Պատառաքաղ (սպասք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատառաքաղ (այլ կիրառումներ)
Պատառաքաղ, սեղանի սպասքի մաս, կազմված է բռնակից և ծայրերից մեկի վրա մի քանի նեղ ատամներից (սովորաբար երկուսից մինչև չորս)։ Սեղանի սպասքավորման ժամանակ պատառաքաղը սովորաբար շարում են գոգավորության վերևի ուղղության ձախ կողմում։ Ուտելիս պատառաքաղը սովորաբար բռնում են ձախ ձեռքով, իսկ դանակը՝ աջ, քանի որ դանակը աջ ձեռքով օգտագործելն ավելի հեշտ է։ Ճաշի վերջում, ինչպես և սպասքի մնացած մասերը, դանակը ևս դնում են ափսեի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պղնձե պատառաքաղը հայտնի է Մովսեսի և փարավոնների ժամանակներից (Ելք 27:3)։ Հնագետները հայտնաբերել են ոսկրե պատառաքաղ Ցիջյա հնագույն չինական մշակույթի բրոնզե դարում (մ․թ․ա․ 2400-1900)։ Պատառաքաղ հայտնաբերվել է նաև Շան դինաստիայի (մ․թ․ա․ 2600-2050) և հաջորդող դինաստիաների դարաշրջանի դամբարաններում[1]։
Հռոմեական կայսրությունում հայտնաբերվել են բրոնզե և արծաթե պատառաքաղաքներ, ինչի մասին վկայում են ամբողջ Եվրոպայի թանգարանային բազում նմուշները[2][3]։ Օգտագործումը տարբերակվում է ըստ տեղի ավանդույթների, սոցիալական կարգի և ուտելիքի բնույթի, բայց հիմնականում պատառաքաղներն օգտագործել են ուտելիքի պատրաստման և բաժանման համար։ Որպես սպասքի առանձին մաս, հավանաբար, սկսել է օգտագործվել Բյուզանդիայում[4][5]։ Սկզբնապես պատառաքաղը եղել է երկու ատամով։ Ատամները եղել են ուղիղ, դրա համար դրանք կարելի էր օգտագործել միայն ուտելիքը շարելու և ոչ թե քաշելու համար։
11-րդ դարում պատառաքաղաքը հասել է Իտալիա։ Սուրբ Պետրոս Դամիանին նկարագրել է ոսկյա երկու ատամ ունեցող պատառաքաղի օգտագործումը բյուզանդական արքունիքում տասնմեկերորդ դարում[6]։ Եվրոպայում պատառաքաղը լայնորեն կիրառվել է 14-րդ դարում, իսկ 17-րդ դարում այն դարձել է ճաշի ժամանակ բարձր խավին և առևտրականությանը պետք եկող պիտույք։ Մինչև Արևմուտքի բնակիչների շրջանում լայն տարածում գտնելը օգտագործում էին միայն դանակ և գդալ, կոշտ ուտելիքի ուտելիքի խոշոր մասերը հաճախ վերցնում էին ձեռքերով։ Հարուստ մարդիկ կարող էին ճաշից հետո ձեռնոցներ հագնել, իսկ ճաշից հետո հոտած ձեռնոցները դեն նետել։ Արիստոկրատները երբեմն նախընտրում էին ամեն ձեռքին վերցնել դանակ. մեկը՝ կտրտելու, մյուսը՝ ափսեից ուտելիքը բերանը տանելու համար։ Հյուսիսային Եվրոպայում պատառաքաղը հայտնվել է ավելի ուշ։ Առաջին անգամ անգլերենով այն նկարագրել է Թոմաս Կորիետոնը իր 1611 թվականի իտալական ճանապարհորդությունների մասին գրքում, սակայն Անգլիայում այն լայնորենն սկսել է կիրառվել միայն 18-րդ դարում[7]։ Հետաքրքիր է, որ կաթոլիկ եկեղեցին հավանություն չի տվել օգտագործմանը՝անվանելով պատառաքաղը «ավելորդ ճոխություն»։
Ավանդաբար կարծում են, որ Ռուսաստանում պատառաքաղը հայտնվել է 1606 թվականին և այն բերել է Մարինա Մնիշեկը։ Կրեմլում հարսանեկան խնջույքի ժամանակ Մարինան ցնցել է ռուսական բոյարությանը և հոգևորականությանը[8]։ Սակայն Մեծ Նովգորոդում պեղումների ժամանակ հնագետները գտել են պատառաքաղ, որը թվագրվել է 14-րդ դարի կեսեր։
Կոր ատամներով պատառաքաղը առաջին անգամ հայտնվել է 18-րդ դարում Գերմանիայում։ Մոտավորապես հենց այդ ժամանակներից էլ հիմնականում սկսեցին օգտագործել չորս ատամնանոց պատառաքաղ։
Հատուկ պատառաքաղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիտրոնի պատառաքաղ, ունի երկու սուր ատամներ։
- Երկեղջերապտղենի պատառաքաղ ծովատառեխը փոխանցելու համար։
- Ֆոնդյուի պատառաքաղ, երկեղջերապտղենու երկար լեզվակով և փայտե պոչով։
- Սպասք ծովախեցգետնի, խեցգետնի, մանր ծովախեցգետնի համար, երկար պատառաքաղ երկու ատամով (անգլ.՝ Crab fork)։
- Ասեղ օմարի (ծովային տասնոտանի խեցգետին) համար (անգլ.՝ Lobster pick)։
- Աղանդերի պատառաքաղ (անգլ.՝ Pastry fork)։
- Պատառաքաղ ոստրե, միդիայի և սառը ձկնային կոկտեյլների համար, երեք ատամներից մեկը (ձախը՝ սովորական, աջը՝ ձախլիկների համար)մյուսներից մեծ է և նախատեսված է ոստրեից փափկամսի առանձնացման համար։
- Պատառաքաղ հավամսի (ֆր.՝ cocotte ) համար, ունի երեք ատամ, ավելի կարճ և լայն, քան աղանդերինն է։
- Պատառաքաղ շպրոտի համար՝ բահիկի լայն հիմքով և հինգ ատամով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Needham J. Science and civilisation in China. — Cambridge University Press, 2011. — Vol. 6: Biology and Biological Technology. Part 5, Fermentations and Food Science. — P. 105—108. — ISBN 978-0521652704
- ↑ «Roman "Swiss Army Knife"». Fitzwilliam Museum. 2003 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Sherlock D. A Roman combination eating implement(անգլ.) // The Antiquaries Journal. — 1988. — Vol. 68. — ISSN 0003-5815. [comments: 310—311, pl. xlix]
- ↑ James, P.; Thorpe, N.; Thorpe, I. J. (1995). Ancient inventions. Ballantine Books. էջ 305. ISBN 978-0-345-40102-1.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Casey W. Firsts: Origins of Everyday Things that Changed the World. — Alpha, 2009. — ISBN 978-1-59257-924-2
- ↑ Норвич, Д. История Венецианской республики = A History of Venice / Перевод. с англ. И. Летберг, Н. Омельянович, Ю. Федоренко. — М.: АСТ, 2009. — С. 93. — (Историческая библиотека). — ISBN 978-5-17-059469-6
- ↑ Петрова Н. «Вилка - история приборов». Kulina.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «В Великом Новгороде нашли древнейшую русскую вилку». INTERFAX.RU. 2016 թ․ փետրվարի 13.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Petroski, H. The Evolution of Useful things. — New York: Vintage, 1992. — 304 p. — ISBN 0-679-74039-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատառաքաղ (սպասք)» հոդվածին։ |
|