Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Յուլիա Վրևսկայա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիա Վրևսկայա
բուլղար․՝ Юлия Вревска
Երկիր ԽՍՀՄ
Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Ժանրկենսագրական ֆիլմ, պատմական ֆիլմ և ռազմական ֆիլմ
Թվական1977
Լեզուռուսերեն և բուլղարերեն
ՌեժիսորNikola Korabov?
Սցենարի հեղինակՍեմյոն Լունգին, Nikola Korabov?[1] և Ստեֆան Ցանև[1]
ԴերակատարներԼյուդմիլա Սավելևա[2], Անատոլի Սոլոնիցին[2], Ալեքսեյ Պետրենկո[2], Ռոլան Բիկով[2], Նիկոլայ Գրինկո[2], Վլադիմիր Իվաշով[2], Բորիսլավ Բրոնդուկով[2], Լյուբով Պոլիշչուկ[2] և Ռեգիմանտաս Ադոմայտիս[2]
ՕպերատորՎադիմ Յուսով
ԵրաժշտությունVladimir Vasiliev?, Տոնչո Ռուսև և Vladimir Vasilyev?
Պատմվածքի վայրԲուլղարիա
ԿինոընկերությունՄոսֆիլմ[3] և Nu Boyana Film Studios?[3]
Տևողություն139 րոպե

«Յուլիա Վրևսկայա» (բուլղար․՝ Юлия Вревска), խորհրդա-բուլղարական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլա Կորաբովը։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1978 թվականի հունվարի 23-ին և նվիրվել է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Բուլղարիայի ազատագրման հարյուրամյակին։ Ֆիլմը նվիրված է Յուլիա Վրևսկայայի և բոլոր նրանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը տվել են Բուլղարիայի ազատագրման համար։

Բարոնուհի Յուլիա Վրևսկայայի ամուսինը՝ գեներալ Վրևսկին, զոհվում է Կովկասում։ Երիտասարդ այրին դառնում է պալատական տիկին, նրա ընկերների թվում են Վասիլի Վերեշչագինը և Իվան Տուրգենևը, նա ճանապարհորդում է Եվրոպայում, Փարիզում ծանոթանում է Վիկտոր Հյուգոյի հետ։

Բուլղարիայում ապրիլյան ապստամբության պարտությունից հետո Ռուսաստանը պատերազմ է հայտարարում Թուրքիային։ Յուլիա Վրևսկայան բուլղարացի աշխարհազորական Նիկոլա Կորաբելովից իմանում է Բուլղարիայում բաշիբազուկների վայրագությունների մասին։ Լսածից տպավորված և ժողովրդի համընդհանուր վերելքից ոգեշնչված՝ Վրևսկայան որոշում է գնալ բանակ որպես գթության քույր։ Վերեշչագինը նույնպես մեկնում է ռազմաճակատ, առաջավոր ջոկատների կողմից Դանուբն անցնելիս վիրավորվում է։ Ռուս ազատագրական բանակին տեղի բնակչությունը ցնծությամբ է դիմավորում. Յուլիա Վրևսկայան հոսպիտալի հետ միասին առաջ է գնում առաջացող բանակի հետևից, նա տեսնում է պատերազմի բոլոր սարսափները, հաց է բաժանում սոված երեխաներին։ Ռուսական բանակի գլխավոր հրամանատար մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչը հանդիպում է Վերեշչագինին և նրան հանձնարարում ռազմական թեմայով ծիսական կտավ ստեղծել։

Այդ ընթացքում ռուսական զորքերը հերոսամարտ են մղում Շիպկայի լեռնանցքի համար։ Ռուսական ստորաբաժանումները, տեղ հասնելով կրիտիկական պահին, որոշում են ճակատամարտի ելքը իրենց օգտին։ Ալեքսանդր II-ը ժամանում է Գլխավոր շտաբ։ Վերեշչագինի արվեստանոցում կայսրը զննում է նկարչի աշխատանքը և նրան շքանշան է շնորհում։ Այնտեղ էլ Վերեշչագինը իմանում է Պլևնայի մոտ եղբոր՝ Սերգեյ Վերեշչագինի մահվան մասին։ Վրևսկայան աշխատում է դաշտային հիվանդանոցում՝ բժիշկ Պավլովի ղեկավարությամբ։ Վիրավոր զինվորներն ու հոսպիտալի անձնակազմը տոնակատարություն են կազմակերպում ռուսական զորքերի կողմից Պլևնայի գրավման կապակցությամբ։ Հիվանդանոց է այցելում Նիկոլայ Նիկոլաևիչը, նա շտապ պահանջում է Վրևսկայային վերադարձնել Ռուսաստան, քանի որ թշնամին պարտված է, և նրա օգնությունն այստեղ այլևս չի պահանջվում, բայց Վրևսկայան հրաժարվում է, նա չի կարող թողնել իր վիրավորներին։ Տիռնովոյում հանդիսավոր կերպով հռչակվում է Բուլղարիայի ազատագրումը թուրքական լծից։ Պատերազմն ուղեկցվում է տիֆի համաճարակով։ Խնամելով հիվանդներին՝ Վրևսկայան վարակվում է տիֆով և շուտով մահանում։ Մահվանից քիչ առաջ նա նամակ է ստանում Տուրգենևից։ Վերեշչագինը և Կորաբելովն ուղեկցում են Յուլիա Վրևսկայային հուղարկավորության ժամանակ։

Լրացուցիչ փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆիլմի սկզբում մեջբերված է Ի. Ս. Տուրգենևի «Ի հիշատակ Յու. Պ. Վրևսկայայի» (ռուս.՝ «Памяти Ю. П. Вревской») արձակ բանաստեղծությունը։
  • Ֆիլմում օգտագործված են 19-րդ դարի քայլերգեր, երգեր, պարեր, շարականներ։
  • Ֆիլմը նկարահանվել է խորհրդային և բուլղարական բանակների զորքերի մասնակցությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]