Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Նիկկի Հեյլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկկի Հեյլի
անգլ.՝ Nikki Haley
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Orangeburg Preparatory Schools, Inc.? (1989) և Քլեմսոնի համալսարան (1994)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և գործարար
Դավանանք մեթոդիզմ
Ծննդյան օր հունվարի 20, 1972(1972-01-20)[2][3][4] (52 տարեկան)
Ծննդավայր Բամբերգ, Հարավային Կարոլինա
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն Nimarata Nikki Randhawa[1]
Հայր Ajit Singh Randhawa?[5]
Մայր Raj Kaur Randhawa?[5]
Ամուսին Մայքլ Հեյլի[6]
 
Կայք՝ nikkihaley.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Նիմրաթա «Նիկկի» Ռանդխավա Հեյլի (անգլ.՝ Nimrata "Nikki" Randhawa Haley, հունվարի 20, 1972(1972-01-20)[2][3][4], Բամբերգ, Հարավային Կարոլինա), ամերիկացի քաղաքական գործիչ։

Հանրապետական կուսակցության անդամ է։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ է եղել 2017 թվականի հունվարի 27-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հարավային Կարոլինայի նահանգապետ է եղել 2001 թվականի հունվարի 12-ից մինչև 2017 թվականի հունվարի 24-ը։

2018 թվականի հոկտեմբերի 9-ին Հեյլին խնդրագիր է ներկայացրել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնից հեռանալու մասին, լիազորությունները դադարեցրել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին[9][10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ, կրթություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկկի Հեյլին (իրական անունը՝ Նիմրաթա Նիկկի Ռանդհավա[11]) ծնվել է Հարավային Կարոլինայի Բամբերգ քաղաքում, սիկհերի ընտանիքում։ Նրա ծնողները՝ դոկտոր Աջիթ Սինգհ Ռանդհավան և Ռաջ Կաուր Ռանդհավան, ներգաղթել են Հնդկաստանի Ամրիցար նահանգից՝ Փենջաբից։ Նա ունի երկու եղբայր՝ Միթի և Չարան, և քույր` Սիմրան։ Հեյլին ավարտել է Օրինջբուրգի մասնավոր միջնակարգ դպրոցը, այնուհետև Քլեմսոնի համալսարանում ստացել է հաշվապահական հաշվառման բակալավրի աստիճան[12]։

Հեյլին աշխատել է FCR կորպորացիայում, որն զբաղվում է թափոնների վերամշակմամբ և օգտահանմամբ, որից հետո 1994 թվականին տեղափոխվել է իր մոր Exotica International ֆիրման, որը բարձրորակ հագուստ է արտադրում[13][14][15]։ Շուտով ընտանեկան բիզնեսը դարձել Է բազմամիլիոնանոց ընկերություն[15]։

1998 թվականին Հեյլին նշանակվել է Օրինջբուրգ շրջանի առևտրական պալատի տնօրենների խորհրդում, իսկ 2003 թվականին՝ Լեքսինգթոնի առևտրական պալատի տնօրենների խորհրդում[15][16]։ Հեյլին դարձել է կին ձեռներեցների ազգային ասոցիացիայի գանձապահը 2003 թվականին և նախագահը` 2004 թվականին[16]։ Նա ղեկավարել է Լեքսինգթոնում տեղի հիվանդանոցի համար դրամահավաքի միջոցառումները[15]։ Բացի այդ, նա Lexington բժշկական հիմնադրամի, Լեքսինգթոն շրջանի շերիֆի ֆոնդի և Լեքսինգթոնի Ռոտարի-ակումբի անդամ է[17]։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Հեյլին ընտրվել է Հարավային Կարոլինա նահանգի Ներկայացուցիչների պալատ։ Նա դարձել է հնդկական ծագում ունեցող առաջին ամերիկուհին, որն այդ պաշտոնը զբաղեցրել Է Հարավային Կարոլինայի նահանգում[18][19]։ Նա վերընտրվել է 2006 թվականին, այնուհետև 2008 թվականին՝ ձայների 83%-ով հաղթելով դեմոկրատ Էդգար Գոմեսին[20][21]։ Հեյլին բժշկական, ռազմական, պետական և համայնքային հարցերի հանձնաժողովի քարտուղարն էր։

Հեյլին աբորտների հակառակորդ է և հետևողականորեն քվեարկում է այն օրինագծերի օգտին, որոնք սահմանափակում են աբորտները և պաշտպանում ապագա երեխային[22]։ Հեյլին կարծում է, որ պետական կրթության համար հատկացվող միջոցները կարող են ավելի արդյունավետ օգտագործվել։ Նա ծրագիր է առաջարկել, որով ուսուցչի աշխատավարձը կորոշվի ոչ միայն ստաժով և որակավորմամբ, այլև` աշխատանքի արտադրողականությամբ։ Նրանց որակավորման վարկանիշը պետք է որոշվի ղեկավարների, աշակերտների և ծնողների գնահատականներով և հաշվետվություններով[23]։ Հեյլին նաև կողմնակից է հարկերի կրճատմանը և ընտրությունների ժամանակ լուսանկարներով նույնականացման քարտերի պարտադիր օգտագործմանը[24]։

2009 թվականի մայիսի 14-ին Հեյլին հայտարարել էր, որ առաջադրվելու է նահանգի նահանգապետի պաշտոնում[25]։ 2010 թվականի նոյեմբերի 2-ին Հեյլին հաղթել է դեմոկրատական կուսակցության թեկնածու Վինսենտ Շիխինին համընդհանուր ընտրություններում՝ հավաքելով ձայների 51 տոկոսը մրցակցի 47 տոկոսի դեմ[26]։

Վերընտրվել է 2014 թվականի նոյեմբերի 4-ին՝ հավաքելով ընտրողների ձայների 55,9 տոկոսը՝ դեմոկրատ մրցակից Վինսենտ Շիխինի 41,4 տոկոսի դիմաց։

2016 թվականի նոյեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նիկկի Հեյլիին առաջարկել էր զբաղեցնել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը[27]։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սկզբունքային հարցերի շուրջ Ռուսաստանի կոշտ հակառակորդն է։

2017 թվականի հունվարի 24-ին Սենատը նրան պաշտոնում հաստատել է 96 կողմ, 4 դեմ ձայներով[28]։ 2017-ի վերջում ռուս պրանկերներ Լեքսուսը և Վովան (Ալեքսեյ Ստոլյարով և Վլադիմիր Կուզնեցով) զանգահարել և Հեյլիին ներկայացել են Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու անունից։ Նա նրանց հետ զրույցում համաձայնել է աջակցել գոյություն չունեցող Բինոմո երկրին[29]։

2018 թվականի հոկտեմբերի 9-ին Հեյլին հրաժարական է տվել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնից, լիազորությունները դադարեցրել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին[30]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյլին ծնվել և մեծացել է սիկհական ընտանիքում։ 1996 թվականի սեպտեմբերի 6-ին ամուսնացել է Մայքլ Հեյլիի հետ։ Տեղի են ունեցել արարողություններ թե՛ մեթոդիստական եկեղեցում, թե՛ սիկհայի գուրդվարում[31]։ Հեյլին իրեն քրիստոնյա է համարում, սակայն ծնողների մշակույթի հանդեպ հարգանքից ելնելով՝ ներկա է լինում է թե՛ մեթոդիստական, թե՛ սիկհական արարողություններին[32][33]։

Մայքլ Հեյլին ԱՄՆ-ի բանակի նախարարության դաշնային ծառայող և Հարավային Կարոլինայի Ազգային գվարդիայի սպա է։ Զույգն ունի երկու երեխա, Ռենան և Նալինը[34]։ Հեյլիի եղբայրը՝ Միթին, սպա էր և 20 տարի ծառայել է ԱՄՆ բանակում[35]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://timesofindia.indiatimes.com/world/us/keep-lying-nimarata-randhawa-nikki-haley-slams-vivek-ramaswamys-childish-name-calling/articleshow/103174015.cms?from=mdr
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Tikkanen A. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 Business Insider / H. BlodgetNYC: 2007.
  6. https://web.archive.org/web/20231126025004/https://www.newspapers.com/article/the-times-and-democrat-bridal-registry/135782239/
  7. https://web.archive.org/web/20170125032058/http://archives.sc.gov/resources/orderofpalmetto/Documents/OOPalpha1971-2010.pdf
  8. https://www.aei.org/research-products/speech/2019-irving-kristol-award-remarks/
  9. «Nikki Haley Resigns as U.S. Ambassador to the United Nations» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  10. «Трамп утвердил отставку постпреда США при ООН Никки Хейли». РБК. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  11. Shaila Dewan; Robbie Brown. (2010 թ․ հունիսի 13). «All Her Life, Nikki Haley Was the Different One» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. Gamage Daya. (2010 թ․ հունիսի 12). «Nikki Haley: Daughter of Indian Sikh immigrants destined to be South Carolina Governor» (անգլերեն). Asian Tribune. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  13. «Fcr, Inc» (անգլերեն). MANTA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  14. «Waste Management & Remediation Services - Charlotte, North Carolina» (անգլերեն). Hoovers.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Ela Dutt. «Nikki Haley in runoff for South Carolina Assembly Republican Primaries» (անգլերեն). Indian American Center for Political Awareness. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  16. 16,0 16,1 «Representative Nikki Randhawa Haley» (անգլերեն). South Carolina General Assembly. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  17. «Representative Nikki Randhawa Haley Bio» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  18. «Sikh Busimess woman won the run-off election to the South Carolina State Assembly» (անգլերեն). NRI Internet. 2004 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  19. «Nikki Randhawa set to get US House berth» (անգլերեն). The Tribune (Chandigarh). 2004 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  20. «November 7 2006 South Carolina State Wide General Election Official Results: State House of Representatives District 087» (անգլերեն). South Carolina Election Returns. SCIWAY.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  21. «State House of Representatives District 87» (անգլերեն). 2008 General Election. SCIWAY.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  22. «ProjectVoteSmart» (անգլերեն). Legislation: Nikki Haley. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  23. «Nikki Haley Governor» (անգլերեն). South Carolina Education. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  24. Jeffrey Collins. (2012 թ․ հունվարի 22). «Nikki Haley Excoriated By Black Leaders Over South Carolina Voter ID Law» (անգլերեն). The Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  25. John O'Conner. (2009 թ․ մայիսի 14). «Rep. Haley announces bid to become state's first female governor» (անգլերեն). The State. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  26. Jason Evans. (2010 թ․ նոյեմբեր). «Nikki Haley to be state's first female governor» (անգլերեն). The Pickens Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  27. Дональд Трамп выбрал представителя США в ООН
  28. Сенат США утвердил Никки Хейли на должность постпреда США при ООН, RT, 25.01.2017
  29. Лексус и Вован разыграли постпреда США при ООН Хейли
  30. CNN, Jamie Gangel, Jeremy Diamond, Kevin Liptak, Elise Labott and Zachary Cohen,. «Trump's UN Ambassador Nikki Haley resigns». CNN. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  31. Shaila Dewan; Robbie Brown. (2010 թ․ հունիսի 13). «In South Carolina Governor's Race, Nikki Haley Focuses on Similarities» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  32. «Question: Is Nikki a Christian?» (անգլերեն). Truth in Facts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  33. Arian Campo. (2010 թ․ հուլիսի 3). «Woman On the Verge» (անգլերեն). Newsweek.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  34. «Republicans tap Haley for gov, make history» (անգլերեն). The State. 2010 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  35. Philip Rucker. (2010 թ․ հունիսի 8). «Nikki Haley: 10 things you didn't know about the S.C. Republican» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող՝
Սամանտա Փաուեր
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
2017 թվականի հունվարի 24-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը
Հաջորդող՝
Ջոնաթան Քոեն Հիզեր Նաուէրթ (առաջադրվել)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկկի Հեյլի» հոդվածին։