Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Յամբլիքոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յամբլիքոս
Ἰάμβλιχος
Ծնվել էմոտ 245[1][2] Խալկիս, Սիրիա
Մահացել էմոտ 325[3][1][4]
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունփիլիսոփա և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն[5]
ՈւսուցիչAnatolius of Laodicea?[6] և Պորփյուր[6]
ԱշակերտներSopater of Apamea?, Dexippus (philosopher)?, Aedesius?, Eustathius of Cappadocia? և Hierius?
 Iamblichus Վիքիպահեստում

Յամբլիխոս կամ Յամբլիքոս (հին հունարեն՝ Ἰάμβλιχος, մոտ 245[1][2], Խալկիս, Սիրիա - մոտ 325[3][1][4]), անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփա, նորպլատոնականության սիրիական դպրոցի հիմնադիր։ Ծագումով ասորի է, աշակերտել է Պորփյուրին։ Յամբլիխոսի փիլիսոփայության մեջ մեծ տեղ են զբաղեցնում աստվածաբանությունը և միստիկան։ Ձգտել է փիլիսոփայորեն հիմնավորել բազմաստվածությունը, հին դիցաբանությունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրական տվյալները բավականին քիչ են։ Միակ տեղեկությունները Յամբլիքոսի մասին մեզ են հասել շնորհիվ կեսագիր Եւնապիոսի «Սոփեստների և փիլիսոփաների կյանքը» աշխատության։ Համաձայն այդ գրքի, Յամբլքոսը եղել է հարուստ ունևոր ընտանիքից։ Ծնվել է Ասորիքում՝ Հալքիդա քաղաքում, որի տեղորոշումն առ այսօր հստակ հայտնի չէ[7]։ Նրա հայացքները զգալի ազդեցություն են ունեցել Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի աշխարհայացքի ձևավորման վրա։
Յամբլիքոսի մասին կենսագրական որոշ անհայտ տվյալներ պահպանվել են Դավիթ Անհաղթի աշակերտ՝ ալեքսանդիրական դպրոցի վերջին նեոպլատոնական ներկայացուցիչ Օլիմպիոդորոս Կրտսերի աշխատություններում։ Գրել է մի շարք փիլիսոփայական, այդ թվում տրամաբանական աշխատություններ։ Հայերեն լեզվով պահպանված «Ստորոգութեանց» և «Յաղագս մեկնութեան» անանուն աշխատությունները Հակոբ Մանանդյանի կարծիքով պատկանում են Յամբլիքոսին[8]։ «Սոփեստների և փիլիսոփաների կյանքը» աշխատությունից պարզվում է նաև, որ Յամբլիքոսի կյանքի և գործունեության մասին ոչինչ չեն գրել նրա բազմաթիվ աշակերտները։ Եվնապիոսն այս կապակցությամբ վկայակոչում է նաև Յամբլիքոսի ամենահայտնի աշակերտներից մեկին՝ Էդիսիոսին, ով նույնպես խոստովանում է, որ ոչ մի աշխատությունում չի անդրադառնում իր ուսուցչի կենսագործունեությանը։

Ուսուցչական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն նույն Եվնապիոսի վկայության՝ վերջինիս ուսուցիչն եղել է Յամբլիքոսի ամենահայտնի աշակերտներից մեկի՝ Եդիսիոսի աշակերտը։ Միաժամանակ նա վկայում է, որ Յամբլիքոսն ունեցել է աշակերտների այն ժամանակ հայտնի գրեթե բոլոր երկրներից։ Յամբլիքոսի աշակերտների թվում են եղել նաև Սոպատր ավագը, Էլլադայից Ֆեոդորը, Եվստափիոսը Կապադովկիայից[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oxford Classical Dictionary / S. Hornblower, A. Spawforth, E. EidinowOxford: OUP, 2012. — ISBN 978-0-19-173525-7
  2. 2,0 2,1 Répertoire des sources philosophiques antiques (ֆր.)CNRS.
  3. 3,0 3,1 3,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  4. 4,0 4,1 4,2 Stanford Encyclopedia of PhilosophyStanford University, Center for the Study of Language & Information, 1995. — ISSN 1095-5054
  5. CONOR.Sl
  6. 6,0 6,1 Dictionnaire des philosophes antiques III (ֆր.) // Dictionnaire des philosophes antiques / R. GouletParis: CNRS, 2000. — P. 827.
  7. Եւնապիոս - «Սոփեստների և փիլիսոփաների կյանքը»
  8. Դավիթ Անհաղթ, Երկեր, Երևան, 1980, էջ 314
  9. Եւնապիոս - Սոփեստների և փիլիսոփաների կյանքը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յամբլիքոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 116