Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ուլուգբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամեդ Թարաղայ իբն Շահրուխ իբն Թեմուր
պարս.՝ الغ‌بیگ
Սուլթան
1409 - 1449
Նախորդող Խալին Սուլթան
 
Մասնագիտություն՝ աստղագետ, մաթեմատիկոս, գեղագիր և աստղագուշակ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մարտի 22, 1394
Ծննդավայր Իրան Իրան Սուլթանիա
Վախճանի օր հոկտեմբերի 27, 1449
Վախճանի վայր Սամարղանդ
Թաղված Գուր-Էմիր
Դինաստիա Թիմուրիդների հարստություն
Ի ծնե անուն պարս.՝ میرزا محمد طارق بن شاه رخ[1]
Հայր Շահրուխ
Մայր Գոհարշադ բեգիմ
Ամուսին Ակ Սուլթան Խանիկա, Օգե-բեգիմ
Զավակներ Իբոդլլո Միրզո, Հասիբա Սուլթան Խանզադա, Աբդուլլա Միրզո, Աբդու Ռախման Միրզո

Մուհամեդ Թարաղայ իբն Շահրուխ իբն Թեմուր (պարս.՝ گوركانى, Gurkān 1394-1449), ուզբեկ աստղագետ և մաթեմատիկոս, Լենկթեմուրի թոռը։ Հայտնի է Ուլուգբեկ անունով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1394 թվականի մարտի 22-ին Սուլթանիե քաղաքում։ Հայրը՝ Շահրուխը (1377-1447), եղել է Թեմուրի կրտսեր որդին։ 1405 թվականին Թեմուրի մահից հետո Շահրուխը մտնում է Սամարղանդ, նրա ավագ որդի Ուլուղբեկը 1409 թվականին հայտարարվում է Սամարղանդի կառավարիչ, որն այդ ժամանակ Մավեր ան-Նահրի մայրաքաղաքն էր։

1447 թվականին Շահրուխի մահից հետո երկրում սկսվեցին անկարգությունները։ Ուլուղբեկի և իր ավագ որդի Աբդ ալ Լաթիֆի միջև առաջացած տարաձայնությունները վերաճեցին պատերազմական գործողությունների։ Այդ պատերազմն ավարտվեց Ուլուղբեկի պարտությամբ և դրանից կարճ ժամանակ անց նա դավադրաբար սպանվեց։

Գիտությամբ տարվել է դեռևս երիտասարդ տարիքում։ Սիրել է պոեզիա, զբաղվել է պատմությամբ, սակայն ուշադրության կենտրոնում հիմնականում եղել է աստղագիտությունը։ Ուլուգբեկը Սամարղանդ է հրավիրել իր ժամանակի նշանավոր գիտնականների, որոնց օգնությամբ Սամարղանդում հիմնել է աստղադիտարան։ Ուլուգբեկի գիտական և լուսավորական գործունեությունը առաջացրել է իսլամական հոգևորականության և հետադեմ ֆեոդալների դժգոհությունը, որոնք նրան մեղադրել են հերետիկոսության մեջ։ Սպանվել է դավադրության արդյունքում, նրա աստղադիտարանը քարուքանդ է արվել։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլուգբեկ» հոդվածին։
  1. 1,0 1,1 Record #66844656 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.