Նիշապուր (պարս.՝ نیشابور - Neyšâbur), քաղաք Իրանի հյուսիս-արևելքում՝ Ռազավի Խորասանօսթանում (նահանգում), Նիշապուր շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 264 375 մարդ (2016)[1][2]։ Նախկինում կարևոր դեր է խաղացել երկրի մշակութային կյանքում. Աթթարի և Օմար Խայամի ծննդավայրն է։
Գտնվում է Ռազավի Խորասան օսթանի կենտրոնական մասում` օսթանի վարչական կենտրոն Մաշհադից մոտ 60 կմ արևմուտք։ Տեղադրված է Բինալուդի լեռնաշղթայից հարավ-արևմուտք տարածվող բարեբեր հարթավայրում` ծովի մակարդակից մոտ 1200 մետր բարձրության վրա։ Երկաթգծով և ավտոմայրուղիներով կապված է Մաշհադի և երկրի մայրաքաղաք Թեհրանի հետ։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 264 375 մարդ, որոնք կազմում էին 83 143 տնտեսություն[3]։ Նիշապուրը Ռազավի Խորասան օսթանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Մաշհադից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.