Նագալենդ
Երկիր | Հնդկաստան |
---|---|
Կարգավիճակ | Հնդկաստանի նահանգ |
Մտնում է | Հնդկաստան |
Վարչկենտրոն | Kohima? |
Օրենսդրական մարմին | Նագալենդի օրենսդիր ժողով |
Բնակչություն | ▼1 978 502 մարդ (2011)[1] |
Տարածք | 16 579 կմ² |
Հիմնադրված է | դեկտեմբերի 1, 1963 թ. |
Սահմանակցում է | Արունաչալ Պրադեշ, Ասսամ և Մանիպուր |
Փոխարինեց | Naga Hills District? |
ISO 3166-2 կոդ | IN-NL |
nagaland.nic.in | |
Նագալենդ [2] (հինդի՝ नागालैंड; անգլ.՝ Nagaland), Հնդկաստանի 28 նահանգներից մեկը, որ կազմավորվել է 1963 թվականի դեկտեմբերի 1-ին։ Արևմուտքում սահմանակից է Ասամ նահանգին, արևելքում Բիրմային, հյուսիսում Արունաչալ Պրադեշին և հարավում ՝ Մանիպուրին։ Վարչական կենտրոնը Կոհիման է, խոշորագույն բնակավայրը՝ Դիմապուրը: Զբաղեցնում է 16.579 քառակուսի կիլոմետր տարածք: Բնակչության թվաքանակը հասնում է մոտավորապես երկու միլիոնի[3]։ Հնդկաստանի փոքր նահանգներից է[4]: Բնակիչների 90 տոկոսից ավելին քրիստոնյաներ են, մեծամասամբ՝ բողոքականներ: Նահանգում գործածվող պաշտոնական լեզուն անգլերենն է:
1950-ականներից նահանգում տեղի են ունեցել ապստամբություններ, ազգամիջյան հակամարտություններ: Բռնությունն ու անապահովությունը սահմանափակել են նահանգի տնտեսական զարգացումը 20-րդ դարում [5]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նագալենդը հիմնականում լեռնային նահանգ է (ծովի մակերևույթից միջին բարձրությունը՝ 610 մետր[6]), որի ընդհանուր տարածքի 20%-ը ծածկված է բուսական ու կենդանական աշխարհների բազմազան ներկայացուցիչներով հարուստ արևադարձային և մերձարևադարձային մշտադալար անտառներով[7]։ Գլխավոր գետերն են՝ հյուսիսում՝ Դոյանգը, Դիփուն, հարավ-արևմուտքում՝ Բարակը:
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսությունը նահանգի բնակիչների ամենակարևոր տնտեսական գործունեությունն է, ընդգրկում է նահանգի տնտեսության գրեթե մեկ քառորդ մասը[8]։ Դրան ըստ նշանակալիության հաջորդում են անտառային տնտեսությունը, զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, տնայնագործությունը[9][10][11]:
Գյուղացիները լեռնոտ վայրերում ոչ մեծ տարածքներում աճեցնում են սուրճ, հիլ և համանման մշակաբույսեր: Մշակվող տարածքի մոտ 80%-ում ֆերմերների մեծ մասը բրինձ է աճեցնում։ Երկրորդ տեղն զբաղեցնում է յուղատու բույսերի մշակությունը[12]:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նահանգի խորհրդանիշ թռչունը
-
Նահանգի խորհրդանիշ ծառը
-
Նահանգի խորհրդանիշ ծաղիկը
-
Նահանգի վարչական կենտրոն Կոհիմայի համայնապատկերը
-
Բնապատկեր. Նագալենդի կենտրոնական մասում
-
Դոյանգ գետը Վոխա շրջանում
-
Տերասային հողամշակություն Նագալենդում
-
Դիմապուրի օդանավակայանը
-
Տեսարան ազգային մարզախաղերով փառատոնից
-
Ազգային տարազով նագալենդցի աղջիկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2011 census of India
- ↑ Paulo, Correia (Verão de 2020). «Toponímia da Índia — breve análise» (PDF). a folha — Boletim da língua portuguesa nas instituições europeias. էջ 4. ISSN 1830-7809. Վերցված է 8 de outubro de 2020-ին.
- ↑ «Primary Census Abstract Data Tables (India & States/UTs - District Level)». Office of the Registrar General and Census Commissioner of India. Արխիվացված է օրիգինալից 8 April 2022-ին. Վերցված է 8 April 2022-ին.
- ↑ Census of India 2011 Արխիվացված 7 Փետրվար 2013 Wayback Machine Govt of India
- ↑ https://www.jstor.org/stable/23006032?seq=1
- ↑ «GEOGRAPHY OF NAGALAND». Արխիվացված օրիգինալից 24 March 2023-ին. Վերցված է 24 March 2023-ին.
- ↑ http://www.mapsofindia.com/maps/nagaland/
- ↑ «Economic Growth in Nagaland: IBEF Infographics». www.ibef.org (Indian English). January 2024. Վերցված է 25 April 2024-ին.
- ↑ «Nagaland's petroleum reserves stood at 2.38 million tons in 2021». India Brand Equity Foundation. Արխիվացված օրիգինալից 28 August 2022-ին. Վերցված է 28 August 2022-ին.
- ↑ Charles Chasie (2005), Nagaland in Transition Արխիվացված 1 Մայիս 2016 Wayback Machine, India International Centre Quarterly, Vol. 32, No. 2/3, Where the Sun Rises When Shadows Fall: The North-east (Monsoon-Winter 2005), pp. 253-264
- ↑ Charles Chasie, Nagaland Արխիվացված 19 Փետրվար 2014 Wayback Machine, Institute of Developing Economies (2008)
- ↑ https://mpra.ub.uni-muenchen.de/51851/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Պաշտոնական զբոսաշրջային կայքը//dopn.co.in Department of Power Nagaland
- Nagaland Encyclopædia Britannica entry
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նագալենդ» հոդվածին։ |
|