Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Մուտալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մուտալա
Motala
Զինանշան

Մուտալային հին դատարանի շենքը
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Պատմական նահանգՕստերյոտլանդ
ՀամայնքՄուտալա համայնք[1]
Հիմնադրված է1288 թ.
Մակերես2020±0,5 հեկտար
ԲԾՄ89 մետր
Բնակչություն31 340 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2][3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Պաշտոնական կայքstart.motala.se
Մուտալա (Շվեդիա)##
Մուտալա (Շվեդիա)

Մուտալա (շվեդ.՝ Motala), բնակավայր Շվեդիայի Թագավորության Օստերյոտլանդ պատմական նահանգի Մոտալայի շրջանում[4]։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 29 823 մարդ (ամբողջ շրջանի բնակչությունը՝ 41 956 մարդ)։

Մուտալան Օստերյոտլանդի երրորդ խոշոր քաղաքն է՝ Լինչոպինգից և Նորչյոպինգից հետո։ Աշխարհագրորեն Մուտալան տեղակայված է Վեթեռն լճի արևելյան ափին և համարվում է ինչպես Գյոտայի ջրանցքի, այնպես էլ հարակից լճային երկրամասի հիմնական կենտրոնը։

Աշխատավորների տունը Մուտալայում։

Մուտալայի եկեղեցին թվագրվում է 13-րդ դարին։ Դարեր շարունակ Մուտալան շարունակում էր մնալ փոքրիկ գյուղական բնակավայր, որը հիմնականում ծառայում էր որպես դեպի Վադստենա (միջնադարյան Շվեդիայի մշակութային կենտրոններից մեկը) տանող կանգառային կետ։ Հետագայում, սակայն, այստեղ կառուցվում է Շվեդիայի թագավոր Գուստավ I Վազայի առանձնատունը, իսկ ավելի ուշ՝ Մուտալայից 20 կմ հյուսիս գտնվող Մեդեվի առողջարանային հանգստավայրում՝ Քրիստինա թագուհու ամառանոցը։

Գյոտայի ջրանցքը կառուցվել է 19-րդ դարի սկզբին։ Ի շնորհիվ դրա՝ Մուտալան դառնում է ջրանցների միջոցով իրականացվող առևտրի կարևոր կենտրոն հարավային Շվեդիայում։ Ջրանցքի շինարար Բալցար ֆոն Պլատենի դին վերջինիս մահվանից հետո ամփոփվում է Գյոտայի հարևանությամբ։ 1823 թվականին քաղաքը ստանում է «կյոպինգ»-ի արտոնյալ կարգավիճակ, իսկ լիարժեք իրավասություններ տրվում են միայն 1881 թվականի ապրիլի 1-ին։ 1971 թվականին իրականացված Շվեդիայի քաղաքային բարեփոխումների արդյունքում Մուտալան դառնում է շրջանային կենտրոն։

Այս բնակավայրում գործունեություն ծավալող «Motala Verkstad»-ը ինժեներական ընկերություն է, որը մասնագիտացված է կամուրջների և երկաթուղիների կառուցման գործում։ 1963-ին «Tetra Brik»-ը Մուտալայում տեղադրում է իր հեղինակային առաջին փաթեթավորման մեքենան։

Մուտալային բնորոշ է մեղմ կլիման։ Վեթեռն լճի ազդեցությամբ Մուտալայի կլիման բնորոշվում է համեմատաբար զով ամառներով և ավելի մեղմ ձմեռներով՝ ի համեմատություն Օստերյոտլանդի մյուս քաղաքների (մասնավորապես՝ Լինչոպինգի, կլիմայական տվյալները՝ ±0.5-0.9 °C (1–2 °F[5])։ Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է։ Հուլիսին օրվա միջին ջերմաստիճանը կազմում է 16.4 °C, իսկ ցերեկային ժամերին՝ 21.6 °C։ Տարվա ամենացուրտ ամիսը փետրվարն է։ Օրական միջին ջերմաստիճանը փետրվար ամսին կազմում է −3.3 °C, իսկ ցերեկային ժամերին՝ +0.1 °C[6]։

Ընդհանուր հաշվով, Մուտալայում բավականին հաճախ են տեղում անձրևներ։ Տարվա ամենախոնավ ամիսը օգոստոսն է (տեղումների միջին քանակը կազմում է 71 միլիմոտր)։ Ամենաչոր ամիսը մարտն է․ տեղումների միջին քանակը՝ 29 միլիմետր։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մուտալայի ավտոմոբիլային թանգարան՝ հավաքածուի մեջ ներառված են տարբեր ժամանակաշրջանների տեսացուցադրություններ, ներառյալ՝ մոտոցիկլետներ, մեքենաներ, ռադիոներ, նվագարկիչներ և այլ իրեր, որոնք վերաբերվում են 20-րդ դարի առաջին 70 տարիներին,
  • Շվեդական հեռարձակման թանգարան՝ զույգ ռադիոաշտարակներով,
  • Գյոտային ջրանցք,
  • Մուտալայի եկեղեցի՝ 13-րդ դարի հոգևոր կառույց,
  • Մուտալայի թանգարանը Շառլոտենբուրգի ամրոցում,
  • «Վարամոն» լողափ,
  • Բալցար ֆոն Պլատենի գերեզմանոցը։

Մուտալայից են հետևյալ սպորտային ակումբները․

  • Զերոս ԲԿ
  • ԻՖԿ Մուտալա
  • Մուտալա ԱԻՖ
  • Մուտալա Սեգելսալսկապ

Հնագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նոյեմբերին անգլիական «Նեյչր» գիտական շաբաթագրքում հրատարակվում է գիտական վերլուծություն, որտեղ ներկայացված էր մ․թ․ա․ 6000-ից մինչև մ․թ․ա․ 5700 թվականն ընկած ժամանակահատվածում Մուտալայում բնակված և ներկայումս հայտնաբերված նախնադարյան որսորդների և հավաքչությամբ զբողվող անձանց մասին։

Չորս նախամարդկանցից երեքը կրում էին I2a1 հայրական հապլոխումբ (կամ դրա ենթադաս), իսկ մյուսները՝ I2c։ mtDNA-ի առնչակցությամբ չորս առանձնյակներ կրում էին U5a ենթադասի գենը, իսկ երկուսը՝ U2e1։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Tätorter 2010Statistics Sweden, 2010. — ISSN 1654-3823
  2. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2021.
  3. Statistiska tätorter 2020, befolkning, landareal, befolkningstäthet per tätortStatistics Sweden, 2021.
  4. «Tätorternas landareal, folkmängd och invånare per km2 2005 och 2010» (Swedish). Statistics Sweden. 2011 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Klimat Linköping: Temperatur, Klimat graf, Klimat bord». sv.climate-data.org. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  6. «Klimat Motala: Temperatur, Klimat graf, Klimat bord». sv.climate-data.org. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուտալա» հոդվածին։