Շերբուրյան հովանոցներ
«Շերբուրյան հովանոցներ» (ֆր.՝ Les Parapluies de Cherbourg), Ժակ Դեմիի երաժշտական մելոդրամա. երաժշտության հեղինակ՝ Միշել Լեգրան, գլխավոր հերոսուհի՝ Կատրին Դենյով։ 1964 թվականին արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղին»։
«Շերբուրյան հովանոցները» ֆիլմ օպերա է. բոլոր հերոսները՝ ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական և նույնիսկ էպիզոդիկ դերեր կատարողները, միայն երգում են. ֆիլմում չկա ոչ մի խոսակցական դրվագ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը բաղկացած է երեք մասերից՝ Մեկնում, Բաժանում, Վերադարձ։
Մեկնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիյոմ «Գի» Ֆուշեն աշխատում է որպես ավտոմեխանիկ նորմանդական Շերբուր քաղաքի տեխսպարակման կայանում։ Երիտասարդ Ժենևևա Էմերին մոր հետ հովանոցներ է վաճառում խանութում, որն այդպես էլ կոչվում է՝ «Շերբուրյան հովանոցներ»։ Նրանք սիրում են իրար, միմյանց հետ ժամանակ անցկացնում աշխատանքից հետո, պարի են հաճախում, Շերբուրի փողոցներով են զբոսնում, ապագայի ծրագրեր են կազմում։ Գին ապրում է հիվանդ կնքամոր՝ Էլիզայի հետ, որին հետևում է բուժքույր Մադելնը. վերջինս անպատասխան սիրահարված է Գիին։ Ժենևևայի մայրը՝ մադամ Էմերին, հավանություն չի տալիս դստեր սիրավեպին։
Հանկարծ Ֆուշեին բանակ գնալու ծանուցագիր է գալիս, որը կտրում է սիրահարների երջանիկ կյանքը։ Գիին ուղարկում են Ալժիր երկու տարով։ Այդ ժամանակ Ալժիրում իրական պատերազմ է ընթանում։ Մեկնումի նախորդ երեկոյան Ժենևևան մնում է նրա մոտ գիշերը, իսկ առավոտյան ճանապարհում է Գիին երկաթուղային կայարան։ Նա խոստանում է սիրեցյալին, որ կսպասի և նայում է գնացքի ետևից՝ կայարանի հարթակին կանգնած։
Բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմերի ընտանիքը գործերը գնալով վատթարանում են։ Մայրը՝ դստեր հետ հայտնվում է բազում պարտքերի մեջ։ Մի պահ այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ փրկությունը կլիներ միայն հաջողակ դեպքը. այն տեղի է ունենում։ Երիտասարդ և հաջողակ ոսկերիչ Ռոլան Կասարը, հանդիպելով Ժենևևային մոր հետ ընդհանուր ծանոթ մոտ, սիրահարվում է նրան առաջին հայացքից և առաջարկում օգնել՝ գնելով հին վզնոցը, որը, ընդհանուր առմամբ, ոսկերչի համար որևէ արժեք չուներ։ Ժենևևան, նկատելով նրա զգացմունքները, խուսափում է նրա հետ հանդիպումներից։ Որոշ ժամանակ անց նա խոստովանում է նրա մորը իր զգացմունքների մասին և խնդրում է դստեր ձեռքը։ Նա հարուստ է, սակայն Ժենևան նրան չի սիրում, և այդ ժամանակ արդեն նա իմանում է, որ երեխայի է սպասում Գիից։ Ավելի ուշ Ռոլանը իմանում է Ժենևևայի երեխայի մասին և խոստանում է հոգ տանել նրան մասին, ինչպես կհոգար սեփական երեխայի մասին։ Ժենևևայի և երեխայի հոր բաժանման մասին նա չի էլ կասկածում։
Իսկ Գիից նամակները հազվադեպ են գալիս։ Բանակից նա չի կարող հեռանալ՝ մարտական դրության պատճառով։ Աղջիկը տառապում է անտեղյակ լինելուց՝ կասկածելով, որ Գին չի էլ հիշի իրեն։ Հետո նամակներն ընդհանրապես դադարում են. Գին ընկնում է հոսպիտալ, սակայն Ժենևևան դրա մասին չգիտի։ Նա ամուսնանում է Ռոլանի հետ և մեկնում Փարիզ։ Մադլենին հայտնի է նրանց ամուսնության մասին։ Նա հասկանում է, որ Գին և Ժենևևան երբեք միասին չեն լինի, և նշանակում է, որ Գին կարող է իր հետ լինել։
Վերադարձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գին դուրս է գրվում հոսպիտալից և վերադառնում Շերբուր։ Առաջին գործով նա այցելում է խանութ, որտեղ ապրում է սիրեցյալը. սակայն նախկին տերերից մնացել է միայն վահանակը. խանութը դատարկ է և վաճառված։ Նա իմանում , որ Ժենևևան չի սպասել իրեն և ամուսնացել է։ Գին կասկածում էր դա դեռ ծառայության վերջին ամիսն երին, քանի որ նրան ուղարկված նամակներում երբ տղան հարցնում է սիրու՞մ է Ժենևևան իրեն, թե՞ ոչ, նա խուսափում էր պատասխաններից, հետո ընդհանրապես դադարեց գրել։ Նա դեպրեսիայի մեջ է ընկնում։ Աշխատանքի չի գնում, մի օր ազատվում է աշխատանքից և հարբում բարում, որտեղ կռվում է բարմենի հետ։ Այդ ժամանակ գնում է մեկ այլ բար, որից հետո գիշեր է անցկացնում մարմանավաճառի հետ, որի անունը Ժենի է (Ժենևևա անվան կրճատ տարբերակը).
Առավոտյան տուն գալով՝ Գին իմանում է, որ գիշերը մահացել իր կնքամայրը։ Մադլենը, որին նա երկար ժամանակ մխիթարում է, հավաքում է իրերը և որոշում հեռանալ։ Փորձելով մոռանալ Ժենևևային՝ Գին հասկանում է, որ նորմալ կյանք սկսելու և հարաբերական երջանկություն ձեռք բերելու միակ հնարավորությունը Մադլենն է։ Նա խնդրում է նրան մնալ, սակայն սեր այդպես էլ չի խոստովանում։ Նա շնորհակալ է Մադլենին, որ թույլ է տալիս միայն իրեն սիրել։ Նրանք ամուսնանում են, իսկ կնքամոր թողած ժառանգության մի մասին գնում են մեքենաների լիցքավորման կայան։ 5 տարի անց Գին և Մադլենը, ինչպես նաև նրանց որդին՝ Ֆրանսուան, պատրաստվում են դիմավորել Սուրբ ծնունդը իրենց բնակարանում, որը զբաղեցնում էր կայանի մի մասը։ Երեկոյան Մադլենը երեխայի հետ հեռանում է գնումների։ Մի քանի րոպե անց բենզալցակայանի մոտ է հայտնում մի թանկարժեք մեքենա։ Գին՝ նախկին ավտոմեխանիկը, որը երբեմն ինքն էր սպասարկում հաճախորդներին, դուրս է գալիս լիցքավորելու մեքենան։
Մոտենալով մեքենային՝ Գին ճանաչում է վարորդին՝ Ժենևևային։ 5 տարի անց նա վերադարձել է Շերբուր, որպեսզի վերցնի իր դստերը՝ Ֆրասուազային, սկեսրոջ մոտից, որը քաղաքից ոչ հեռու է բնակվում։ Ժենևևան ճոխ վերարկու է հագել և կրում է թանկարժեք զարդեր։ Գին մոտենում է մեքենային, Ժենևևան իջեցնում է պատուհանը, նրանց հայացքները հանդիպում են։ Մի քանի րոպե նրանք միասին մնում են շենքում։ Ժենևևան ուշադրություն է դարձնում տոնածառի գեղեցկությանը, հարցնում է ինքը Գի՞ն է, արդյո՞ք, զարդարել այն։ Գին ասում է, որ տոնածառը զարդարել են կինը իրենց երեխայի համար, որի անունը Ֆրանսուա է։ Ժենևևան առաջարկում է Գիին տեսնել դստերը՝ ասելով, որ նման է նրան։ Գին լուռ ծխում և գլխով բացասական պատասխան ցույց տալիս։
Ժենևևան հեռանում է։ Տուն են վերադառնում Մադլենն ու իր որդին։ Գին նրան փողոցում է հանդիպում, համբուրում է կնջը և խաղում է որդու հետ։ Միասին մտնում են տուն, սակայն ֆիլմի այդ «երջանիկ» ավարտը տեղի է ունենում Լեգրանի ողբերգական երաժշտության ներքո, ինչն ապացուցում է, թե ինչքան են կոտրված գլխավոր հերոսների ճակատագրերը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Կատրին Դենյով | Ժենևև Էմերի |
Նինո Կաստելնուվո | Գի Ֆուշե |
Աննա Վերնոն | Մադամ Էմերի , Ժենևևայի մայրը |
Մարկ Միշել | , ոսկերիչ, որը դառնում է Ժենևևայի ամուսինը | Ռոլան Կասար
Էլեն Ֆարներ | , Էլիզա մրքարոջ բուժքույրը, որը դառնում է Գիի կինը | Մադլեն
Միրեյ Պերեյ | մորաքույր Լիզա , Գիի կնքամայրը |
Ժան Շամպյոն | Օբեն |
Պիեր Կադեն | Բերնար |
Ժան Պիեր Դորա | Ժան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Unifrance — 1949.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ LUMIERE — 2000.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 http://www.imdb.com/title/tt0058450/
- ↑ 6,0 6,1 6,2 http://stopklatka.pl/film/parasolki-z-cherbourga
- ↑ http://www.filmaffinity.com/es/film891194.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 http://www.ofdb.de/film/14710,Die-Regenschirme-von-Cherbourg
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=495.html
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 http://www.imdb.com/title/tt0058450/fullcredits
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Շերբուրյան հովանոցներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերբուրյան հովանոցներ» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1964 ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր
- Գերմանական ռոմանտիկ ֆիլմեր
- Երաժշտական ֆիլմեր
- Ֆրանսիական երաժշտական ֆիլմեր
- Գերմանական երաժշտական ֆիլմեր
- Ֆրանսիական ռոմանտիկ ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական մելոդրամա ֆիլմեր
- Գերմանական մելոդրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1963 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1958 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1957 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1959 թվականին
- 1979 մյուզիքլներ
- 1960-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 1960-ականների գերմանական ֆիլմեր
- 1960-ականների ֆրանսերեն ֆիլմեր