Նիկա (ապստամբություն)
Արտաքին տեսք
«Նիկա», ժողովրդական ապստամբություն Կ․ Պոլսում, 532-ի հունվարին։ Անվանումն առաջացել է ապստամբների «Νίκα» («Հաղթի՛ր») նշանաբանից։ Ուղղված էր սոցիալական ճնշման դեմ։ Ապստամբները հարձակվել են պետական հիմնարկների, հարուստների տների վրա, հրդեհել դրանք, ոչնչացրել հարկացուցակները ևն։ Շարժումը փորձել են օգտագործել նաև Հուստինիանոս I-ի հակառակորդները՝ նրան գահազրկելու նպատակով։ Ապստամբների անհամաձայնությունից օգտվելով՝ զորավարներ Նարսեսը, Բելիսարիոսը և Մունդոսը ճնշել են այն։ Միայն ձիարշավարանում կոտորվել է 35 հզ․ մարդ։ Հուստինիանոսն ու նրա կենսագիրները, ձգտելով քողարկել ապստամբության ժողովրական բնույթը, «Նիկա»-ն որակել են իբրև դինաստիական դավադրություն։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- История Византии, т․ 1, М․, 1967, с․ 284–295․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 290)։ |