Շառլ Բուայե
Շառլ Բուայե ֆր.՝ Charles Boyer | |
---|---|
«Սիրո պատմություն» ֆիլմում (1939) | |
Ծնվել է | օգոստոսի 28, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆիլաժ, Լո, Ֆրանսիա[4] |
Մահացել է | օգոստոսի 26, 1978[1][4][5][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Ֆինիքս, Արիզոնա, ԱՄՆ[6] |
Գերեզման | Սուրբ խաչի գերեզմանատուն |
Կրթություն | Սորբոն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, դերասան, երգիչ և հեռուստատեսային դերասան |
Ակտիվ շրջան | 1920-1976 |
Ծնողներ | հայր՝ Maurice Boyer?[7], մայր՝ Augustine Marie Louise Durand?[7] |
Ամուսին(ներ) | Pat Paterson? |
Պարգևներ և մրցանակներ | |
Շառլ Բուայե (ֆր.՝ Charles Boyer, օգոստոսի 28, 1899[1][2][3][…], Ֆիլաժ, Լո, Ֆրանսիա[4] - օգոստոսի 26, 1978[1][4][5][…], Ֆինիքս, Արիզոնա, ԱՄՆ[6])), ֆրանսիական ծագումով ամերիկացի դերասան, ով չորս անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակին։
Կյանքը և ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդության տարիներին Սորբոննայում ուսումնասիրել է փիլիսոփայություն, հետո սովորել է փարիզյան կոնսերվատորիայում, խաղացել է թատրոնում։ Առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում 1920 թվականին, Բուայեն հանդես էր գալիս ռոմանտիկ հերոսների դերերում։ 1929 թվականին նա գնում է Հոլլիվուդ։ 1932 թվականին դերասանուհի Ջին Հարլոուի հետ խաղում է «Շիկահեր կինը» ֆիլմում, որից հետո ետ է վերադառնում Ֆրանսիա։ Այստեղ հաջողությամբ նկարահանվում է «Լիլիոն» ֆիլմում։ 1934 թվականին Բուայեն վերադառնում է ԱՄՆ։ ԱՄՆ-ում նա խաղում է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են՝ Լորետտա Յանգը (ֆիլմ «Քարավան»), Քեթրին Հեփբորնը («Կոտրված սիրտ»), Մառլեն Դիտրիխը («Ալլահի այգի»)։ Միաժամանակ Բուայեն հասցնում է նկարահանվել նաև Ֆրանսիայում՝ Անատոլ Լիտվակի «Մայերլինգ» ֆիլմում, որտեղ խաղում է թագաժառանգ Ռուդոլֆի դերը, որը դառնում է Բուայեի լավագույն աշխատանքներից մեկը։
Հաջորդ տարիներին նկարահանվում է հիմնականում ԱՄՆ-ում։ Արժե թվել հետևյալ ֆիլմերը. «Պատմություն,որ կատարվել է գիշերը» Ջին Արթուր հետ, «Մարիա Վալևսկայա» Գրետա Գարբոյի հետ (այս ֆիլմում Բուայեն խաղացել է Նապոլեոնի դերը), «Այս ամենը և դրախտը նույնպես» Բեթ Դեվիսի հետ, «Սիրային պատմություն» Դանն Այրինի հետ (1939), «Հետաձգե՛ք լուսաբացը» Օլիվիա դե Հևիլլենդի հետ (1941), «Հավատարիմ գեղեցկուհի» Ջոան Ֆոնտեյնի հետ (1943), «Գազային լույս» Ինգրիդ Բերգմանի հետ (1944), կատակերգություն «Նորից միասին» Դանն Այրինի հետ (1944)։ 1951 թվականին դերասանը դառնում է «Four Star Television» հեռուստաընկերության ստեղծողներից մեկը։ 1966 թվականին մտնում է Ռենե Կլեմանի «Վառվու՞մ է արդյոք Փարիզը» ֆիլմի դերասանական աստղային կազմի մեջ։
Շառլ Բուայեն ինքնասպան է եղել իր կնոջ՝ Պատրիսիա Պատերսոնի (ում հետ ապրել է 44 տարի) մահվանից երկու օր անց (ընդունել է քնաբերի չափից մեծ դոզա)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Swindell, Larry. Charles Boyer։ The Reluctant Lover. Doubleday. (1983)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=1910
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=08&OTDDay=28&OTDYear=2012
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.britannica.com/EBchecked/topic/76477/Charles-Boyer
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://walkoffame.com/charles-boyer/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Բուայե» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 28 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Օգոստոսի 26 մահեր
- 1978 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Դեղերի չարաշահումից մահացածներ
- Թատրոնի դերասաններ
- Ինքնասպաններ
- Ֆրանսիացի դերասաններ