Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Պետրու Միսիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրու Միսիր
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 8, 1856(1856-10-08)
Մահացել էհունվարի 10, 1929(1929-01-10) (72 տարեկան)
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունHU Berlin
Մասնագիտությունփաստաբան և գրական քննադատ
ԱշխատավայրԱլեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան և Բուխարեստի համալսարան
Զբաղեցրած պաշտոններՌումինիայի Սենատի անդամ
ԿուսակցությունՊահպանողական կուսակցություն
ԱնդամությունՄիջազգային իրավունքի ինստիտուտ
 Petru Th. Missir Վիքիպահեստում

Պետրու Թ. Միսիր (ռումիներեն՝ Petru Th. Missir, հոկտեմբերի 8, 1856(1856-10-08) - հունվարի 10, 1929(1929-01-10)), ռումինահայ գրականագետ, լրագրող, իրավաբան, քաղաքական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրու Թ. Միսիրը ծնվել է Ռումինիայի Ռոման քաղաքում՝ ծագումով հայ վաճառականների ընտանիքում։ 1873 թվականին նա ավարտել է Յաշի ազգային քոլեջը։ Վիեննայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելու տարիներին նա ընդունվել է România jună ընկերություն և դարձել նրա քարտուղարը։ Հետագայում նա իրավունք է ուսանել Բեռլինի համալսարանում, որտեղ դոկտորի կոչում է ստացել 1879 թվականին։ Ռումինական գրական Junimea («Հունիս») ընկերության անդամ էր, որտեղ նաև ծառայում էր որպես կազմակերպության լիազորված անձ[1]։

Junimea խմբակցություն, 1883 թվական։ Պետրու Միսիրը 8-րդ շարքում ձախից երրորդն է

Միսիրը եղել է Յոն Լուկա Կարաջալեի ամբողջ կյանքի ընկերը և Տիտու Մայորեսկուի ու Պետրե Պ. Կարպի մտերիմը։ 1880-1884 թվականներին Յաշում որպես մագիստրատ աշխատելուց հետո[2] նա սկսած 1884 թվականից բնական և միջազգային իրավունք է դասավանդել Յաշի համալսարանում։ 1890 թվականից Միսիրը Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր էր և 1893 թվականին մասնակցել է Միջազգային մասնավոր իրավունքի Հաագայի կոնֆերանսին։ Նա Junimea-ի այն անդամներից էր, ովքեր միջոցներ են հավաքել ի պաշտպանություն Միհայ Էմինեսկուի։

Միսիրը խմբագրել է Era nouă (1889-1900) շաբաթաթերթը և եղել Revista română-ի (1902) խմբագրական հանձնաժողովի կազմում[1]։ 1891 թվականին Era nouă-ն սկսել է ասոցացվել Սահմանադրական կուսակցության՝ Պահպանողական կուսակցության Կարպի գլխավորած յունիմիստների այլախոհական խմբակցության հետ, որին նա կրկին միացել է 1900 թվականին։ 1912 թվականին եղել է Ռումինիայի Սենատի փոխնախագահ[3]։

Հաջորդ տարի նա մտել է Տակե Իոնեսկուի Պահպանողական-դեմոկրատական կուսակցություն։ 1926 թվականին ընտրվել է Ռումինական ակադեմիայի պատվավոր անդամ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Aurel Sasu (ed.), Dicționarul biografic al literaturii române, vol. I, p. 433. Pitești: Editura Paralela 45, 2004. 973-697-758-7
  2. Platon, Mircea. «"În linie dreaptă: Conservatorul Petru Th. Missir şi statul reprezentativ", in Caiete Critice, Nr. 7/2011, p.68-9» (PDF).
  3. Mircea Platon, "În linie dreaptă: Conservatorul Petru Th. Missir şi statul reprezentativ", in Caiete Critice, Nr. 7/2011, p.68-9