Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Շլեֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շլեֆ
ֆր.՝ Orléansville
ֆր.՝ El Asnam
ֆր.՝ Chlef
ԵրկիրԱլժիր Ալժիր
Ֆրանսիա Ֆրանսիա
ՀամայնքChlef District?
ԲԾՄ114 մետր
Բնակչություն155 134 մարդ (2008)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ02000
Շլեֆ (Ալժիր)##
Շլեֆ (Ալժիր)
Շլեֆ (Ֆրանսիա)##
Շլեֆ (Ֆրանսիա)

Շլեֆ[2][3], նախկինում՝ Ալ-Ասնամ[4] (արաբ․՝ الشلف‎‎), մինչև 1962 թվականը՝ Օռլեանվիլ[5] կամ Օռլեանսվիլ[6] (ֆր.՝ Orléansville), քաղաք Ալժիրի հյուսիսային մասում. նույնանուն վիլայեթի վարչական կենտրոնը։ 2008 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 178 616[7] (ըստ որոշ աղբյուրների՝ 2005 թվականին այդ ցուցանիշը կազմել է մոտավորապես 235 000)։ 1954 և 1980 թթ. ավերիչ երկրաշարժերի հետևանքով քաղաքում հազարավոր մարդիկ են զոհվել[8]։

Աշխարհագրական դիրքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կենտրոնը գտնվում է ծովի մակերևույթից 133 մետր միջին բարձրության վրա[9]։ Ընկած է երկրի մայրաքաղաք Ալժիրից մոտավորապես 200 կիլոմետր դեպի հյուսիս։

Հիմնադրվել է 1843 թվականին, հինհռոմեական Կաստելլում Տինգիտանում (Castellum Tingitanum) ամրացված բնակավայրի ավերակների վրա։ Սկզբնապես կրել է Օռլեանսվիլ անվանումը, 1962 թվականին վերանվանվել է Ալ-Ասնամ, 1980 թվականից կոչվել է Շլեֆ՝ Ալժիրի ամենաերկար գետի անունով։ Քաղաքում գործում են Հասիբա բեն Բուալիի անվան համալսարանը, ASO Chlef ֆուտբոլային ակումբը։ Մերձակայքում գտնվում են քրիստոնեական հնագույն բազիլիկի ավերակներ, որի մի անկյունում պահպանվել է լաբիրինթոսատիպ խճանկար (դա քրիստոնյաների կողմից նմանատիպ զարդամոտիվի գործածման ամենահին նմուշն է համարվում)։

Շլեֆին բնորոշ է միջերկրածովյան կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Csa)՝ չափազանց շոգ ու չոր ամառներով և մեղմ ու խոնավ ձմեռներով։

Շլեֆի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 15.6
(60.1)
17.3
(63.1)
19.5
(67.1)
22.2
(72)
26.9
(80.4)
32.3
(90.1)
37.3
(99.1)
37.1
(98.8)
32.9
(91.2)
26.5
(79.7)
20.2
(68.4)
16.0
(60.8)
25.32
(77.57)
Միջին օրական °C (°F) 10.6
(51.1)
11.8
(53.2)
13.3
(55.9)
15.9
(60.6)
20.1
(68.2)
24.8
(76.6)
29.0
(84.2)
29.0
(84.2)
25.5
(77.9)
20.3
(68.5)
14.8
(58.6)
11.2
(52.2)
18.86
(65.93)
Միջին ցածր °C (°F) 5.5
(41.9)
6.2
(43.2)
7.1
(44.8)
9.5
(49.1)
13.1
(55.6)
17.3
(63.1)
20.6
(69.1)
20.8
(69.4)
18.1
(64.6)
14.0
(57.2)
9.3
(48.7)
6.3
(43.3)
12.32
(54.17)
Տեղումներ մմ (դյույմ) 43.4
(1.709)
56.7
(2.232)
39.3
(1.547)
39.9
(1.571)
34.0
(1.339)
10.5
(0.413)
1.8
(0.071)
6.0
(0.236)
11.5
(0.453)
51.3
(2.02)
53.0
(2.087)
61.9
(2.437)
409.3
(16.115)
աղբյուր: NOAA (1961-1990)[10]

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխություններն ըստ տարիների[11].

1977 1987 1998 2008 2012
76 884 96 794 145 099 178 616 203 329

Շլեֆն ունի նույնանուն միջազգային օդանավակայան և երկաթուղային կայարան Ալժիր-Օրան երկաթգծի վրա:։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Algeria: Provinces & Major Cities - Population Statistics, Maps, Charts, Weather and Web Information
  2. Атлас мира|2010|142—143|Алжир, Тунис, Марокко, Западная Сахара
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 452.
  4. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 444.
  5. Орлеанвиль // Никко — Отолиты. — М. : Советская энциклопедия, 1974. — С. 516. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 18).
  6. БСЭ2|статья=Алжир|том=2|страницы=99}}
  7. http://www.world-gazetteer.com/wg.php?x=&men=gcis&lng=en&des=wg&srt=npan&col=abcdefghinoq&msz=1500&geo=-66%7Ctítulo=Algeria(չաշխատող հղում) - largest cities|publicado=World Gazeteer|acessodata=11 de fevereiro de 2013|arquivourl=https://archive.today/20130412050323/http://www.world-gazetteer.com/wg.php?x=&men=gcis&lng=en&des=wg&srt=npan&col=abcdefghinoq&msz=1500&geo=-66%7Carquivodata=2013-04-12%7Curlmorta=yes}}
  8. http://www.geographixx.de/naturkatastrophen/liste.asp?land=Algerien Արխիվացված 2007-02-24 Wayback Machine |wayback=20070224044108 |text=Naturkatastrophen in Algerien |archiv-bot=2019-04-07 21:42:12 InternetArchiveBot }}
  9. «Chlef, Algeria Page» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  10. «Climate Normals for Chlef». Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  11. «Chlef» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շլեֆ» հոդվածին։