Նադի
Քաղաք | ||
---|---|---|
Նադի | ||
ֆիջ.՝ Nadi | ||
Երկիր | Ֆիջի | |
Նահանգ | Մբա | |
Շրջան | Արևմտյան շրջան (Ֆիջի) | |
Համայնք | Ba? | |
Հիմնադրված է | 1947 թ. | |
Մակերես | 7,8 կմ² | |
ԲԾՄ | 10 մետր | |
Բնակչություն | 11 871 մարդ (2007) | |
Ժամային գոտի | UTC+12 | |
Պաշտոնական կայք | naditowncouncil.org/index.html (անգլ.) | |
| ||
Նադի (ֆիջ.՝ Nadi), քաղաք Ֆիջիում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նադի քաղաքը գտնվում է Վիտի-Լևու կղզու արևմտյան ափին։ Արևելքում ողողվում է Նադի գետի ջրերով։ Քաղաքի մակերեսը կազմում է 7,8 կմ²։ Բաժանված է երեք վարչական շրջանի․
- Նադի,
- Մարտինտար,
- Նամակա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1947 թվականին։ 1972 թվականին Նադիում հաստատվել է տեղական ինքնավարության համակարգ[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ քաղաքում ապրում է 11871 մարդ։ Վերջինիս շնորհիվ այն դարձել է բնակչության թվով չորրորդ քաղաքը Ֆիջիում։ Նադիի էթնիկ կազմը բազմազան է․ այնտեղ ապրում են ինչպես Ֆիջիացիներ և հնդիկներ, որոնք կազմում են Ֆիջիի բնակչության մեծամասնությունը, այնպես էլ բազմաթիվ օտարերկրացիներ։
Նադին Ֆիջիում հանդիսանում է հինդուիզմի և իսլամի կենտրոնը։ Քաղաքում է գտնվում հարավային կիսագնդի ամենախոշոր հինդուիստական տաճարը՝ Շրի Շիվա Սուբրամանյա տաճարը (անգլ. Sri Siva Subramaniya temple)[2]։
Քաղաքը սպասարկվում է Նադի միջազգային օդանավակայանի կողմից, որը գտնվում է քաղաքի կենտրոնից մոտ 9 կմ հեռավորության վրա։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հանդիսանում է գյուղատնտեսական շրջանի կենտրոնը։ Արդյունաբերության առաջատար ճյուղը սննդի արդյունաբերությունն է (նախ և առաջ շաքարի և շաքարեղեգի արտադրությունը)։
Նադիի բյուջեի զգալի մասն են կազմում զբոսաշրջությունից ստացված եկամուտները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կենտրոնական փողոցը՝ կունիս-Ռոուդ
-
Տեղական հինդուիստական տաճար
-
Տեղական հինդուիստական տաճար
-
Նադի միջազգային օդանավակայանի մուտքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «History» (անգլերեն). Nadi Town Council. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Country profile: Fiji» (անգլերեն). Guardian News and Media Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նանդիի զբոսաշրջության կայք(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադի» հոդվածին։ |
|