Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Չորս գետերի շատրվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շատրվան
Չորս գետերի շատրվան
Fontana dei Quattro Fiumi
ԵրկիրԻտալիա Իտալիա, Հռոմ
ՇինարարԼորենցո Բերնինի
ՀիմնադիրԻնոկենտիոս X
Շինարարության սկիզբ1648 թվական
Շինարարության վերջ1651 թվական
Կարգավիճակգործող շատրվան
Քարտեզ
Քարտեզ
Չորս գետերի շատրվանը Վիքիպահեստում

Չորս գետերի շատրվան (իտալ.՝ Fontana dei Quattro Fiumi), Հռոմի ամենահանրահայտ շատրվաններից մեկը։ Գտնվում է Պիացցա Նավոնայում (իտալ.՝ Piazza Navona)։ Կառուցված է 1648-1651 թվականներին, ըստ Լորենցո Բերնինիի նախագծի։

1644 թվականին Պամֆիլի գերդաստանի պապերից մեկը՝ Ինոկենտիոս X-ը, որոշում է Պամֆիլի ընտենական պալատի հարևանությամբ կառուցել եգիպտական կոթող, որը, ինչպես համարվում էր այդ ժամանակ, Հռոմ է բերվել Կարակալլա կայսրի կողմից։ Իրականում կոթողը կեղծ եգիպտական էր, ստեղծված Դոմիցիանոս-ի ժամանակներում։ Հայտարարվում է մրցույթ լավագույն նախագծի համար, սակայն մեծն Բերնինին անբարյացակամների ջանքերի շնորհիվ չի կարողանում մասնակցել մրցույթին։ Չնայած դրան, Բերնինին նախապատրաստում է շատրվանի նախագիծ, որը նախատեսում էր կոթողի շուրջ տեղադրել աշխարհի չորս մասերի գլխավոր գետերի աստվածների արձանները (Նեղոս, Գանգես, Դանուբ և Լա Պլատա)։ Նրա հովանավոր Լյուդովիզին, լինելով ամուսնացած պապի ազգականուհու հետ, շատրվանի մակետը դնում է ճաշասենյակում, որտեղ վերջինս ճաշում էր։ Ինոկենտիոսը ցնցվում է մինչ այդմ չտեսնված քանդակագործության և ճարտարապետության հարմոնիայով, չեղարկում է մրցույթը և Բերնինիին հրամայում է անհապաղ զբաղվել շատրվանի կառուցմամբ։

Ինչպես և Տրևի և Բարկաչչա շատրվանները, Չորս գետերի շատրվանը սնուցվում է Ակվա Վիրգո հնագույն ջրանցույցի ջրերից։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորս գետերի շատրվան» հոդվածին։