Պեպտիդային կապ, պեպտիդներում և սպիտակուցներումամինաթթվային մնացորդները միացնող քիմիական կապ։ Առաջանում է ամինաթթվի մի մոլեկուլի կարբօքսիլային ածխածնի և մյուսի a-ամինախմբի ազոտի ատոմների միջև։ Երկու ամինաթթուներից առաջացած միացությունը կոչվում է կրկնակի պեպտիդ (դիպեպտիդ), բազմաթիվ ամինաթթուներից առաջացածը` պոլիպեպտիդ։ Պեպտիդային կապով կարող են միանալ նաև տարբեր ամինաթթուների մոլեկուլներ․ R1-ը և R2-ը տարբեր ամինաթթուների մոտ տարբեր են։ Սպիտակուցներում և պեպտիդներում Պեպտիդային կապի առկայությունը ենթադրել է Խարկովի համալսարանի պրոֆեսրս Ա․ Ցա․ Դանիլևսկին (1838-1923) 1888 թ., և փորձնականորեն հաստատել է Ֆիշերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 234)։