Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Նավթահանույթ, երկրիընդերքիցնավթի և դրան ուղեկցող գազի արդյունահանում, այդ նյութերի հավաքում և նախապատրաստում (մաքրում ջրից և պինդ խառնուկներից)։ Նավթահանույթի ժամանակակից եղանակներն են նավթի կարգավորվող բնական շատրվանային արդյունահանումը, արդյունահանումը խորքային պոմպերով, նավթի կոմպրեսորային արդյունահանումը։ Վերջին եղանակի դեպքում հանքաշերտից հեղուկը հորատանցքով մակերևույթ է հանվում կոմպրեսորից հորատանցք տրվող սեղմած օդի (էյրլիֆթ) կամ գազի (գազլիֆթ) միջոցով։ Լայնորեն կիրառվում են հորատանցքերի արդյունավետության և հանքաշերտերից նավթի հանույթի ավելացման հատուկ մեթոդներ. ջրի, օդի կամ գազի լցամղում նավթաշերտ, շերտերի հիդրավլիկական ճեղքում (հորատանցքի փողին հարող ապարներում ճեղքերի առաջացման եղանակ՝ ապարներում մածուցիկ հեղուկներ մղելով հանքախորշում ճնշում ստեղծելու ճանապարհով), տորպեդահարում, նավթային հորատանցքերի հանքախորշերի քիմիական և ջերմային մշակում։ Կիրառվում է նաև նավթի հանքավայրերի երկրորդային շահագործումը՝ մնացորդային նավթի արդյունահանումը։ Դա իրականացվում է երկրի մակերևույթից ներմղման հորատանցքերով նավթաշերտ՝ ջրի, լուծիչների, սեղմած գազի, գոլորշու ևն մատուցմամբ՝ մնացորդային նավթը արտամղելու նպատակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 193)։