Յոհան Նեստրոյ
Յոհան Նեստրոյ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1801[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4] |
Մահացել է | մայիսի 25, 1862[1][2][3][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Գրաց, Ավստրիական կայսրություն[4] |
Գերեզման | Währinger Ortsfriedhof և Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Կրթություն | Վիեննայի ակադեմիական գիմնազիա |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, բանաստեղծ-փաստաբան, թատրոնի դերասան, օպերային երգիչ, երգիծաբան, բանաստեղծ և դերասան |
Կայք | nestroy.at |
Johann Nestroy Վիքիպահեստում |
Յոհան Նեպոմուկ Նեստրոյ (գերմ.՝ Johann Nepomuk Eduard Ambrosius Nestroy, դեկտեմբերի 7, 1801[1][2][3][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4] - մայիսի 25, 1862[1][2][3][…], Գրաց, Ավստրիական կայսրություն[4]), ավստրիացի դրամատուրգ, կատակերգակ, հումորային դերասան, օպերային երգիչ[5][6][7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհան Նեստրոյը ծնվել է Վիեննայում։ Նրա հայրը եղել է պալատական փաստաբան։ Կրթություն ստանալու նպատակով Յոհանը հաճախել է շոտլանդական գիմնազիա, ուսումնասիրել փիլիսոփայություն և իրավագիտություն, բայց արդեն այդ ժամանակվանից խաղում էր սիրողական թատրոններում։ 1822 թվականին դարձել է Վիեննայի պալատական օպերայի երգիչ։ 1823 թվականին աշխատել է Ամստերդամի գերմանական թատրոնում։ Ավելի ուշ Բրյունեում, Գրացում, Բրատիսլավայում և Լվովում աշխատել է որպես դերասան[7][8]։
Աստիճանաբար Նեստրոյը օպերայից անցում է կատարում թատրոն։ Ավելի ուշ իրեն փորձում է դրամատուրգի ասպարեզում։ 1831 թվականին իմպրեսարիո Կառլ Կառլից առաջարկություն է ստանում աշխատել «Ան Դեր Վին» թատրոնում։ Նոր աշխատավայրում Նեստրոյը իրեն դրականորեն է դրսևորում և շուտով գրավում է Վիեննայի բնակիչների սրտերը՝ դառնալով ժողովրդական սիրված դերասան։ Առավել մեծ հաջողության է հասել հետևյալ կատակերգությունների շնորհիվ՝ «Թալիսման», «Վարդի կավալերը», «Մատուռում և առաջին հարկում» և այլն[7][8]։
1823 թվականին ունենում է հաշվարկով անհաջող ամուսնություն։ Իր ամբողջ կյանքում Նեստրոյը սիրում էր այլ կնոջ՝ երգչուհի Մերի Վայլերին, ով իրեն պարգևել էր երկու երեխա և ում անունով էլ հետագայում կտակ էր թողել։
1854 թվականից մինչև 1860 թվականը Յոհան Նեստրոյը Լեոպոլդշտադում ղեկավարում էր Կառլի անվան թատրոնը[7]։
Նրա վերջին դերը եղել է «Լումպացիվագաբունդուսի չար հոգին» պիեսում, որտեղ խաղացել է թափառաշրջիկի դեր։
Կյանքի վերջին տարիներն ապրել է Գրացում և Իշլեում։
Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհան Նեստրոյը գրել է տասնյակ պիեսներ։ Նրա ստեղծագործական լեզուն գերմաներենն էր։ Ստորև ներկայացված է նրա հեղինակած պիեսների ցուցակը՝
- Friedrich der Prinz von Korsika (1822 և 1827 թթ.-ի ընթացքում)(գերմ.)
- Der Zettelträger Papp (1827թ.)(գերմ.)
- Sieben/ Zwölf Mädchen in Uniform (1827թ.)(գերմ.)
- Die Verbannung aus dem Zauberreiche oder Dreißig Jahre aus dem Leben eines Lumpen (1828թ.)(գերմ.)
- Dreißig Jahre aus dem Leben eines Lumpen (1829թ.)(գերմ.)
- Der Einsilbige oder Ein dummer Diener seines Herrn (1829թ.)(գերմ.)
- Der Tod am Hochzeitstage oder Mann, Frau, Kind (1829թ.)(գերմ.)
- Der unzusammenhängende Zusammenhang (1830թ.)(գերմ.)
- Magische Eilwagenreise durch die Komödienwelt (1830թ.)(գերմ.)
- Zwei Schüsseln voll Faschingskrapfen (1831թ.)(գերմ.)
- Der gefühlvolle Kerkermeister oder Adelheid die verfolgte Wittib (1832թ.)(գերմ.)
- Nagerl und Handschuh oder Die Schicksale der Familie Maxenpfutsch (1832թ.)(գերմ.)
- Humoristische Eilwagenreise durch die Theaterwelt (1832թ.)(գերմ.)
- Zampa der Tagdieb oder die Braut von Gips (1832թ.)(գերմ.)
- Der konfuse Zauberer oder Treue und Flatterhaftigkeit (1832թ.)(գերմ.)
- Die Zauberreise in die Ritterzeit oder Die Übermütigen (1832թ.)(գերմ.)
- Genius, Schuster und Marqueur oder Die Pyramiden der Verzauberung (1832թ.)(գերմ.)
- Der Zauberer Februar oder Die Überraschungen (1833թ.)(գերմ.)
- Der Feenball oder Tischler, Schneider und Schlosser(գերմ.)
- Der böse Geist Lumpazivagabundus oder Das liederliche Kleeblatt (1833թ.)(գերմ.)
- Robert der Teuxel (1833թ.)(գերմ.)
- Der Tritschtratsch (1833թ.)(գերմ.)
- Der Zauberer Sulphurelectrimagnetikophosphoratus und die Fee (1834թ.)(գերմ.)
- Müller, Kohlenbrenner und Sesseltrager oder Die Träume von Schale und Kern (1834թ.)(գերմ.)
- Das Verlobungsfest im Feenreiche oder Die Gleichheit der Jahre (1834թ.)(գերմ.)
- Die Gleichheit der Jahre (1834թ.)(գերմ.)
- Die Fahrt mit dem Dampfwagen (1834թ.)(գերմ.)
- Die Familien Zwirn, Knieriem und Leim oder Der Welt-Untergangs-Tag (1834թ.)(գերմ.)
- Weder Lorbeerbaum noch Bettelstab (1835թ.)(գերմ.)
- Eulenspiegel oder Schabernack über Schabernack (1835թ.)(գերմ.)
- Zu ebener Erde und erster Stock oder Die Launen des Glückes (1835թ.)(գերմ.)
- Der Treulose oder Saat und Ernte (1836թ.)(գերմ.)
- Die beiden Nachtwandler oder Das Notwendige und das Überflüssige (1836թ.)(գերմ.)
- Der Affe und der Bräutigam (1836թ.)(գերմ.)
- Eine Wohnung ist zu vermieten in der Stadt, Eine Wohnung ist zu verlassen in der Vorstadt, Eine Wohnung mit Garten ist zu haben in Hietzing (1837թ.)(գերմ.)
- Moppels Abenteuer im Viertel unter Wiener Wald, in Neu-Seeland und Marokko (1837թ.)(գերմ.)
- Das Haus der Temperamente (1837թ.)(գերմ.)
- Glück, Mißbrauch und Rückkehr oder Das Geheimnis des grauen Hauses (1838թ.)(գերմ.)
- Der Kobold oder Staberl im Feendienst (1838թ.)(գերմ.)
- Gegen Torheit gibt es kein Mittel (1838թ.)(գերմ.)
- Die verhängnisvolle Faschingsnacht (1839թ.)(գերմ.)
- Der Färber und sein Zwillingsbruder (1840թ.)(գերմ.)
- Der Erbschleicher (1840թ.)(գերմ.)
- Die zusammengestoppelte Komödie (1840թ.)(գերմ.)
- Der Talisman (1840թ.)(գերմ.)
- Das Mädl aus der Vorstadt oder Ehrlich währt am längsten (1841թ.)(գերմ.)
- Einen Jux will er sich machen (1842թ.)(գերմ.)
- Die Ereignisse im Gasthofe (1842թ.)(գերմ.)
- Die Papiere des Teufels oder Der Zufall (1842թ.)(գերմ.)
- Liebesgeschichten und Heiratssachen (1843թ.)(գերմ.)
- Das Quodlibet verschiedener Jahrhunderte (1843թ.)(գերմ.)
- Nur Ruhe! (1843թ.)(գերմ.)
- Eisenbahnheiraten oder Wien, Neustadt, Brünn (1844թ.)(գերմ.)
- Hinüber Herüber (1844թ.)(գերմ.)
- Der Zerrissene (1844թ.)(գերմ.)
- Die beiden Herren Söhne (1845թ.)(գերմ.)
- Das Gewürzkrämerkleeblatt oder Die unschuldigen Schuldigen (1845թ.)(գերմ.)
- Unverhofft (1845թ.)(գերմ.)
- Der Unbedeutende (1846թ.)(գերմ.)
- Zwei ewige Juden und Keiner (1846թ.)(գերմ.)
- Der Schützling (1847թ.)(գերմ.)
- Die schlimmen Buben in der Schule (1847թ.)(գերմ.)
- Martha oder Die Mischmonder Markt-Mägde-Mietung (1848թ.)(գերմ.)
- Die Anverwandten (1848թ.)(գերմ.)
- Freiheit in Krähwinkel (1848թ.)(գերմ.)
- Lady und Schneider (1849թ.)(գերմ.)
- Judith und Holofernes (1849թ.)(գերմ.)
- Der alte Mann mit der jungen Frau (1849թ.)(գերմ.)
- Höllenangst (1849թ.)(գերմ.)
- Sie sollen ihn nicht haben oder Der holländische Bauer (1850թ.)(գերմ.)
- Der holländische Bauer (1850թ.)(գերմ.)
- Karikaturen-Charivari mit Heiratszweck (1850թ.)(գերմ.)
- Alles will den Propheten sehen (1850թ.)(գերմ.)
- Verwickelte Geschichte (1850թ.)(գերմ.)
- Mein Freund (1851թ.)(գերմ.)
- Der gemütliche Teufel oder Die Geschichte vom Bauer und der Bäuerin (1851թ.)(գերմ.)
- Kampl(գերմ.)
- Heimliches Geld, heimliche Liebe (1853թ.)(գերմ.)
- Theaterg’schichten durch Liebe, Intrige, Geld und Dummheit (1854թ.)(գերմ.)
- Nur keck! (1856թ.)(գերմ.)
- Umsonst (1857թ.)(գերմ.)
- Tannhäuser (1857թ.)(գերմ.)
- Ein gebildeter Hausknecht(գերմ.)
- Zeitvertreib (1858թ.)(գերմ.)
- Lohengrin (1859թ.)(գերմ.)
- Frühere Verhältnisse (1862թ.)(գերմ.)
- Häuptling Abendwind oder Das greuliche Festmahl (1862թ.)(գերմ.)
Հեղինակություն և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհան Նեստրոյը հանդիսանում է ավստրիական ազգային թատրոնի հիմնադիրներից մեկը։ Նրա ազդեցությունը ավստրիական բեմում զգացվում է նաև մեր օրերում։ Նրա անվան մրցանակը համարվում է Ավստրիայի թատերական ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Մրցանակաբաշխությունը իրականացվում է 2001 թվականից սկսած և ունի մի քանի անվանակարգեր[9][10]։
Նեստրոյի դրամաները տարածված էին բազմաթիվ երկրների թատերական շրջանակներում և բեմադրվում էին մեծ խանդավառությամբ։ Ներկայում ևս հաճախակի կարելի է դիտել նրա հեղինակած պիեսների բեմադրությունները[11]։
Յոհան Նեստրոյի անունով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, ի պատիվ մեծ դերասանի, կոչվել է մետրոյի կայարան և հրապարակ[11]։
Նրա դիմանկարը պատկերվել է 1962 թվականին թողարկված ավստրիական փոստային նամականիշի վրա։
Դերասանական պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Johann Nestroy (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Wurzbach D. C. v. Nestroy, Johann (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 20. — S. 204.
- ↑ Fritz Brukner/Otto Rommel: Johann Nestroy, Sämtliche Werke. Historisch-kritische Gesamtausgabe, zehnter Band, Verlag von Anton Schroll & Co., Wien 1927.(գերմ.)
- ↑ Johannes Braun: Das Närrische bei Nestroy. Aistesis, Bielefeld 1998, ISBN 3-89528-215-4.(գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Herbert Hunger: Das Denken am Leitseil der Sprache. Johann Nestroys geniale wie auch banale Verfremdungen durch Neologismen. Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 1999, ISBN 3-7001-2790-1.(գերմ.)
- ↑ 8,0 8,1 Riedl G. Johann Nestroy: Bilder aus einem Theaterleben. Wien: Lehner, 2006.(գերմ.)
- ↑ Նեստրոյի անվան մրցանակաբաշխության պաշտոնական կայք:(գերմ.)
- ↑ Jürgen Hein, Claudia Meyer: Theaterg’schichten: Ein Führer durch Nestroys Stücke. Lehner, Wien 2001, ISBN 3-901749-21-7.(գերմ.)
- ↑ 11,0 11,1 Maria Piok: „Von der ,comédie vaudeville‘ zur satirischen Posse: Nestroys Bearbeitungen von französischen Boulevardkomödien.“ In: Fabrizio Cambi, Fulvio Ferrari (Hrsg.): Deutschsprachige Literatur und Dramatik aus der Sicht der Bearbeitung: Ein hermeneutisch-ästhetischer Überblick. Università degli Studi di Trento, Trient 2011, S. 47–70.(գերմ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յոհան Նեստրոյ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 239)։ |
- Դեկտեմբերի 7 ծնունդներ
- 1801 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 25 մահեր
- 1862 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիացի արվեստագետներ
- Ավստրիացի գրողներ
- Ավստրիացի դերասաններ
- Ավստրիացի դրամատուրգներ
- Ավստրիացի երգիչներ
- Ավստրիացի կատակերգուներ
- Ավստրիացի օպերային երգիչներ
- Գերմանալեզու բանաստեղծներ
- Գրաց քաղաքում մահացածներ