բանից հետո, երբ նա Անրիին հարցրեց, արդյոք նա սիրում է իրեն, Անրին մտածում է, որ նա միայն փորձում է խնայել իրեն և պնդում է, որ ոչ, չի սիրում։ Ավելի ուշ նա նամակ է ստանում, որը հաստատում է, որ Միրիամը սիրում է իրեն, նա չի կարողանում սպասել։ Միրիամն արդեն լքել էր, նա չկարողացավ գտնել նրան։ Մեկ շաբաթ անց, շարունակելով խմել, նա անընդհատ կարդում էր նրա նամակը։ Մի անգամ տեսուչ Պատոն օգնում է նրան տուն վերադառնալ, բայց զառանցանքների ծանր վիճակում նա տեսնում է խավարասերներ և` փորձելով նրանց դուրս հանել, նա ընկնում է աստիճաններից։ Մահվանից քիչ առաջ Անրիին բերում են իր ընտաեկան կալվածք։
Քահանայի կարդացած ծեսերից հետո կոմս Անրին արցունքոտ հայտարարում է, որ կլինի առաջինն, ում նկարները կցուցադրվեն Լուվրում իր կյանքի ընթացքում, և ներողություն է խնդրում։ Անրին պտտում է գլուխն ու տեսնում, որ իր Մուլեն Ռուժ նկարի հերոսները, նաև Ժաննա Ավրիլը, պարում են սենյակում՝ հրաժեշտ տալով իրեն։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խոսե Ֆերեր - Անրի դե Թուլուզ-Լաոտրեկ և նրա հայրը ՝ կոմս Ալֆոնս դը Թուլուզ-Լոթրեկ
- Ջա ջա Գաբոր - Ժաննա Ավրիլ
- Քեթրին Քաթ - Լա Գուլու
- Սյուզան Ֆլոն
- Տաթի Լեմկով
- Էրիկ Պոլման
- Կոլետտ Մարշան — Մարի Շարլեթ
- Քրիստոֆեր Լի - Ժորժ Սյորա
- Մայքլ Բելֆուր
- Փիթեր Կաշինգ
- Թեոդոր Բիկել
- Մյուրիել Սմիթ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օպերատոր ՝ Օսվալդ Մորիս
- Սցենարի հեղինակ ՝ Էնթոնի Ուեյլեր, Ջոն Խյուստոն
- Պրոդյուսեր՝Ջոն Խյուստոն
- Խմբագիր ՝ Ռալֆ Քեմպլեն
- Կոմպոզիտոր ՝ Ժորժ Օրիկ
- Նկարիչ ՝ Փոլ Շերիֆ, Մարսել Վերտե
- Կոստյումերներ ՝ Մարսել Վերտե և Էլզա Սկիապարելլի (հանդերձանքները Ջա Ջա Գաբորի համար)
- Ստեղծագործող ՝ Պիեռ Լա Մուր
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է «Շեպերտոն» ստուդիայում, նկարահանումներն անց են կացվել Շեպպերտոն քաղաքում (Սուրեյ, Մեծ Բրիտանիա), ինչպես նաև Լոնդոնում և Փարիզում։
Խոսե Ֆերերրը խաղացել է երկու դեր՝ Անրի դե Թուլուզ-Լոտրեկի և հայր նկարիչ, կոմս Ալֆոնս դե Թուլուզ-Լոտրեկի։ Նրա դերասանական գործը բարձր գնահատվեց։ Գլխավոր հերոսի վերածելու համար (նկարիչը ունեցել է ֆիզիկական թերություն․ կոտրվածքների արդյունք, դեռահաս տարիքում, նրա ոտքերը դադարել են աճել)։ Օգտագործվել են բարձրահարթակներ և խորություններ, նկարահանման հատուկ անկյուն, հատուկ դիմահարդարում և զգեստներ։ Ֆերերը օգտագործել էր ծնկների մի շարք հավաքածուներ, իսկ ոտքերը կապում էին ազդրին, ինչը նրան թույլ էր տալիս քայլել ծնկերի վրա՝ քայլքի ավելի հուսալի փոխանցման համար։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսկար (1953)
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոնկարը առաջադրվել էր յոթ անվանակարգերում, հաղթել դրանցից երկուսում․
- Լավագույն ֆիլմ
- Տղամարդու լավագույն դերակատար (Խոսե Ֆերերր)
- Կանացի լավագույն դերակատարը երկրորդ պլանում (Կոլետտ Մարշան)
- Լավագույն ռեժիսոր (Ջոն Խյուտսո)
- Լավագույն մոնտաժ
- Նկարչի լավագույն աշխատանքը (գունավոր ֆիլմեր) - հաղթել է
- Հանդերձարարի լավագույն աշխատանք (գունավոր ֆիլմեր) - հաղթել է
BAFTA (1954)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն առաջադրվել է երեք կարգի.
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն բրիտանական ֆիլմ
- Առավել խոստումնալից նորեկ (Կոլետ Մարշան)
Ոսկե գլոբուս (1953)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը շահել է անվանակարգում.
- Առավել խոստումնալից նորեկ կանանց մեջ (Կոլետ Մարշան)
Վենետիկի կինոփառատոն (1953)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը առաջադրվել է երկու անվանակարգում․ մեկում հաղթել է
- Արծաթե առյուծ
- Ոսկե առյուծ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլեն Ռուժ (ֆիլմ, 1928)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0044926/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.adorocinema.com/filmes/filme-580/
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=580.html
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 http://www.imdb.com/title/tt0044926/fullcredits
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մուլեն Ռուժ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մուլեն Ռուժ»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Մուլեն Ռուժ» ՎիդեոԳիդ կայքում Արխիվացված 2017-10-04 Wayback Machine
- «Մուլեն Ռուժ» ֆիլմը World Art կայքում
- «Մուլեն Ռուժ» Turner Classic Movies կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուլեն Ռուժ (ֆիլմ, 1952)» հոդվածին։ |
|
- Փարիզում նկարահանված ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1950-ականների անգլերեն ֆիլմեր
- 1952 ֆիլմեր
- United Artists ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Ջոն Հյուսթոնի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1890-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1900-ականներին
- 1950-ականների բրիտանական ֆիլմեր
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Ժորժ Օրիկի